https://arm.sputniknews.ru/20250316/erdvoghany-trampin-kvoch-e-arel-chegharkel-turqiaji-ev-siriaji-dem-patzhamijvocnery-86826040.html
Էրդողանը Թրամփին կոչ է արել չեղարկել Թուրքիայի և Սիրիայի դեմ պատժամիջոցները
Էրդողանը Թրամփին կոչ է արել չեղարկել Թուրքիայի և Սիրիայի դեմ պատժամիջոցները
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել: 16.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-16T20:16+0400
2025-03-16T20:16+0400
2025-03-16T20:17+0400
թուրքիա
ամն
սիրիա
ռեջեփ թայիփ էրդողան
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/2092/87/20928717_0:0:2855:1606_1920x0_80_0_0_8b0597cf77f9f7ba0108ec80d016ae13.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին չեղարկել Անկարայի դեմ պատժամիջոցների փաթեթը։Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմին, նշվել է, որ սահմանափակումների վերացումը Անկարային թույլ կտա գնել F-35 կործանիչներ։Էրդողանը Թրամփին ասել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի ահաբեկչության դեմ պայքարում՝ հաշվի առնելով Թուրքիայի շահերը:Էրդողանը Թրամփին խնդրել է նաև Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկել և աջակցելՍիրիայի նոր իշխանություններին։2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ՝ Ս-400-ի գնդի լրակազմի մատակարարման համար, որը ստացել է 2019 թվականին։ ԱՄՆ-ն պահանջում էր, որ թուրքերը հրաժարվեն ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան չհամաձայնեց դրան։ Որպես պատիժ՝ Վաշինգտոնը բացառեց Թուրքիային F-35 վերջին կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանեց պաշտպանական արդյունաբերության ղեկավարների նկատմամբ: Միացյալ Նահանգները նաև չեղյալ հայտարարեց Թուրքիայի հետ F-35-ի համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների հետ՝ Միացյալ Թագավորություն, Իտալիա, Նիդեռլանդներ, Ավստրալիա, Դանիա, Կանադա և Նորվեգիա:
թուրքիա
ամն
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2092/87/20928717_126:0:2855:2047_1920x0_80_0_0_d0bfb90b51197e376f8fc007a158e338.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ամն, սիրիա, ռեջեփ թայիփ էրդողան, դոնալդ թրամփ
թուրքիա, ամն, սիրիա, ռեջեփ թայիփ էրդողան, դոնալդ թրամփ
Էրդողանը Թրամփին կոչ է արել չեղարկել Թուրքիայի և Սիրիայի դեմ պատժամիջոցները
20:16 16.03.2025 (Թարմացված է: 20:17 16.03.2025) ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին չեղարկել Անկարայի դեմ պատժամիջոցների փաթեթը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմին, նշվել է, որ սահմանափակումների վերացումը Անկարային թույլ կտա գնել F-35 կործանիչներ։
Էրդողանը Թրամփին ասել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի ահաբեկչության դեմ պայքարում՝ հաշվի առնելով Թուրքիայի շահերը:
Էրդողանը Թրամփին խնդրել է նաև Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկել և աջակցելՍիրիայի նոր իշխանություններին։
«Ըստ Էրդողանի՝ Սիրիայում կայունությունը վերականգնելու, նոր վարչակազմի գործունեության և նորմալացման համար անհրաժեշտ է չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները և համատեղ նպաստել խնդրի կարգավորմանը, ինչը կապահովի սիրիացիների վերադարձը իրենց տներ»,- նշում է հրատարակությունը։
2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ՝ Ս-400-ի գնդի լրակազմի մատակարարման համար, որը ստացել է 2019 թվականին։ ԱՄՆ-ն պահանջում էր, որ թուրքերը հրաժարվեն ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան չհամաձայնեց դրան։ Որպես պատիժ՝ Վաշինգտոնը բացառեց Թուրքիային F-35 վերջին կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանեց պաշտպանական արդյունաբերության ղեկավարների նկատմամբ: Միացյալ Նահանգները նաև չեղյալ հայտարարեց Թուրքիայի հետ F-35-ի համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների հետ՝ Միացյալ Թագավորություն, Իտալիա, Նիդեռլանդներ, Ավստրալիա, Դանիա, Կանադա և Նորվեգիա: