https://arm.sputniknews.ru/20250316/arevy-vtang-e-nerkajacnum-haeki-hamar-arevajin-energian-karvogh-e-avelcuki-hangecnel-86713778.html
Արևը վտա՞նգ է ներկայացնում ՀԱԷԿ–ի համար. արևային էներգիան կարող է ավելցուկի հանգեցնել
Արևը վտա՞նգ է ներկայացնում ՀԱԷԿ–ի համար. արևային էներգիան կարող է ավելցուկի հանգեցնել
Sputnik Արմենիա
Հայաստանում արևային կայաններն այնքան շահավետ են դարձել, որ դրանց տարեցտարի աճող հզորություններն արդեն «սպառնում են» ատոմակայաններին։ 16.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-16T09:55+0400
2025-03-16T09:55+0400
2025-03-16T09:55+0400
հեղինակներ
արևային կայան
արևային էներգիա
ատոմակայան
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/02/70700464_0:108:1600:1008_1920x0_80_0_0_fb919a323630b6075967259d10222306.jpg.webp
2024 թվականի արդյունքներով արևային էլեկտրաէներգիայի մասնաբաժինը Հայաստանում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ առաջին անգամ գերազանցել է 10%-ը։ Այս մասին է վկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վիճակագրությունը։Առևտրային և ինքնավար կայաններԱռևտրային (կառուցված հատուկ էլեկտրաէներգիայի վաճառքի համար) արևային կայանների գեներացրած արտադրանքը 2024 թվականին կազմել է 487 մլն կՎտ/ժ։ Կան նաև նույնքան (մոտ 488 մլն կՎտ/ժ) ընդհանուր հզորության ինքնավար արևային վահանակներ, որոնք սեփական կարիքների համար տեղադրում են քաղաքացիները և փոքր բիզնեսի ներկայացուցիչները։ Նրանց սպառումը կազմել է մոտ 198 մլն կՎտ/ժ, իսկ էլեկտրացանց ուղարկված ավելցուկը՝ 290 մլն կՎտ/ժ-ից մի փոքր պակաս։Այսպիսով, Հայաստանում փոքր և խոշոր արևային կայաններում ընդհանուր առմամբ արտադրվել է մոտ 975 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա կամ երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մոտավորապես 10,6%-ը:ՀՀ կառավարությունը կստանա նոր կառուցվող «Այգ-1» արևային կայանի բաժնետոմսերի 15 %–ը2023 թվականի հետ համեմատելը դժվար է, քանի որ վիճակագրության մեջ նախկինում ամբողջությամբ չէին արձանագրվում ընդհանուր ցանցին ինքնավար արևային կայանների մատակարարումները։ Այնուամենայնիվ, անուղղակի տվյալները հաստատում են, որ 2024 թվականին Հայաստանում արևային էներգիայի արդյունաբերությունը զգալիորեն աճել է։ Դիտարկելով 2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ պարզել ենք, որ արևային վահանակներ հավաքող և մոնտաժող ընկերությունները Հայաստանի բյուջե են մուտքագրել ավելի քան 6,6 մլրդ դրամ (16,7 մլն դոլար)՝ գրեթե կրկնակի (1,8) անգամ ավել, քան 2023 թվականին։Արևը «խանգարո՞ւմ է» ատոմակայանինԸնդհանուր առմամբ, արևային էլեկտրակայանները, ինչպես նշեցինք, 2024-ին երկրում արտադրել են էլեկտրաէներգիայի 10%-ից մի փոքր ավելին, բայց այդ մասնաբաժինն առանձին օրերին կամ ժամերին հասնում է 20%-ի։ Այդ կայանները լրիվությամբ գործարկելու համար պետք է սահմանափակել ԱԷԿ-ի աշխատանքը, այլապես համակարգում կառաջանա էլեկտրաէներգիայի ավելցուկ, իսկ այն հարևան Իրանին և Վրաստանին վաճառելու համար էլեկտրահաղորդման ներկա գծերը դեռևս լիարժեք պատրաստ չեն։ՀՀ կառավարությունը կստանա նոր կառուցվող «Այգ-1» արևային կայանի բաժնետոմսերի 15 %–ըԻհարկե, Հայաստանի համար կարևոր է սեփական էներգառեսուրսների առավելագույնս օգտագործումը, բայց պակաս էական չէ ատոմակայանի լիարժեք ծանրաբեռնումը (քանի որ ատոմային էներգիան ամենաէժաններից է)։Հայաստանն ամենաարևոտ «լիբերալներից» մեկն է 2024 թվականի հուլիսի 1-ից բոլոր նոր առևտրային արևային կայանները պետք է ունենան սահմանափակման համակարգեր, և օպերատորի՝ ՀԷՑ-ի հրահանգը, որով պահանջվում է անջատել կամ արտադրությունը սահմանափակել՝ պետք է կատարվի:Օպերատորը նաև իրավունք ունի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 45 օրով (1080 ժամ) անջատել այդ կայանները:Քննարկվում է նաև ձմռան ընթացքում և մարտ ամսին սահմանափակումների հնարավորությունը։ Բացի այդ, նոր արևային կայանների դեպքում պետությունը ՀԷՑ-ին այլևս չի պարտավորեցնում արտադրած ամբողջ էներգիան 20 տարվա ընթացքում ձեռք բերել ֆիքսված սակագնով։Եվ այնուամենայնիվ, նույնիսկ այս սահմանափակումների և արտոնությունների վերացման դեպքում քիչ չեն արդյունաբերական արևային կայաններ կառուցել ցանկացողները, և դրանք մնում են շահավետ։Հայկական «արևային» բիզնեսը սկսել է վաճառքը Վրաստանում և մեծ ծրագրեր ունիԲայց սա էլ դեռ ամենը չէ. սահմանափակելով խոշոր կայանների աշխատանքը՝ փոքր արևային վահանակների համար Հայաստանը պահպանել է աշխարհում ամենալիբերալ ռեժիմներից մեկը։ Արևային կայանները նախկինի նման դեռ կարող են աշխատել ամբողջ հզորությամբ, և ՀԷՑ-ը պարտավոր է ընդունել արտադրված ամբողջ էներգիան։ Ընդ որում, «ինքնավար արևային կայան» հասկացությունը Հայաստանում ունի առավելագույն արտոնություններ։Բազմաթիվ այլ երկրներում նման արտոնություններ են տրվում իսկապես փոքր «տնային մասշտաբի» կայաններին (մինչև 5-10, երբեմն 30-40 կՎտ/ժ հզորությամբ), իսկ Հայաստանում այդ շեմը շատ ավելի բարձր է՝ 150 կՎտ/ժ հզորությամբ (ինչն արդեն ոչ թե տնային կայան է, այլ բավական մեծ էներգահամալիր)։Եթե արևային կայանների թիվը նույնքան ակտիվ աճի, ապա կքննարկվի նոր սահմանափակումների կիրառման հարցը, բայց ընդհանուր առմամբ` Հայաստանում մտադիր են առավելագույնս օգտվել թե’ արևային, թե’ ատոմային էներգիայի ակնհայտ օգուտներից։ Բացի այդ, ակնկալվում է, որ առաջիկա տարիներին վերջապես կավարտվի դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցումը, ինչը թույլ կտա այդ երկրների հետ ավելի ակտիվ առևտուր անել, այդ թվում՝ արևային կայանների և ԱԷԿ-ի էներգիայի ավելցուկի վաճառք:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_d55b9b580502aa973f0042ec49b2dc1c.jpg.webp
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_d55b9b580502aa973f0042ec49b2dc1c.jpg.webp
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/02/70700464_15:0:1586:1178_1920x0_80_0_0_eb1e5bf23b0ed59e7f50cd0341e6c73f.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_d55b9b580502aa973f0042ec49b2dc1c.jpg.webp
հեղինակներ, արևային կայան, արևային էներգիա, ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
հեղինակներ, արևային կայան, արևային էներգիա, ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
Արևը վտա՞նգ է ներկայացնում ՀԱԷԿ–ի համար. արևային էներգիան կարող է ավելցուկի հանգեցնել
Հայաստանում արևային կայաններն այնքան շահավետ են դարձել, որ դրանց տարեցտարի աճող հզորություններն արդեն «սպառնում են» ատոմակայաններին։
2024 թվականի արդյունքներով արևային էլեկտրաէներգիայի մասնաբաժինը Հայաստանում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ առաջին անգամ գերազանցել է 10%-ը։ Այս մասին է վկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վիճակագրությունը։
Առևտրային և ինքնավար կայաններ
Առևտրային (կառուցված հատուկ էլեկտրաէներգիայի վաճառքի համար) արևային կայանների գեներացրած արտադրանքը 2024 թվականին կազմել է 487 մլն կՎտ/ժ։ Կան նաև նույնքան (մոտ 488 մլն կՎտ/ժ) ընդհանուր հզորության ինքնավար արևային վահանակներ, որոնք սեփական կարիքների համար տեղադրում են քաղաքացիները և փոքր բիզնեսի ներկայացուցիչները։ Նրանց սպառումը կազմել է մոտ 198 մլն կՎտ/ժ, իսկ էլեկտրացանց ուղարկված ավելցուկը՝ 290 մլն կՎտ/ժ-ից մի փոքր պակաս։
Այսպիսով, Հայաստանում փոքր և խոշոր արևային կայաններում ընդհանուր առմամբ արտադրվել է մոտ 975 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա կամ երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մոտավորապես 10,6%-ը:
2023 թվականի հետ համեմատելը դժվար է, քանի որ վիճակագրության մեջ նախկինում ամբողջությամբ չէին արձանագրվում ընդհանուր ցանցին ինքնավար արևային կայանների մատակարարումները։ Այնուամենայնիվ, անուղղակի տվյալները հաստատում են, որ 2024 թվականին Հայաստանում արևային էներգիայի արդյունաբերությունը զգալիորեն աճել է։ Դիտարկելով 2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ պարզել ենք, որ արևային վահանակներ հավաքող և մոնտաժող ընկերությունները Հայաստանի բյուջե են մուտքագրել ավելի քան 6,6 մլրդ դրամ (16,7 մլն դոլար)՝ գրեթե կրկնակի (1,8) անգամ ավել, քան 2023 թվականին։
Արևը «խանգարո՞ւմ է» ատոմակայանին
Ընդհանուր առմամբ, արևային էլեկտրակայանները, ինչպես նշեցինք, 2024-ին երկրում արտադրել են էլեկտրաէներգիայի 10%-ից մի փոքր ավելին, բայց այդ մասնաբաժինն առանձին օրերին կամ ժամերին հասնում է 20%-ի։ Այդ կայանները լրիվությամբ գործարկելու համար պետք է սահմանափակել ԱԷԿ-ի աշխատանքը, այլապես համակարգում կառաջանա էլեկտրաէներգիայի ավելցուկ, իսկ այն հարևան Իրանին և Վրաստանին վաճառելու համար էլեկտրահաղորդման ներկա գծերը դեռևս լիարժեք պատրաստ չեն։
Իհարկե, Հայաստանի համար կարևոր է սեփական էներգառեսուրսների առավելագույնս օգտագործումը, բայց պակաս էական չէ ատոմակայանի լիարժեք ծանրաբեռնումը (քանի որ ատոմային էներգիան ամենաէժաններից է)։
Հայաստանն ամենաարևոտ «լիբերալներից» մեկն է
2024 թվականի հուլիսի 1-ից բոլոր նոր առևտրային արևային կայանները պետք է ունենան սահմանափակման համակարգեր, և օպերատորի՝ ՀԷՑ-ի հրահանգը, որով պահանջվում է անջատել կամ արտադրությունը սահմանափակել՝ պետք է կատարվի:
Օպերատորը նաև իրավունք ունի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 45 օրով (1080 ժամ) անջատել այդ կայանները:
Քննարկվում է նաև ձմռան ընթացքում և մարտ ամսին սահմանափակումների հնարավորությունը։ Բացի այդ, նոր արևային կայանների դեպքում պետությունը ՀԷՑ-ին այլևս չի պարտավորեցնում արտադրած ամբողջ էներգիան 20 տարվա ընթացքում ձեռք բերել ֆիքսված սակագնով։
Եվ այնուամենայնիվ, նույնիսկ այս սահմանափակումների և արտոնությունների վերացման դեպքում քիչ չեն արդյունաբերական արևային կայաններ կառուցել ցանկացողները, և դրանք մնում են շահավետ։
Բայց սա էլ դեռ ամենը չէ. սահմանափակելով խոշոր կայանների աշխատանքը՝ փոքր արևային վահանակների համար Հայաստանը պահպանել է աշխարհում ամենալիբերալ ռեժիմներից մեկը։ Արևային կայանները նախկինի նման դեռ կարող են աշխատել ամբողջ հզորությամբ, և ՀԷՑ-ը պարտավոր է ընդունել արտադրված ամբողջ էներգիան։ Ընդ որում, «ինքնավար արևային կայան» հասկացությունը Հայաստանում ունի առավելագույն արտոնություններ։
Բազմաթիվ այլ երկրներում նման արտոնություններ են տրվում իսկապես փոքր «տնային մասշտաբի» կայաններին (մինչև 5-10, երբեմն 30-40 կՎտ/ժ հզորությամբ), իսկ Հայաստանում այդ շեմը շատ ավելի բարձր է՝ 150 կՎտ/ժ հզորությամբ (ինչն արդեն ոչ թե տնային կայան է, այլ բավական մեծ էներգահամալիր)։
Եթե արևային կայանների թիվը նույնքան ակտիվ աճի, ապա կքննարկվի նոր սահմանափակումների կիրառման հարցը, բայց ընդհանուր առմամբ` Հայաստանում մտադիր են առավելագույնս օգտվել թե’ արևային, թե’ ատոմային էներգիայի ակնհայտ օգուտներից։
Բացի այդ, ակնկալվում է, որ առաջիկա տարիներին վերջապես կավարտվի դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցումը, ինչը թույլ կտա այդ երկրների հետ ավելի ակտիվ առևտուր անել, այդ թվում՝ արևային կայանների և ԱԷԿ-ի էներգիայի ավելցուկի վաճառք: