00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ձնամարտիկները մեկնում են Լապլանդիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Պետրոսյան
Տիգրան Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2025
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականը մեկնում է ոչ միայն ընկերական լավ հանդիպում անցկացնելու, այլև մարտական տրամադրությամբ՝ հաղթանակի սպասումով։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Հայաստանի Ձնամարտի հավաքականը կմեկնի Ֆինլանդիա՝ մասնակցելու ապրիլի 3-8–ը կայանալիք Ձնամարտի Եվրոպայի առաջնությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ձնամարտի հայկական ֆեդերացիայի հիմնադիր Տիգրան Պետրոսյանը։ Նա նշեց, առաջնությունն այս սպորտաձևի համաեվրոպական ամենակարևոր իրադարձությունն է։
«Մեկնում ենք և՛ ընկերական լավ հանդիպում ունենալու տրամադրվածությամբ, և՛ միաժամանակ մարտական ենք տրամադրված։ 2 տարի առաջ էլ ենք մասնակցել, բայց դա առաջին տարին էր, մենք դեռ անփորձ էինք, մրցութային ծրագրին չէինք մասնակցում, իսկ այս տարի հաղթանակի ակնկալիքով ենք գնում»,- նշում է Տիգրանը։
Արդեն 26-րդ անգամ անցկացվող առաջնությանն այս տարի մասնակցում է 10 երկիր, այդ թվում՝ Նորվեգիան, Շվեդիան, Ավստրիան, Սլովակիան։ Հյուրընկալ-հաղորդավարը լինելու է Սանտա Կլաուսը։
Մեր հավաքականը բաղկացած է 10 անդամից՝ 7 հիմնական խաղացող, մարզիչ և 2 փոխարինող։
Առաջնությանն ընդառաջ թիմն ակտիվորեն մարզվում է։ Իսկ ինչպե՞ս մարզվել, երբ ձյունը հալվել-գնացել է։ Այս հարցի լուծումն էլ կա․ կտորե հատուկ գնդիկներ կան, որոնցով ձնամարտիկները մարզավիճակը պահպանում են անձյուն պայմաններում։
Ֆինլանդիայից վերադառնալուց հետո հայ ձնամարտիկները ևս մեկ ուղևորություն ունեն դեպի Նորվեգիա։ Այս անգամ օգնելու են նորվեգացիներին տեղական առաջնության կազմակերպման հարցերում։
Ձնագնդիկի պատրաստման հատուկ տեխնոլոգիա
Турнир по снежкам (Юкигассен) на Вторых зимних Панармянских играх (2 февраля 2025). Джермук - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2025
Ձնագնդիկի պատրաստման հատուկ տեխնոլոգիա
Այս ձմռանն անցկացվելու է նաև Հայաստանի ձնամարտի առաջնությունը, նպատակ կա նաև ձնամարտի լիգա հիմնելու։
Ձնամարտը մեր երկրում զարգացնելու մեծ ծրագրեր կան, բայց ֆեդերացիան բոլոր հարցերը միայնակ՝ իր ուժերով է անում, պետությունից կամ մասնավորից աջակցություն դեռ չկա։ Կա լավատեսություն, ոգևորություն շատերին վարակելու այս յուրօրինակ, բարի սպորտաձևով, որ ոչ միայն առողջություն, այլև լավ տրամադրություն է ապահովում։
Նշենք, որ Հայաստանում Ձնամարտի ֆեդերացիան հիմնադրվել է 2019 թվականին։ Արդեն մի քանի մրցաշարեր են անցկացվել, նաև Հայաստանի, այսպես ասած, չեմպիոնների լիգա։ Ձնամարտը կամ ինչպես միջազգային տարբերակով ընդունված է կոչել, Յուկիգասենը (ճապոներեն յուկի՝ ձյուն և կասեն՝ մարտ․ խմբ․), հայտնվել է 1987 թվականին՝ ճապոնական Սոբեցու քաղաքում։ Իհարկե, ձնագնդիկ խաղալ տարբեր երկրներում մարդիկ սկսել են սրանից շատ ու շատ տարիներ առաջ, բայց Ճապոնիայում է, որ խաղը վերածվել է իսկական սպորտի՝ իր կանոններով:
1989-ին Սաբեցուում անցկացվել է Յուկիգասենի առաջին առաջնությունը, որին մասնակցել են Ճապոնիայի տարբեր քաղաքների թիմեր։ Մի քանի տարի անց խաղը գրավել է սկանդինավյան երկրները՝ Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան, տարածվել է Եվրոպայում, նաև հասել Ռուսաստան և Հայաստան։
Լրահոս
0