https://arm.sputniknews.ru/20250315/belgradum-lajnamasshtab-bvoghvoqi-akcia-e-cucararnery-pvoghvocner-en-pakel-86800612.html
Բելգրադում լայնամասշտաբ բողոքի ակցիա է․ ցուցարարները փողոցներ են փակել
Բելգրադում լայնամասշտաբ բողոքի ակցիա է․ ցուցարարները փողոցներ են փակել
Sputnik Արմենիա
Սերբիայում բողոքի ակցիաներն արդեն ամիսներ են շարունակվում, ցուցարարները պարբերաբար փողոց են փակում։ 15.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-15T15:38+0400
2025-03-15T15:38+0400
2025-03-15T16:19+0400
ալեքսանդր վուչիչ
բողոքի ակցիա
սերբիա
բելգրադ
ուսանող
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0f/86798834_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ea94691035eafbf19a9411a6ad6c17d0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր լայնամասշտաբ բողոքի ակցիա է անցկացվում։ Ցուցարարները փակել են Իշխան Միլոշի և Միլան Արքայի փողոցները Սերբիայի նախագահի նստավայրի մոտ։ Մի քանի հարյուր ցուցարար է առավոտվանից հավաքվել քաղաքի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Նախօրեին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ ուսանողների և ընդդիմության կողմնակիցների բողոքի ակցիան համաձայնեցված չէ: Նախագահը նախազգուշացրել է, որ կպատժվեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն հարձակվել ընդդիմախոսների վրա՝ անկախ նրանից խոսքը ընդդիմության, թե իշխանության կողմնակիցների մասին է: Նա կոչ է արել ոստիկանությանն ուժ չկիրառել, բացի ծայրահեղ դեպքերից։Հիշեցնենք, որ Սերբիայում ուսանողների և ընդդիմության բողոքի ակցիաները մեկնարկել են նախորդ տարվա նոյեմբերից: Դրանք սկսվել են Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման հետեւանքով 15 մարդու մահվան պատճառով։ Հիմնականում ուսանողներից կազմված շարժման մասնակիցները պահանջում էին պատշաճ հետաքննություն անցկացնել ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։Այժմ արդեն առաջարկում են ինքնակազմակերպվել ու փոխել, իրենց խոսքերով, կոռումպացված պետական կառավարման համակարգը։ Իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ ցուցարարների պահանջները կատարված են, իսկ բողոքի ակցիաները շարունակելու նպատակը երկրում «գունավոր հեղաշրջում» իրականացնելն է։Բելգրադի դպրոցում հրաձգության ժամանակ սպանվել է 9 մարդ, վիրավորվել` 7-ը. Սերբիայի ՆԳՆ
սերբիա
բելգրադ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Протестующие в Белграде перекрыли улицы Кнеза Милоша и Короля Милана около администрации президента Сербии
Sputnik Արմենիա
Протестующие в Белграде перекрыли улицы Кнеза Милоша и Короля Милана около администрации президента Сербии
2025-03-15T15:38+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0f/86798834_70:0:1510:1080_1920x0_80_0_0_b744878aaf4d458235b9a1a557468c2a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր վուչիչ, բողոքի ակցիա, սերբիա, բելգրադ, ուսանող, տեսանյութեր, տեսանյութ, видео
ալեքսանդր վուչիչ, բողոքի ակցիա, սերբիա, բելգրադ, ուսանող, տեսանյութեր, տեսանյութ, видео
Բելգրադում լայնամասշտաբ բողոքի ակցիա է․ ցուցարարները փողոցներ են փակել
15:38 15.03.2025 (Թարմացված է: 16:19 15.03.2025) Սերբիայում բողոքի ակցիաներն արդեն ամիսներ են շարունակվում, ցուցարարները պարբերաբար փողոց են փակում։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր լայնամասշտաբ բողոքի ակցիա է անցկացվում։ Ցուցարարները փակել են Իշխան Միլոշի և Միլան Արքայի փողոցները Սերբիայի նախագահի նստավայրի մոտ։ Մի քանի հարյուր ցուցարար է առավոտվանից հավաքվել քաղաքի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Նախօրեին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ ուսանողների և ընդդիմության կողմնակիցների բողոքի ակցիան համաձայնեցված չէ: Նախագահը նախազգուշացրել է, որ կպատժվեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն հարձակվել ընդդիմախոսների վրա՝ անկախ նրանից խոսքը ընդդիմության, թե իշխանության կողմնակիցների մասին է: Նա կոչ է արել ոստիկանությանն ուժ չկիրառել, բացի ծայրահեղ դեպքերից։
Հիշեցնենք, որ Սերբիայում ուսանողների և ընդդիմության
բողոքի ակցիաները մեկնարկել են նախորդ տարվա նոյեմբերից: Դրանք սկսվել են Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման հետեւանքով 15 մարդու մահվան պատճառով։
Հիմնականում ուսանողներից կազմված շարժման մասնակիցները պահանջում էին պատշաճ հետաքննություն անցկացնել ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։
Այժմ արդեն առաջարկում են ինքնակազմակերպվել ու փոխել, իրենց խոսքերով, կոռումպացված պետական կառավարման համակարգը։ Իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ ցուցարարների պահանջները կատարված են, իսկ բողոքի ակցիաները շարունակելու նպատակը երկրում «գունավոր հեղաշրջում» իրականացնելն է։