https://arm.sputniknews.ru/20250315/ajs-pastatghtvov-adrbejany-npatakadrvel-e-pakel-arcakhi-harcy-hjd-gm-86802562.html
Այս փաստաթղթով Ադրբեջանը նպատակադրվել է փակել Արցախի հարցը․ ՀՅԴ ԳՄ
Այս փաստաթղթով Ադրբեջանը նպատակադրվել է փակել Արցախի հարցը․ ՀՅԴ ԳՄ
Sputnik Արմենիա
ՀՅԴ-ն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին պարտադրվող փաստաթուղթն ու վճռական է Սահմանադրության փոփոխություն թույլ չտալու հարցում։ 15.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-15T16:25+0400
2025-03-15T16:25+0400
2025-03-15T16:33+0400
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
եռակողմ հայտարարություն
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/181/86/1818645_19:0:1582:879_1920x0_80_0_0_2f4dabab226079b616486f7e2cb690f0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Բանակցված ներկա փաստաթուղթն ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում է։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրին։Շեշտվում է՝ տևական և կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որ լինի ամբողջական փաստաթուղթ, որը կհարգի հայկական կողմի օրինական շահերը և կընդգրկի լուծումներ՝ կարգավորման ենթակա հարցերի ողջ փաթեթով։Նշվում է, որ ՀՀ-ին շարունակաբար ներկայացվող նոր նախապայմանները՝ միջանցքի տրամադրում, Սահմանադրության փոփոխություն, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցում, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնում, միջազգային հայցերի հետկանչ, ապառազմականացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և այլն, խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը։Ստորագրելու ժամանակն է․ ԱՄՆ Պետդեպարտամենը՝ հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասինՀայտարարության մեջ ընդգծվում է, որ այս փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էության, նպատակադրվում է փակել Արցախի հարցը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Սա կարևոր իրադարձություն է. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի տեքստի հաստատման մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/181/86/1818645_214:0:1386:879_1920x0_80_0_0_be072b702bd773fac6f8d108dcbf8310.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), եռակողմ հայտարարություն, հայտարարություն
խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), եռակողմ հայտարարություն, հայտարարություն
Այս փաստաթղթով Ադրբեջանը նպատակադրվել է փակել Արցախի հարցը․ ՀՅԴ ԳՄ
16:25 15.03.2025 (Թարմացված է: 16:33 15.03.2025) ՀՅԴ-ն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին պարտադրվող փաստաթուղթն ու վճռական է Սահմանադրության փոփոխություն թույլ չտալու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Բանակցված ներկա փաստաթուղթն ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում է։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը
հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրին։
Շեշտվում է՝ տևական և կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որ լինի ամբողջական փաստաթուղթ, որը կհարգի հայկական կողմի օրինական շահերը և կընդգրկի լուծումներ՝ կարգավորման ենթակա հարցերի ողջ փաթեթով։
«Մինչդեռ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնեցված փաստաթուղթը չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, անգամ չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախի և արցախահայության իրավունքներին, այդ թվում՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտված իրավունքի վերականգնմանը, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը»,- նշված է ՀՅԴ ԳՄ տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՀՀ-ին շարունակաբար ներկայացվող նոր նախապայմանները՝ միջանցքի տրամադրում, Սահմանադրության փոփոխություն, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցում, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնում, միջազգային հայցերի հետկանչ, ապառազմականացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և այլն, խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էության, նպատակադրվում է փակել Արցախի հարցը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը։
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին։ ՀՅԴ-ն վճռական է ՀՀ ինքնիշխանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև թշնամական երկրի պահանջով ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու հարցում»,- եզրափակվում է հայտարարությունը։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։