https://arm.sputniknews.ru/20250315/adrbejany-mijazgajin-hajceri-hetkanch-e-pahanjum-hatkapes-1-hajci-pattsharvov-oskanjan-86806482.html
Ադրբեջանը միջազգային հայցերի հետկանչ է պահանջում հատկապես 1 հայցի պատճառով․ Օսկանյան
Ադրբեջանը միջազգային հայցերի հետկանչ է պահանջում հատկապես 1 հայցի պատճառով․ Օսկանյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախկին նախարարը նշում է, որ տարբեր երկրների հետ հանդիպումներում մշտապես մատնանշվում է Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը։ 15.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-15T18:59+0400
2025-03-15T18:59+0400
2025-03-15T19:04+0400
վարդան օսկանյան
հայց
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25426930_0:0:1600:901_1920x0_80_0_0_15ffc21702bac1b94a74934a071fba42.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Ադրբեջանը պահանջում է հետ կանչել միջազգային ատյաններում ներկայացված հայցերը, քանի որ դրանցից առնվազն մեկը մեծ գլխացավանք է Բաքվի համար։ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կարծիքով՝ այս նախապայմանի հիմնական նպատակը հենց այդ հայցն է։Խոսքը 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման մասին, որտեղ պարտադրում է Ադրբեջանին ապահովել, թույլ տալ արցախահայությանը ապահով և անվտանգ վերադառնալ իրենց տներ:Բաքուն չի պատրաստվում հրաժարվել գանգատներից և պահանջներից․ Թաթոյանը փաստեր է ներկայացնում«Հավատացեք, որ սա մինչև հիմա էլ Ադրբեջանի համար եղել է գլխացավանք և հետո էլ լինելու է մեծ գլխացավանք»,- ասում է նախկին ԱԳ նախարարը:Օսկանյանը նշում է՝ քանի որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի անդամ է, լավ գիտի, որ միջազգային տարբեր դերակատարներ հենց այդ մեկ որոշումն են միշտ մատնանշում։ Դրա չեղարկումն անդառնալի վնաս է հասցնելու գործընթացին։Հավելում է՝ երբ կա արցախահայերի հարցերով զբաղվող հանձնախումբ, կա այդ բանաձևը, ապա այս հարցն անընդհատ շրջանառվելու է։Եթե Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվեն, դատի ենք տալու ՀՀ իշխանությանը․ Արցախի նախկին ՄԻՊԱԳ նախկին նախարարը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով չսպանել արցախահայերի վերադարձի հույսը։Շեշտում է՝ առանց այդ վերադարձի հնարավոր չէ պատկերացնել երկարատև ու կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Սա կարևոր իրադարձություն է. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի տեքստի հաստատման մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25426930_145:0:1600:1091_1920x0_80_0_0_8bd37f310db081290e9a448607ab138c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան օսկանյան, հայց, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղություն
վարդան օսկանյան, հայց, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղություն
Ադրբեջանը միջազգային հայցերի հետկանչ է պահանջում հատկապես 1 հայցի պատճառով․ Օսկանյան
18:59 15.03.2025 (Թարմացված է: 19:04 15.03.2025) ՀՀ ԱԳ նախկին նախարարը նշում է, որ տարբեր երկրների հետ հանդիպումներում մշտապես մատնանշվում է Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Ադրբեջանը պահանջում է հետ կանչել միջազգային ատյաններում ներկայացված հայցերը, քանի որ դրանցից առնվազն մեկը մեծ գլխացավանք է Բաքվի համար։ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կարծիքով՝ այս նախապայմանի հիմնական նպատակը հենց այդ հայցն է։
Խոսքը 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման մասին, որտեղ պարտադրում է Ադրբեջանին ապահովել, թույլ տալ արցախահայությանը ապահով և անվտանգ վերադառնալ իրենց տներ:
«Հավատացեք, որ սա մինչև հիմա էլ Ադրբեջանի համար եղել է գլխացավանք և հետո էլ լինելու է մեծ գլխացավանք»,- ասում է նախկին ԱԳ նախարարը:
Օսկանյանը նշում է՝ քանի որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի անդամ է, լավ գիտի, որ միջազգային տարբեր դերակատարներ հենց այդ մեկ որոշումն են միշտ մատնանշում։ Դրա չեղարկումն անդառնալի վնաս է հասցնելու գործընթացին։
«Եթե այդ անկյունաքարը հանենք, ընդհանրապես վերադարձի հարցը ու նաև գերիների հարցը, քանի որ սրանք շաղկապված են, այդ ամբողջ բուրգը կարող է փլուզվել։ Չգիտեմ, միգուցե Փաշինյանի նպատակը հենց դա է, քանի որ այս հարցը նրա համար խարան է, նա ցանկանում է ինչքան հնարավոր է շուտ մոռացության տալ այս ամենը»,- ասում է Օսկանյանը։
Հավելում է՝ երբ կա արցախահայերի հարցերով զբաղվող հանձնախումբ, կա այդ բանաձևը, ապա այս հարցն անընդհատ շրջանառվելու է։
ԱԳ նախկին նախարարը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով չսպանել արցախահայերի վերադարձի հույսը։
Շեշտում է՝ առանց այդ վերադարձի հնարավոր չէ պատկերացնել երկարատև ու կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։