00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվեն, դատի ենք տալու ՀՀ իշխանությանը․ Արցախի նախկին ՄԻՊ

© SputnikԱրտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2025
Բաժանորդագրվել
Բելգլարյանն ընդգծում է՝ առաջարկվող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղություն, քանի որ հաշվի չի առնում հակամարտության բոլոր կողմերի իրական շահերն ու իրավունքները։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր նույն միջազգային ատյաններում դատի են տալու ՀՀ իշխանություններին՝ իրենց իրավունքները խախտելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Մենք հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որ յուրաքանչյուր պաշտոնյա կրի անհատական պատասխանատվություն «պետության» անվան տակ իրականացված մարդու իրավունքների խախտումների համար, որոնք, առավել ևս, կարձանագրվեն ներպետական և ՄԻԵԴ դատական ակտերով»,- ընդգծում է Բեգլարյանը։
Հավելում է՝ խաղաղության կարիք միանշանակ ունենք, բայց առաջարկվող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղություն ու արդարություն, քանի որ հաշվի չի առնում հակամարտության բազմաթիվ կենսական հիմնախնդիրներ և բոլոր կողմերի իրական իրավունքներն ու շահերը:
«Մի ողջ ժողովրդի հիմնարար իրավունքների, արժանապատվության ու ընդհանրապես ճակատագրի հաշվին խաղաղություն չի կարող լինել, առավել ևս, երբ դիմացի ռեժիմը ցեղասպանական էություն ունի և պահում է իր իշխանությունը ռասիզմի ու ցեղասպանական գաղափարախոսության հենասյուների վրա»,- նշում է Արցախի նախկին ՄԻՊ-ը։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Սա կարևոր իրադարձություն է. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի տեքստի հաստատման մասին
Լրահոս
0