https://arm.sputniknews.ru/20250314/transpvorti-masvov-bvojkvoti-tramadrutjun-ka-chvtsharelu-depqum-tuganqner-klinen-kvostanjan-86761754.html
Տրանսպորտի մասով բոյկոտի տրամադրություն կա, չվճարելու դեպքում տուգանքներ կլինեն․ Կոստանյան
Տրանսպորտի մասով բոյկոտի տրամադրություն կա, չվճարելու դեպքում տուգանքներ կլինեն․ Կոստանյան
Sputnik Արմենիա
Հանրային տրանսպորտից օգտվելու համար չվճարողների նկատմամբ տուգանքների մեխանիզմը կիրառելու ժամկետները կախված է նրանից, թե երբ ԱԺ-ն այն հավանության կարժանացնի։ 14.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-14T13:41+0400
2025-03-14T13:41+0400
2025-03-14T18:12+0400
տրանսպորտ
տուգանք
երևան
հայկ կոստանյան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676306_0:48:1601:948_1920x0_80_0_0_37af1e8a2d2d72c5b558f558f2bb64e8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Երևան քաղաքում հանրային տրանսպորտի սակագների փոփոխությունների մասով բոյկոտի տրամադրություն կա, բայց քաղաքացիների չվճարելու դեպքում տուգանքներ կլինեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։Քաղաքապետարանը մարդկանց տուգանելու համար խնդրահարույց օրենսդրական փոփոխությունների է գնումՆշենք, որ հունվարի 1-ից ներդրվել է միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները սկսեցին բողոքի ակիցաներ իրականանցնել՝ կոչ անելով քաղաքացիներին բոյկոտել միասնական տոմսային համակարգի թանկացումներն ու կա՛մ չվճարել, կա՛մ վճարել 100 դրամ 150-ի փոխարեն։Կոստանյանը շեշտեց՝ քաղաքացիներին տուգանելու պրակտիկան կա եվրոպական բոլոր երկրներում, որտեղ անցում է կատարվել միասնական տոմսային համակարգի։Նրա խոսքով՝ թույլ չեն տալու, որպեսզի անարդարության մթնոլորտը գնալով խորանա, որ ձևավորվել կամ ձևավորվում է վճարող քաղաքացիների մոտ։ Կոստանյանը նաև հռետորական հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ պետք է չվճարող մարդկանց համար մյուս քաղաքացիները վճարեն։ Վստահեցրեց՝ հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքի մասով կա նախաձեռնություն:Հանրային տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ տուգանքների մեխանիզմը կիրառելու ժամկետները կախված է նրանից, թե երբ ԱԺ-ն այն հավանության կարժանացնի։Նա նաև որոշ տվյալներ ներկայացրեց տոմսային համակարգի վերաբերյալ։ Մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսերից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ:Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։Երևանում տրանսպորտով երթևեկելու արտոնություն սահմանվեց նաև ոչ երևանցիների համարԸնդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կա՛մ չվճարել թանկացված ուղեվարձը, կա՛մ 100 դրամ վճարել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676306_0:0:1601:1200_1920x0_80_0_0_0ab1d5dcb99cf140b06101fd061a156c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տրանսպորտ, տուգանք, երևան, հայկ կոստանյան, երևանի քաղաքապետարան
տրանսպորտ, տուգանք, երևան, հայկ կոստանյան, երևանի քաղաքապետարան
Տրանսպորտի մասով բոյկոտի տրամադրություն կա, չվճարելու դեպքում տուգանքներ կլինեն․ Կոստանյան
13:41 14.03.2025 (Թարմացված է: 18:12 14.03.2025) Հանրային տրանսպորտից օգտվելու համար չվճարողների նկատմամբ տուգանքների մեխանիզմը կիրառելու ժամկետները կախված է նրանից, թե երբ ԱԺ-ն այն հավանության կարժանացնի։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Երևան քաղաքում հանրային տրանսպորտի սակագների փոփոխությունների մասով բոյկոտի տրամադրություն կա, բայց քաղաքացիների չվճարելու դեպքում տուգանքներ կլինեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ հունվարի 1-ից ներդրվել է միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները սկսեցին բողոքի ակիցաներ իրականանցնել՝ կոչ անելով քաղաքացիներին բոյկոտել միասնական տոմսային համակարգի թանկացումներն ու կա՛մ չվճարել, կա՛մ վճարել 100 դրամ 150-ի փոխարեն։
Կոստանյանը շեշտեց՝ քաղաքացիներին տուգանելու պրակտիկան կա եվրոպական բոլոր երկրներում, որտեղ անցում է կատարվել միասնական տոմսային համակարգի։
«Մենք չենք ասում, որ մեզ մոտ ամեն ինչ իդեալական է, դրա համար պետք է տուգանենք։ Մենք ասում ենք, որ տրանսպորտի մասով կա բոյկոտային տրամադրություն, քաղաքապետարանի ընդդիմադիր գործընկերներն էլ առավոտից երեկո թմբկահարում են, որ 40-60 տոկոսը չի վճարում։ Ինչի՞ վրա են այդ մարդիկ ուրախանում։ Վերջնարդյունքում, եթե այդ գումարները չմուտքագրվեն քաղաքային բյուջե, ապա որոշ ժամանակ անց խնդիրներ կլինեն։ Օրինակ, գուցե պարզվի, որ պլանավորված 45 տրոլեյբուսն այս տարի չենք կարողանա ձեռք բերել, քանի որ գումար չկա, ու լավագույն դեպքում 10-15 հատ կգնենք»,- նշեց Կոստանյանը։
Նրա խոսքով՝ թույլ չեն տալու, որպեսզի անարդարության մթնոլորտը գնալով խորանա, որ ձևավորվել կամ ձևավորվում է վճարող քաղաքացիների մոտ։ Կոստանյանը նաև հռետորական հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ պետք է չվճարող մարդկանց համար մյուս քաղաքացիները վճարեն։ Վստահեցրեց՝ հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքի մասով կա նախաձեռնություն:
«Մեր խնդիրն այն չէ, որ մարդկանց տուգանենք և բերենք օրինականության դաշտ, այլ այն, որ եթե կա որևէ ծառայություն, դրա համար պետք է վճարել։ Տուգանքները մի դեպքում վերաբերելու են առհասարակ չվճարողներին, մյուս դեպքում՝ այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարողներին, մեկ այլ դեպքում էլ՝ տարեկան փաթեթ ունեցող, բայց որևէ տրանսպորտում վճարում չկատարող անձանց»,- ասաց Ավինյանի խոսնակը։
Հանրային տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ տուգանքների մեխանիզմը կիրառելու ժամկետները կախված է նրանից, թե երբ ԱԺ-ն այն հավանության կարժանացնի։
Նա նաև որոշ տվյալներ ներկայացրեց տոմսային համակարգի վերաբերյալ։ Մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսերից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե
150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կա՛մ չվճարել թանկացված ուղեվարձը, կա՛մ 100 դրամ վճարել։