https://arm.sputniknews.ru/20250314/rd-hop-uzhery-het-en-mghel-mvoskvaji-ughghutjamb-trchvogh-4-anodachui-grvohy-86739323.html
ՌԴ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը
ՌԴ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը
Sputnik Արմենիա
Այն վայրում, որտեղ ընկել են բեկորները, աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ 14.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-14T09:19+0400
2025-03-14T09:19+0400
2025-03-14T10:19+0400
մոսկվա
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
սերգեյ սոբյանին
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86612971_0:0:2983:1679_1920x0_80_0_0_bc1721ae22bb6475fa7de6333b72f3af.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 4 անօդաչուի հարձակումը։ Հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։Հիշեցնենք, որ մարտի 11-ին Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել էին անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել էր, մոտ 20-ը վիրավորվել։ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր Մոսկվայի և Մոսկվայի մարզի երկնքում 91 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Ընդհանուր առմամբ այդ գիշեր 337 անօդաչու էր խոցվել։Հիշեցնենք նաև, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
մոսկվա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86612971_169:0:2898:2047_1920x0_80_0_0_2f0d72b7db875d857fad700ea45c27e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, սերգեյ սոբյանին
մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, սերգեյ սոբյանին
ՌԴ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը
09:19 14.03.2025 (Թարմացված է: 10:19 14.03.2025) Այն վայրում, որտեղ ընկել են բեկորները, աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 4 անօդաչուի հարձակումը։ Հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«ՊՆ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի հարձակումը։ Այն վայրում, որտեղ ընկել են բեկորները, աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», – գրել է նա Telegram–ում։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել էին անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել էր, մոտ 20-ը վիրավորվել։ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր Մոսկվայի և Մոսկվայի մարզի երկնքում 91 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Ընդհանուր առմամբ այդ գիշեր 337 անօդաչու էր խոցվել։
Հիշեցնենք նաև, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։