https://arm.sputniknews.ru/20250314/erevani-vi-el-vi-khanuti-hetnamasum-hrdeh-e-brnkvel-shurj-1-zham-anc-ajn-marvel-e-86744238.html
Երևանի «Վի-Էլ-Վի» խանութի հետնամասում հրդեհ է բռնկվել․ շուրջ 1 ժամ անց այն մարվել է
Երևանի «Վի-Էլ-Վի» խանութի հետնամասում հրդեհ է բռնկվել․ շուրջ 1 ժամ անց այն մարվել է
Sputnik Արմենիա
Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է քարի արտադրամասում։ 14.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-14T10:58+0400
2025-03-14T10:58+0400
2025-03-14T11:00+0400
հրդեհ
երևան
խանութ
արտադրամաս
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86742805_0:160:3072:1888_1920x0_80_0_0_fab02ced6ead2f92bc424c6b97654a6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Երևանի Արշակունյաց պողոտայում գործող «Վի-Էլ-Վի» տեխնիկայի խանութի հետնամասում խոշոր հրդեհ է բռնկվել։ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 06։40-ին։Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։«Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է քարի արտադրամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 07։50-ին»,- ասված է հաղորդագրությունում։ՆԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տուժածներ չկան։Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը, հանգամանքները պարզվում են։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86742805_171:0:2902:2048_1920x0_80_0_0_6acd1132a59ec93503e3f7e15b26872b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, երևան, խանութ, արտադրամաս, ներքին գործերի նախարարություն (նգն)
հրդեհ, երևան, խանութ, արտադրամաս, ներքին գործերի նախարարություն (նգն)
Երևանի «Վի-Էլ-Վի» խանութի հետնամասում հրդեհ է բռնկվել․ շուրջ 1 ժամ անց այն մարվել է
10:58 14.03.2025 (Թարմացված է: 11:00 14.03.2025) Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է քարի արտադրամասում։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Երևանի Արշակունյաց պողոտայում գործող «Վի-Էլ-Վի» տեխնիկայի խանութի հետնամասում խոշոր հրդեհ է բռնկվել։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից
հայտնում են, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 06։40-ին։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
«Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է քարի արտադրամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 07։50-ին»,- ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տուժածներ չկան։
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը, հանգամանքները պարզվում են։