Այլևս նայելու ժամանակ չկա, գործեք. Թանդիլյանը ՄԱԿ–ին կոչ արեց զբաղվել հայ գերիների խնդրով
13:49 14.03.2025 (Թարմացված է: 14:17 14.03.2025)
© Sputnik / Aram Nersesyan Ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում

Ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները վստահ են, որ ՀՀ իշխանությունների կողմից ոչինչ չի արվել հայ գերիների վերադարձի համար, բացի հերթապահ մեկ–երկու հայտարարություն հնչեցնելուց։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) անելիք ունի հայ գերիների վերադարձի հարցում։ Ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում։
© Sputnik / Aram Nersesyan Ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում

Ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում
© Sputnik / Aram Nersesyan
«Նրանք անում են հայտարարություններ, թե տեղյակ են, գիտեն, որ Հայաստանում ճիշտ են, որ իրենք վերահսկում են, նայում են։ Ես ասում եմ` այլևս նայելու ժամանակ չկա։ Այո, ասում են, որ միջազգային կառույցներն արագ չեն գործում, հիմա հարցնում ենք` այդ արագն ինչքա՞ն է, 2020 թվականից այս կողմ 4 տարին արագության ո՞ր չափման միավորի մեջ է տեղավորվում։ Մենք գործողություն չեն տեսնում»,– ակցիայի ընթացքում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Նա հիշեցրեց, թե ինչ է կատարվում Բաքվի բանտերում` փակ, գաղտնի, ապօրինի դատավարություն։ Իսկ այդ մարդիկ այնտեղ են, որովհետև պայքարել են ինքնորոշման իրավունքի համար։
«Այս դատավարությունները փակ են, գաղտնի, ումի՞ց են գաղտնի։ Ինչ պետական գաղտնիք կա այս դատավարությունների մեջ։ Ինչպես է համարձակվում Ադրբեջանը համարել սա իր ներքին գործը, եթե այնտեղ դատվում են ՀՀ քաղաքացիներ։ Այդ երբ դարձանք մենք` ՀՀ քաղաքացիներս, Ադրբեջանի ներքին գործը։ Մեր գերիներն ընդամենը մի բան են ուզում այդ միջազգային կառույցներից, ովքեր լուռ հետևում են, որ մասնակցեն այդ դատավարություններին, որ դրանք չլինեն փակ, որ լինի մի կողմ, որն աշխարհին կպատմի, թե ինչ է կատարվում այնտեղ»,–ասաց Թանդիլյանը։
Ընդգծեց` եթե այդքան արդար է ադրբեջանական դատավարությունը, ումի՞ց են վախենում։ Թանդիլյանը շեշտեց, որ ՄԱԿ–ն ունի մանդատ, իրավունք և պարտավորություն այդ դատական նիստերին ներկա գտնվելու։
© Sputnik / Aram NersesyanԻ աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում

Ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում
© Sputnik / Aram Nersesyan
«Ադրբեջանը համարձակվում է թույլ չտալ ՄԱԿ–ին` այսինքն աշխարհին, անել այն, ինչ իր մանդատի մեջ է... դե պատկերացրեք ինչ է կատարվելու խաղաղության պայմանագրի հետ»,–ասաց Թանդիլյանը։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց պարտքը չեն համարում Բաքվի բանտում գտնվող հայ գերիների ազատումը։
«Մենք ստիպված ենք հնարավոր բոլոր դռները թակել, տարբեր ատյաններում բարձրացնել հայ գերիների հարցը։ Մենք տեսնում ենք, որ դա որոշակի արդյունք տալիս է միջազգային հանրության շրջանում։ Ինչ –որ շարժ տեղի է ունենում, տարբեր մայրաքաղաքներում նախաձեռնություններ են լինում»,–ասաց Սողոմոնյանը։
© Sputnik / Aram NersesyanԻ աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում

Ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում
© Sputnik / Aram Nersesyan
Նա ընդգծեց, որ շատ կարևոր էր Եվրոպական խորհրդարանի երեկվա ընդունած բանաձևը, որտեղ մի քանի կարևոր հանգամանքներ է ֆիքսվել մասնավորապես ռազմագերիների պատանդ լինելու հանգամանքը, իսկ պատանդառությունը հանցագործություն է միջազգային իրավունքի տեսանկյունից։
Սողոմոնյանն ընդգծեց, որ նման ճնշումները կարող են արդյունք տալ։ Նա վստահ է, որ ոչինչ չի արվել հայ գերիների վերադարձի համար, բացի հերթապահ մեկ–երկու հայտարարություն հնչեցնելուց։
Թանդիլյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին ակտիվ գործողություններ ձեռնարկել և ամեն առիթով պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպություններին։ Մասնավորապես, ՄԱԿ-ը պետք է պահանջի Բաքվի դատարաններում իր ներկայացուցչի մասնակցությունը և ընդունի միայն գրավոր մերժումը Բաքվից։ Երկրորդ՝ բանտարկյալների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին պետք է հետևեն գործողություններ, այդ թվում՝ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, ներառյալ նավթի և գազի պայմանագրերի խզումը։
© Sputnik / Aram NersesyanԻ աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում

Ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում
© Sputnik / Aram Nersesyan
Նա շեշտեց, որ հայ գերիների իրավունքների համար պայքարը պետք է լինի ապակուսակցական, և պահանջները ուղղվեն ոչ միայն միջազգային կազմակերպություններին, այլև ՀՀ կառավարությանը, որը պետք է պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները։ Քաղաքական գործիչն ընդգծեց, որ հինգշաբթի ժամը 11:00-ին ակցիա կանցկացնեն կառավարության շենքի դիմաց։
«Նրանք կսկսեն գործել, երբ վախենան իշխանությունը կորցնելուց։ Մենք նրանց անհանգստացնելու ենք և թույլ չենք տա, որ մեր եղբայրները մնան Բաքվի բանտում։ Իշխանությունները, ինչ գնով էլ լինի, պետք է նրանց վերադարձնեն հայրենիք»,- հավելեց նա։
Թանդիլյանը սփյուռքին կոչ արեց բողոքի ակցիաներ կազմակերպել Ադրբեջանի դեսպանատների մոտ։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: