https://arm.sputniknews.ru/20250314/3rd-uzheri-ketvov-hh-n-karvogh-e-durs-gal-bvolvor-tesaki-razmakan-pajmanagreric-maruqjan-86763748.html
«3–րդ ուժերի» կետով ՀՀ-ն կարող է դուրս գալ բոլոր տեսակի ռազմական պայմանագրերից․ Մարուքյան
«3–րդ ուժերի» կետով ՀՀ-ն կարող է դուրս գալ բոլոր տեսակի ռազմական պայմանագրերից․ Մարուքյան
Sputnik Արմենիա
Քաղաքական գործչի կարծիքով՝ այս համաձայնագրով Հայաստանը համաձայնում է չունենալ դաշնակից։ 14.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-14T13:47+0400
2025-03-14T13:47+0400
2025-03-14T14:50+0400
էդմոն մարուքյան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանցի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86767761_0:0:1281:720_1920x0_80_0_0_577a4cd1e82de8e44c765f1f4e786db5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ ՀՀ իշխանությունները չունեն մանդատ նման զիջումների գնալ։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով խաղաղության համաձայնագրի՝ երրորդ ուժերի տեղակայումից հրաժարվելու կետին։Այս համաձայնագրով ՀՀ–ն դուրս է գալու մի մեծ ու խոր ճահճից. ՄիրզոյանՄարուքյանը պնդում է՝ համաձայնեցվող այս կետերը պետք են դրվեն հանրաքվեի, որ ժողովուրդը որոշի՝ արդյոք համաձա՞յն է ապագա, օրինակ, 100 տարվա համար զրկվել իրավունքից` ում հետ համագործակցել։ Նրա խոսքով՝ վերջին 4 տարիները մեզ ցույց տվեցին, որ Հայաստանին լավ դաշնակից է պետք, մինչդեռ այս համաձայնագրով Հայաստանը համաձայնում է չունենալ դաշնակից։Մարուքյանի կարծիքով՝ սրանով մենք մեզ զրկում ենք ինքնիշխան, անկախ պետություն լինելու, ընտրելու իրավունքից։Դիմելով արևմտամետներին՝ քաղաքական գործիչը բացատրում է՝ «չեք սիրում ռուսներին, բայց նաև ամերիկացիներին, ֆրանսիացիներին, շվեդներին բերելու հնարավորությունից եք զրկվում»։Այդ զիջումը մեզ դարձնում է հաշմանդամ պետություն․ Մարուքյանը՝ Բաքվի հետ համաձայնագրի մասինԻնչ վերաբերում է տարբեր երկրների տարածած հայտարարություններին, որով «ողջունում են Հայաստանի այս խիզախ զիջումը», Մարուքյանն ասում է՝ նրանք ողջունում են Հայաստանի ինքնիշխանության ամեն զիջում, ինչպես «ողջունեցին» Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքում հայկական զորքերի հետ քաշվելն ու դրա դիմաց ադրբեջանական զորքերի՝ իրենց տեղում մնալը։ Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից 2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«3–րդ ուժերի» կետով ՀՀ-ն կարող է դուրս գալ բոլոր տեսակի ռազմական պայմանագրերից․ Մարուքյան
Sputnik Արմենիա
«3–րդ ուժերի» կետով ՀՀ-ն կարող է դուրս գալ բոլոր տեսակի ռազմական պայմանագրերից․ Մարուքյան
2025-03-14T13:47+0400
true
PT2M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86767761_100:0:1060:720_1920x0_80_0_0_de444ac1e4b22f17be56bf56a4135f1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի, видео, տեսանյութ, տեսանյութեր
էդմոն մարուքյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի, видео, տեսանյութ, տեսանյութեր
«3–րդ ուժերի» կետով ՀՀ-ն կարող է դուրս գալ բոլոր տեսակի ռազմական պայմանագրերից․ Մարուքյան
13:47 14.03.2025 (Թարմացված է: 14:50 14.03.2025) Քաղաքական գործչի կարծիքով՝ այս համաձայնագրով Հայաստանը համաձայնում է չունենալ դաշնակից։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ ՀՀ իշխանությունները չունեն մանդատ նման զիջումների գնալ։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով խաղաղության համաձայնագրի՝ երրորդ ուժերի տեղակայումից հրաժարվելու կետին։
Մարուքյանը պնդում է՝ համաձայնեցվող այս կետերը պետք են դրվեն հանրաքվեի, որ ժողովուրդը որոշի՝ արդյոք համաձա՞յն է ապագա, օրինակ, 100 տարվա համար զրկվել իրավունքից` ում հետ համագործակցել։ Նրա խոսքով՝ վերջին 4 տարիները մեզ ցույց տվեցին, որ Հայաստանին լավ դաշնակից է պետք, մինչդեռ այս համաձայնագրով Հայաստանը համաձայնում է չունենալ դաշնակից։
«Օրինակ, ՌԴ-ի հետ այսօր մեր ունեցած իրավակարգավորումները փաստաթղթի ստորագրումից հետո այլևս չեն կարող գործել։ Որովհետև իրավակարգավորումները ՀՀ սահմանների վերաբերյալ են, նաև ՀԱՊԿ-ի շրջանակում։ Երբ դու պարտավորվում ես, որ մի սահմանի ուղղությամբ դու որևէ ուժ ներգրավելու հնարավորություն չունես, դրանով ասում ես, որ դուրս ես գալիս բոլոր տեսակի ռազմական պայմանագրերից նաև»։
Մարուքյանի կարծիքով՝ սրանով մենք մեզ զրկում ենք ինքնիշխան, անկախ պետություն լինելու, ընտրելու իրավունքից։
Դիմելով արևմտամետներին՝ քաղաքական գործիչը բացատրում է՝ «չեք սիրում ռուսներին, բայց նաև ամերիկացիներին, ֆրանսիացիներին, շվեդներին բերելու հնարավորությունից եք զրկվում»։
Ինչ վերաբերում է տարբեր երկրների տարածած հայտարարություններին, որով «ողջունում են Հայաստանի այս խիզախ զիջումը», Մարուքյանն ասում է՝ նրանք ողջունում են Հայաստանի ինքնիշխանության ամեն զիջում, ինչպես «ողջունեցին» Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքում հայկական զորքերի հետ քաշվելն ու դրա դիմաց ադրբեջանական զորքերի՝ իրենց տեղում մնալը։
«Գոնե չհրճվեն մեր այս ջախջախման արդյունքում։ Որևէ լավ բան չեք կարողանում անել, վատ բան ինչո՞ւ եք անում»,- ասում է Մարուքյանը։
Հիշեցնենք`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին
հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։
Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում
ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է
խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից
2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։