https://arm.sputniknews.ru/20250314/ajs-hamadzajnagrvov-hhn-durs-e-galu-mi-mets-u-khvor-tshahtshic-mirzvojan-86754888.html
Այս համաձայնագրով ՀՀ–ն դուրս է գալու մի մեծ ու խոր ճահճից. Միրզոյան
Այս համաձայնագրով ՀՀ–ն դուրս է գալու մի մեծ ու խոր ճահճից. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` խաղաղությունը ՀՀ–ի գոյության միակ ձևն է, և Ադրբեջանի հետ խաղաղությունը բխում է ՀՀ շահերից։ 14.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-14T12:36+0400
2025-03-14T12:36+0400
2025-03-14T17:00+0400
հայաստան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85263605_0:84:1600:984_1920x0_80_0_0_60373405e429edd631a287f9e0fb1593.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Ադրբեջանի հետ խաղաղության այս համաձայնագրով Հայաստանը դուրս է գալու մի մեծ ու խոր, երկարամյա ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղմվելու ենք ու թաղվենք։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի այն հարցին, թե այս բանակցային գործընթացում Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով մնացած երկու կետերը: Դրանք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության,– խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։Կաթողիկոսի մասով հարցին Միրզոյանի պատասխանը կարճ էր. «Ոչ, չենք համարում»։Շարունակելով միտքը` նախարարը նաև նշեց, որ խաղաղությունը ՀՀ–ի գոյության միակ ձևն է, և Ադրբեջանի հետ խաղաղությունը բխում է ՀՀ շահերից։«Կան հարցեր, որոնք կարգավորված են, կան հարցեր, որոնք պետք է կարգավորվեն, կան պահանջներ, որոնք կա՛մ մենք, կա՛մ իրենք չեն կիսում, նույնը վերաբերում է ակնկալիքներին։ Այս համաձայնագրի հետ կապված թնջուկն ու բարդությունների խումբն իսկապես մեծ է. խաղաղությունն ընդհանրապես հեշտ գործընթաց չէ»,– հայտարարեց նա։Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկումներին` Միրզոյանն ասաց, որ խաբկանք և պատրանք կարող է տրվել ժողովրդին, երբ օրինակ, ասվի, որ խաղաղությունն ունի այլընտրանք ի դեմս պատերազմի, հոխորտանքների, ռազմական գործողությունների։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից 2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85263605_89:0:1512:1067_1920x0_80_0_0_dc9a0149ce7f82af6b88e3528008bf31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
հայաստան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
Այս համաձայնագրով ՀՀ–ն դուրս է գալու մի մեծ ու խոր ճահճից. Միրզոյան
12:36 14.03.2025 (Թարմացված է: 17:00 14.03.2025) ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` խաղաղությունը ՀՀ–ի գոյության միակ ձևն է, և Ադրբեջանի հետ խաղաղությունը բխում է ՀՀ շահերից։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Ադրբեջանի հետ խաղաղության այս համաձայնագրով Հայաստանը դուրս է գալու մի մեծ ու խոր, երկարամյա ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղմվելու ենք ու թաղվենք։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի այն հարցին, թե այս բանակցային գործընթացում Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով մնացած երկու կետերը: Դրանք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության,– խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։
«Արդյոք համնաձայնագրում կա կետ, ըստ որի Ադրբեջանի հետ պայմանավորվել եք, որ պայքարելու եք, այսպես կոչված, ռևանշիզմի դեմ։ Փաշինյանը երեկ ասաց, որ պայմանավորվել են, որ խաղաղության օրակարգի դեմ գործողություններ չպետք է իրականացվեն։ Օրինակ` նման քայլ կարո՞ղ է լինել Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի այն հատվածը, որտեղ նա ասում է, որ արցախցիներն իրավունք ունեն վերադառնալու իրենց հայրենիք։ Ձեզ համար կաթողիկոսը ռևանշի՞ստ է, պայքարելո՞ւ եք իր դեմ»,–ՀՀ արտգործնախարարից հետաքրքրվեց Վարդանյանը։
Կաթողիկոսի մասով հարցին Միրզոյանի պատասխանը կարճ էր. «Ոչ, չենք համարում»։
Շարունակելով միտքը` նախարարը նաև նշեց, որ խաղաղությունը ՀՀ–ի գոյության միակ ձևն է, և Ադրբեջանի հետ խաղաղությունը բխում է ՀՀ շահերից։
«Կան հարցեր, որոնք կարգավորված են, կան հարցեր, որոնք պետք է կարգավորվեն, կան պահանջներ, որոնք կա՛մ մենք, կա՛մ իրենք չեն կիսում, նույնը վերաբերում է ակնկալիքներին։ Այս համաձայնագրի հետ կապված թնջուկն ու բարդությունների խումբն իսկապես մեծ է. խաղաղությունն ընդհանրապես հեշտ գործընթաց չէ»,– հայտարարեց նա։
Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկումներին` Միրզոյանն ասաց, որ խաբկանք և պատրանք կարող է տրվել ժողովրդին, երբ օրինակ, ասվի, որ խաղաղությունն ունի այլընտրանք ի դեմս պատերազմի, հոխորտանքների, ռազմական գործողությունների։
«Կարճաժամկետ քաղաքաքական դիվիդենտների համար հայ ժողովրդին, Հայաստանն ավելի խոր փոսի մեջ չգցենք։ Ոչ թե մեկ մարդու, նույնիսկ 3 միլիոնի մասին չէ խոսքը։ Պետությունների ճակատագրական հարցերի մասին խոսելիս երևի թե տեղին չէ այդ ամենը չափել պահանջների քանակով` սա դու ես անում, սա` ես»,– եզրափակեց Միրզոյանը։
Հիշեցնենք`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին
հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։
Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում
ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է
խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից
2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։