https://arm.sputniknews.ru/20250313/evrakhvorhrdarany-banadzev-yndunec-baqvic-pahanjelvov-anhapagh-azat-ardzakel-haj-gerinerin-86710183.html
Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Sputnik Արմենիա
Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և բեմականացված դատավարության մյուս մասնակիցներին, ինչպես նաև սառեցնել Բաքվի և Բրյուսելի... 13.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-13T15:15+0400
2025-03-13T15:15+0400
2025-03-13T15:26+0400
հայաստան
լեռնային ղարաբաղ
գերի
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
բանաձև
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/18/81027933_0:11:1600:911_1920x0_80_0_0_1598ae4bb9d0be682d13d6fb25a0eb05.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում, որն այսօր ընդունվեց 523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ ձայներով։Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում շարունակում են պահվել 23 հայ պատանդներ (սահմանումը` տեքստի բնօրինակից), այդ թվում` Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները, ինչպես նաև 2020 թվականի պատերազմից և դրան հաջորդած էթնիկ զտումներից հետո գերեվարված անձինք։Եվրախորհրդարանը շեշտում է, որ այդ մարդկանց նկատմամբ բեմականացված դատավարություններ են ընթանում, նրանց խիստ դատավճիռներ են սպառնում` ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Դատավարության ընթացքում նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի` ներառյալ արգելված հոգեներգործուն նյութերի օգտագործումը։ Պարբերաբար խախտվում են անկախ պաշտպանության, թարգմանիչների, բողոքարկման, հարազատների հետ հանդիպումների և առողջական պատճառներով դատական նիստերը հետաձգելու նրանց իրավունքները։Փաստաթղթում ուշադրություն է հրավիրվում նաև Ադրբեջանում Կարմիր խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գրասենյակների փակման վրա, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանը կոչ է անում Բաքվում ԵՄ ներկայացուցչությանը և ԵՄ անդամ երկրների դեսպանատներին պարբերաբար վերահսկել դատավարությունները և այցելել կալանավորված հայերին։Առանձին կոչ է հասցեագրված Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին։Բացի այդ, Եվրախորհրդարանը խորհուրդ է տալիս միջազգային պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումներին մասնակից անձանց, այդ թվում ՝ դատախազ և դատավորներ Ջամալ Ռամազանովի, Անար Ռզաևի և Զեյնալ Աղաևի դեմ:Եվրախորհրդարանը Միջազգային քրեական դատարանին առաջարկում է քննել Լեռնային Ղարաբաղում հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերը։ Փաստաթղթում նաև պահանջ կա ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումների լիարժեք կատարման մասին, այդ թվում` 2020 թվականի պատերազմի և հետագա ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված բոլոր ձերբակալվածների պաշտպանության մասով:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/18/81027933_87:0:1512:1069_1920x0_80_0_0_574f48fc4a5d5d8c10e116fee4c29f1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լեռնային ղարաբաղ, գերի, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), բանաձև, ադրբեջան
հայաստան, լեռնային ղարաբաղ, գերի, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), բանաձև, ադրբեջան
Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
15:15 13.03.2025 (Թարմացված է: 15:26 13.03.2025) Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և բեմականացված դատավարության մյուս մասնակիցներին, ինչպես նաև սառեցնել Բաքվի և Բրյուսելի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության մասին հուշագիրը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի
բանաձևում, որն այսօր ընդունվեց 523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ ձայներով։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում շարունակում են պահվել 23 հայ պատանդներ (սահմանումը` տեքստի բնօրինակից), այդ թվում` Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները, ինչպես նաև 2020 թվականի պատերազմից և դրան հաջորդած էթնիկ զտումներից հետո գերեվարված անձինք։
Եվրախորհրդարանը շեշտում է, որ այդ մարդկանց նկատմամբ բեմականացված դատավարություններ են ընթանում, նրանց խիստ դատավճիռներ են սպառնում` ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Դատավարության ընթացքում նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի` ներառյալ արգելված հոգեներգործուն նյութերի օգտագործումը։ Պարբերաբար խախտվում են անկախ պաշտպանության, թարգմանիչների, բողոքարկման, հարազատների հետ հանդիպումների և առողջական պատճառներով դատական նիստերը հետաձգելու նրանց իրավունքները։
Բանաձևում ընդգծվում է նաև, որ մեղադրյալներից մեկը` Ռուբեն Վարդանյանը, շարունակում է հացադուլը, ինչի պատճառով նրա վիճակը, ինչպես նաև մյուս ձերբակալվածների վիճակը, կտրուկ վատանում է։ Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել նրանց իրավունքները, այդ թվում` բժշկական օգնության հասանելիությունը, ինչպես նաև նրանց պահման պայմանների անկախ հետաքննության հնարավորություն ընձեռել:
Փաստաթղթում ուշադրություն է հրավիրվում նաև Ադրբեջանում Կարմիր խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գրասենյակների փակման վրա, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանը կոչ է անում Բաքվում ԵՄ ներկայացուցչությանը և ԵՄ անդամ երկրների դեսպանատներին պարբերաբար վերահսկել դատավարությունները և այցելել կալանավորված հայերին։
Առանձին կոչ է հասցեագրված Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին։
Բացի այդ, Եվրախորհրդարանը խորհուրդ է տալիս միջազգային պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումներին մասնակից անձանց, այդ թվում ՝ դատախազ և դատավորներ Ջամալ Ռամազանովի, Անար Ռզաևի և Զեյնալ Աղաևի դեմ:
Եվրախորհրդարանը Միջազգային քրեական դատարանին առաջարկում է քննել Լեռնային Ղարաբաղում հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերը։ Փաստաթղթում նաև պահանջ կա ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումների լիարժեք կատարման մասին, այդ թվում` 2020 թվականի պատերազմի և հետագա ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված բոլոր ձերբակալվածների պաշտպանության մասով:
Եվրախորհրդարանը հերթական անգամ կոչ է արել կասեցնել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ ԵՄ-Ադրբեջան հուշագիրը, որն ընդունվել է 2022 թվականին։ Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ցանկացած ապագա համաձայնագիր ներառի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արհեստական ձգձգումից Բաքվի հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պահպանման երաշխիքների պարտավորություններ։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը
կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։