https://arm.sputniknews.ru/20250313/ekamutneri-hajtararagrum-linelu-e-hh-karavarutjuny-merzhec-ynddimadirneri-nakhagitsy-86700791.html
Եկամուտների հայտարարագրում լինելու է. ՀՀ կառավարությունը մերժեց ընդդիմադիրների նախագիծը
Եկամուտների հայտարարագրում լինելու է. ՀՀ կառավարությունը մերժեց ընդդիմադիրների նախագիծը
Sputnik Արմենիա
Նախագծին բացասական եզրակացություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարությունը։ 13.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-13T11:09+0400
2025-03-13T11:09+0400
2025-03-13T11:14+0400
հայաստան
հայտարարագիր
հայտարարագրում
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2144/08/21440804_0:0:1600:900_1920x0_80_0_0_44bc868a4c4c7b79e54e4c936f266ba2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ բացասական եզրակացություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։Նախագիծը ՀՀ կառավարության քննարկման էր ներկայացրել «Հայաստան» խմբակցությունը` առաջարկելով համապատասխան փոփոխություններ կատարել «Հարկային օրենսգրքում»։ՀՀ ֆինանսների նախարարությունը նշել է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբեր։Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք (առավելագույն չափը` տարեկան 100 հազար դրամ)։Մինչև 300 000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն. ՊԵԿ նախագահ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2144/08/21440804_200:0:1400:900_1920x0_80_0_0_4dd489cd7cdac0883b5b9c16aff48666.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայտարարագիր, հայտարարագրում, հհ կառավարություն
հայաստան, հայտարարագիր, հայտարարագրում, հհ կառավարություն
Եկամուտների հայտարարագրում լինելու է. ՀՀ կառավարությունը մերժեց ընդդիմադիրների նախագիծը
11:09 13.03.2025 (Թարմացված է: 11:14 13.03.2025) Նախագծին բացասական եզրակացություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ բացասական եզրակացություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։
Նախագիծը ՀՀ կառավարության քննարկման էր ներկայացրել «Հայաստան» խմբակցությունը` առաջարկելով համապատասխան փոփոխություններ կատարել «Հարկային օրենսգրքում»։
ՀՀ ֆինանսների նախարարությունը նշել է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։
«Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի` ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը»,– նշել են նախարարությունից:
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև
մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետը
երկարաձգվեց մինչև նոյեմբեր։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է
սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք (առավելագույն չափը` տարեկան 100 հազար դրամ)։