ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Բաքվում այսօր հերթական «դատական նիստն» է կայացել Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և այլ գերեվարված հայերի դեմ:Այնտեղ «հարցաքննվել» են նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն ու Մելիքսեթ Փաշայանը։Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են Նրանց «ցուցմունքները», որոնք վերաբերում են Ղարաբաղյան շարժման ակունքներին, Պաշտպանության բանակի կազմում առանձին ստորաբաժանումների ստեղծմանն ու գործունեությանը, մասնավորապես Շուշիի առանձին գումարտակին և Մարտակերտի Սրխավենդ գյուղում տեղակայված «Դաշնակներ» համահավաք մոտոհրաձգային գումարտակին:Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն իբր ասել է, որ ադրբեջանցիների դեմ կռվող «Շուշի» գումարտակի ղեկավարը եղել է Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նշել է` տեղյակ չէ, որ Սեֆիլյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ «Նա ժամանել է Արևմտյան Հայաստանից, բայց եղել է Հայաստանի քաղաքացի»,-ասել է Դավիթ Մանուկյանը։Լևոն Մնացականյանը հայտնել է, որ 1988-ին չի մասնակցել Ղարաբաղում տեղի ունեցած հանրահավաքներին, քանի որ այդ ժամանակ ուսանող է եղել Երևանում, իսկ Մելիքսեթ Փաշայանը հայտնել է, որ մասնակցել է դրանց և 1993-ին ծառայել է Ասկերանի գնդում: Մադաթ Բաբայանը հայտնել է, որ ջոկատի կազմում կռվել է Մարտակերտում:Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանը ֆինանսավորել է Արցախը՝ անտոկոս և անժամկետ բյուջետային վարկ հատկացնելով: Նա իբր ասել է նաև, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո 9 տարի եղել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան։Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա վաղը՝ մարտի 14-ին:Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում Արցախի գերեվարված առաջնորդների «ցուցմունքները»։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Բաքվում այսօր հերթական «դատական նիստն» է կայացել Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և այլ գերեվարված հայերի դեմ:
Այնտեղ «հարցաքննվել» են նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն ու Մելիքսեթ Փաշայանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են Նրանց «ցուցմունքները», որոնք վերաբերում են Ղարաբաղյան շարժման ակունքներին, Պաշտպանության բանակի կազմում առանձին ստորաբաժանումների ստեղծմանն ու գործունեությանը, մասնավորապես Շուշիի առանձին գումարտակին և Մարտակերտի Սրխավենդ գյուղում տեղակայված «Դաշնակներ» համահավաք մոտոհրաձգային գումարտակին:
Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն իբր ասել է, որ ադրբեջանցիների դեմ կռվող «Շուշի» գումարտակի ղեկավարը եղել է Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նշել է` տեղյակ չէ, որ Սեֆիլյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
«Նա ժամանել է Արևմտյան Հայաստանից, բայց եղել է Հայաստանի քաղաքացի»,-ասել է Դավիթ Մանուկյանը։
Լևոն Մնացականյանը հայտնել է, որ 1988-ին չի մասնակցել Ղարաբաղում տեղի ունեցած հանրահավաքներին, քանի որ այդ ժամանակ ուսանող է եղել Երևանում, իսկ Մելիքսեթ Փաշայանը հայտնել է, որ մասնակցել է դրանց և 1993-ին ծառայել է Ասկերանի գնդում: Մադաթ Բաբայանը հայտնել է, որ ջոկատի կազմում կռվել է Մարտակերտում:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանը ֆինանսավորել է Արցախը՝ անտոկոս և անժամկետ բյուջետային վարկ հատկացնելով: Նա իբր ասել է նաև, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո 9 տարի եղել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան։
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա վաղը՝ մարտի 14-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: