https://arm.sputniknews.ru/20250313/baqvi-datavarutjunnery-npatak-unen-zrvojacnel-khaghaghutjan-gvortsyntacy-pashinjan-86737457.html
Բաքվի «դատավարությունները» նպատակ ունեն զրոյացնել խաղաղության գործընթացը. Փաշինյան
Բաքվի «դատավարությունները» նպատակ ունեն զրոյացնել խաղաղության գործընթացը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` եթե Հայաստանն ու Ադրբեջանը հետևողական լինեն իրենց ջանքերում, ապա խաղաղության նախագիծն արդեն իսկ սեղանին է և չեն հրաժարվի դրանից։ Այս փուլում... 13.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-13T23:56+0400
2025-03-13T23:56+0400
2025-03-14T00:08+0400
նիկոլ փաշինյան
բաքու
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0d/86735579_0:0:1749:984_1920x0_80_0_0_ce53941f3b91580087eebab12fcf020d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, Հայաստանի ընկալմամբ, մի նպատակ ունեն` զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են խաղաղության գործընթացում։ Այս մասին թուրք լրագրողների հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Սա կարևոր իրադարձություն է. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի տեքստի հաստատման մասինՆա նշեց, որ համաձայն չէ այն ձևակերպման հետ, որ հորիզոնում Հայաստան–Ադրբեջան խաղաղությունը չի երևում, պարզապես Ադրբեջանի կողմից անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպեսզի այդ խաղաղությունը չերևա։Նա ընդգծեց, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ապա չպետք է լինի «Արևմտյան Ադրբեջան» խոսույթ։«Ծխածածկույթ է նաև Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, որոնք, մեր ընկալմամբ, մի նպատակ ունեն` զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունենք խաղաղության գործընթացում։ Մենք 4 տարի բանակցում ենք խաղաղության գործընթացի վերաբերյալ և ունենք արդյունքներ, բայց մենք դա չենք արձանագրում, անընդհատ կենտրոնացած ենք խաղաղության գործընթացի վրա, բայց այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են միջազգային փաստաթուղթ և վավերացրել են երկու երկրներում, դա կայացած իրողություն է։ Ավելին` մենք սահմանազատված հատվածներ ունենք, և այստեղ է խնդիրն այն է, թե այդ կետից ինչ ճանապարհով ենք գնում»,–ասաց նա։Փաշինյանի խոսքով` եթե Հայաստանն ու Ադրբեջանը հետևողական լինեն իրենց ջանքերում, ապա խաղաղության նախագիծն արդեն իսկ սեղանին է և չեն հրաժարվի դրանից։ ՀՀ վարչապետը եզրափակեց, որ այս փուլում նոր բան կառուցել պետք չէ, ուղղակի անհրաժեշտ է այն, ինչ կառուցված է, դա չոչնչացնել։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից 2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0d/86735579_219:0:1531:984_1920x0_80_0_0_31277709e74a3613595d9fa721736c9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան, բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, խաղաղության պայմանագիր
Բաքվի «դատավարությունները» նպատակ ունեն զրոյացնել խաղաղության գործընթացը. Փաշինյան
23:56 13.03.2025 (Թարմացված է: 00:08 14.03.2025) Փաշինյանի խոսքով` եթե Հայաստանն ու Ադրբեջանը հետևողական լինեն իրենց ջանքերում, ապա խաղաղության նախագիծն արդեն իսկ սեղանին է և չեն հրաժարվի դրանից։ Այս փուլում նոր բան կառուցել պետք չէ, ուղղակի անհրաժեշտ է այն, ինչ կառուցված է, չոչնչացնել։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, Հայաստանի ընկալմամբ, մի նպատակ ունեն` զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են խաղաղության գործընթացում։ Այս մասին թուրք լրագրողների հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ համաձայն չէ այն ձևակերպման հետ, որ հորիզոնում Հայաստան–Ադրբեջան խաղաղությունը չի երևում, պարզապես Ադրբեջանի կողմից անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպեսզի այդ խաղաղությունը չերևա։
«Շատ կարևոր հենասյուներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, դրվել են։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Ավելին` խաղաղության համաձայնագրի համաձայնեցված հոդվածները վերաարձանագրել են այս իրողությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն միմյանցից տարածքային պահանջներ, փոխադարձաբար պայմանավորվում են նման պահանջներ չներկայացնել նաև ապագայում։ Սա շատ հստակ երևում է հորիզոնում, հիմա կհարցնեք` բա ո՞րն է ծխածածկույթը, դա Արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթն է»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ապա չպետք է լինի «Արևմտյան Ադրբեջան» խոսույթ։
«Ծխածածկույթ է նաև Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, որոնք, մեր ընկալմամբ, մի նպատակ ունեն` զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունենք խաղաղության գործընթացում։ Մենք 4 տարի բանակցում ենք խաղաղության գործընթացի վերաբերյալ և ունենք արդյունքներ, բայց մենք դա չենք արձանագրում, անընդհատ կենտրոնացած ենք խաղաղության գործընթացի վրա, բայց այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են միջազգային փաստաթուղթ և վավերացրել են երկու երկրներում, դա կայացած իրողություն է։ Ավելին` մենք սահմանազատված հատվածներ ունենք, և այստեղ է խնդիրն այն է, թե այդ կետից ինչ ճանապարհով ենք գնում»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` եթե Հայաստանն ու Ադրբեջանը հետևողական լինեն իրենց ջանքերում, ապա խաղաղության նախագիծն արդեն իսկ սեղանին է և չեն հրաժարվի դրանից։
ՀՀ վարչապետը եզրափակեց, որ այս փուլում նոր բան կառուցել պետք չէ, ուղղակի անհրաժեշտ է այն, ինչ կառուցված է, դա չոչնչացնել։
Հիշեցնենք`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին
հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։
Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում
ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է
խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից
2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։