https://arm.sputniknews.ru/20250312/vtshrabek-datarany-voch-iravachap-t-tshanachel-alen-simvonjani-eghbvor-knvoj-kalanavvorumy-86687763.html
Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ թ ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ թ ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
Sputnik Արմենիա
Վճռաբեկ դատարանը մի շարք ուսումնասիրություններ է իրականացրել ու արձանագրել, որ ստորադաս դատարանները կալանքը որպես խափանման միջոցը ընտրելիս հաշվի չեն առել... 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T19:10+0400
2025-03-12T19:10+0400
2025-03-12T19:14+0400
ալեն սիմոնյան
եղբայր
կին
սիներջի
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/01/71807325_52:42:698:405_1920x0_80_0_0_31e218cfe2c5b301055731b193656413.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանի կալանավորումը։Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշում էր կայացրել՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում։Դատարանն ուսումնասիրելով նյութերը՝ որոշել է, որ կալանավորման ժամանակ հաշվի չեն առնվել մի շարք էական հանգամանքներ։Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարաններն Անի Գևորգյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը գնահատելիս սխալ են գնահատել վարույթի նյութերում առկա փաստական տվյալները։Միևնույն ժամանակ Վճռաբեկը գտել է նաև, որ ստորադաս դատարաններն Անի Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափությունը քննարկելիս պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն հանգամանքը, որ Գևորգյանի խնամքին է գտնվում 2 մանկահասակ երեխա։Նման պայմաններում ստորադաս դատարանները, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը։ Կառույցները Գևորգյանի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս չեն առաջնորդվել նվազագույնի սկզբունքով ու պատշաճ քննարկման առարկա չեն դարձրել քրեական վարույթի ընթացքում անձի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը։Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ին Անի Գևորգյանին 2 ամսով կալանավորել էին։ Նա մեղադրվում էր պաշտոնական դիրքին չարաշահելուն օժանդակելու մեջ։ 2024 թվականի փետրվարի 12-ին նա արդեն տանն էր՝ դատախազության որոշմամբ ազատ էր արձակվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/01/71807325_59:0:726:500_1920x0_80_0_0_fa0ec00293dadb9297d4806506cfc726.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, եղբայր, կին, սիներջի, դատարան, կալանք
ալեն սիմոնյան, եղբայր, կին, սիներջի, դատարան, կալանք
Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ թ ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
19:10 12.03.2025 (Թարմացված է: 19:14 12.03.2025) Վճռաբեկ դատարանը մի շարք ուսումնասիրություններ է իրականացրել ու արձանագրել, որ ստորադաս դատարանները կալանքը որպես խափանման միջոցը ընտրելիս հաշվի չեն առել տարբեր հանգամանքներ։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանի կալանավորումը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշում էր կայացրել՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում։
Դատարանն ուսումնասիրելով նյութերը՝ որոշել է, որ կալանավորման ժամանակ հաշվի չեն առնվել մի շարք էական հանգամանքներ։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարաններն Անի Գևորգյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը գնահատելիս սխալ են գնահատել վարույթի նյութերում առկա փաստական տվյալները։
«Գևորգյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու և քրեական դատավարության բնականոն ընթացքը խոչընդոտելու հավանականության աստիճանը գնահատելիս՝ հաշվի չի առնվել, որ Անի Գևորգյանն այդ մեղադրանքում ներկայացված իրադարձությունների ընթացքում արդեն ազատված է եղել «Սիներջի» ընկերությունում իր աշխատանքից և այլևս չի հանդիսացել այդ կազմակերպության աշխատակից, ինչն ինքնին նվազեցնում է վերջինիս կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականության աստիճանը»,- արձանագրել է դատարանը։
Միևնույն ժամանակ Վճռաբեկը գտել է նաև, որ ստորադաս դատարաններն Անի Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափությունը քննարկելիս պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն հանգամանքը, որ Գևորգյանի խնամքին է գտնվում 2 մանկահասակ երեխա։
Նման պայմաններում ստորադաս դատարանները, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը։ Կառույցները Գևորգյանի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս չեն առաջնորդվել նվազագույնի սկզբունքով ու պատշաճ քննարկման առարկա չեն դարձրել քրեական վարույթի ընթացքում անձի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ին Անի Գևորգյանին 2 ամսով
կալանավորել էին։ Նա մեղադրվում էր պաշտոնական դիրքին չարաշահելուն օժանդակելու մեջ։ 2024 թվականի փետրվարի 12-ին նա
արդեն տանն էր՝ դատախազության որոշմամբ ազատ էր արձակվել։