https://arm.sputniknews.ru/20250312/vrastani-nakhkin-nakhagah-mikheil-saakashvilin-datapartvel-e-9-tarva-azatazrkman-86661039.html
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Sputnik Արմենիա
2022 թվականի մայիսից Սաակաշվիլին պատիժը կրում է «Վիվամեդ» կլինիկայում։ 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T11:24+0400
2025-03-12T11:24+0400
2025-03-12T11:25+0400
վրաստանի հանրապետություն
դատարան
միխեիլ սաակաշվիլի
ազատազրկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67427143_0:0:1600:900_1920x0_80_0_0_d1fcf4adefe857d9b8b321aaec15160f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3,2 մլն դոլար պետական միջոցների վատնման համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է վրացական «Մտավարի արխի» հեռուստաալիքը։Միևնույն ժամանակ նրա նկատմամբ շարունակվում են դատական գործերը, որոնք վերաբերում են 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերին և սահմանն ապօրինի հատելուն։Դատարանը մեղավոր է ճանաչել նաև Վրաստանի նախկին նախագահի անվտանգության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային, սակայն նրան ընդամենը 3000 լարի (ավելի քան 1000 դոլար) տուգանք են նշանակել։2021 թվականի սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, սակայն ձերբակալվել էր, նրան նոր մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ Մինչ այդ նախկին նախագահը երկու քրգործերով արդեն իսկ հեռակա 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67427143_93:0:1293:900_1920x0_80_0_0_9e3835e6eb1fc4664a9e7d7bdb77e995.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, դատարան, միխեիլ սաակաշվիլի, ազատազրկում
վրաստանի հանրապետություն, դատարան, միխեիլ սաակաշվիլի, ազատազրկում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
11:24 12.03.2025 (Թարմացված է: 11:25 12.03.2025) 2022 թվականի մայիսից Սաակաշվիլին պատիժը կրում է «Վիվամեդ» կլինիկայում։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3,2 մլն դոլար պետական միջոցների վատնման համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է վրացական «Մտավարի արխի» հեռուստաալիքը։
Նա մեղադրվում էր Պետական անվտանգության ծառայության միջոցները անձնական կարիքների համար (հագուստ, որդու կրթություն, մեքենաների վարձույթ, կոսմետիկ պրոցեդուրաներ և այլն) վատնելու մեջ։ Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի Սաակաշվիլիի ձերբակալության պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այսպիսով, նա ազատ կարձակվի միայն 2030 թվականի հոկտեմբերի 1-ին։
Միևնույն ժամանակ նրա նկատմամբ շարունակվում են դատական գործերը, որոնք վերաբերում են 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերին և սահմանն ապօրինի հատելուն։
Դատարանը մեղավոր է ճանաչել նաև Վրաստանի նախկին նախագահի անվտանգության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային, սակայն նրան ընդամենը 3000 լարի (ավելի քան 1000 դոլար) տուգանք են նշանակել։
2021 թվականի սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, սակայն ձերբակալվել էր, նրան նոր մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ Մինչ այդ նախկին նախագահը երկու քրգործերով արդեն իսկ հեռակա 6
տարվա ազատազրկման էր դատապարտվել։