https://arm.sputniknews.ru/20250312/turq-lragrvoghnery-hajastan-en-zhamanel-hh-petbjujei-mijvocnervov-zlm-86674993.html
Թուրք լրագրողները Փաշինյանի հետ հարցազրույցի համար Երևան են եկել ՀՀ պետբյուջեի հաշվին. ԶԼՄ
Թուրք լրագրողները Փաշինյանի հետ հարցազրույցի համար Երևան են եկել ՀՀ պետբյուջեի հաշվին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստան են եկել երեք օրով։ 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T15:08+0400
2025-03-12T15:08+0400
2025-03-12T15:59+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
թուրք
լրագրող
հարցազրույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86677224_0:0:1092:614_1920x0_80_0_0_b4ffa0c980fece623d3a41cd71768110.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին:Ծառուկյանը տեղեկացրել է, որ Հայաստան են ժամանել թուրքական 10 լրատվամիջոցի ներկայացուցիչներ:Ըստ Ծառուկյանի` նպատակն է Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։Այցի շրջանակում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի, մի շարք այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ:Ծառուկյանի խոսքով` հրավիրել են և՛ պետական, և՛ մասնավոր, և՛ ավելի պրոիշխանական, և՛ ընդդիմադիր լրատվամիջոցների, և նրանք բոլորն ընդունել են հրավերը։ Թուրքական լրատվամիջոցները ՀՀ–ում կմնան երեք օր և վաղն արդեն կմեկնեն:Թե պետական բյուջեից որքան գումար է ծախսվել թուրքական ԶԼՄ–ների ներկայացուցիչներին ՀՀ բերելու և վարչապետից հարցազրույց վերցնելու համար, դեռ հայտնի չէ։ Tert.am-ը դա պարզելու համար գրավոր հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86677224_40:0:880:630_1920x0_80_0_0_feef2cb2279bd20d4404a34aae227cb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, թուրք, լրագրող, հարցազրույց
նիկոլ փաշինյան, հայաստան, թուրք, լրագրող, հարցազրույց
Թուրք լրագրողները Փաշինյանի հետ հարցազրույցի համար Երևան են եկել ՀՀ պետբյուջեի հաշվին. ԶԼՄ
15:08 12.03.2025 (Թարմացված է: 15:59 12.03.2025) Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստան են եկել երեք օրով։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար
Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Այս մասին
Tert.am–ի հետ զրույցում ասել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին:
Ծառուկյանը տեղեկացրել է, որ Հայաստան են ժամանել թուրքական 10 լրատվամիջոցի ներկայացուցիչներ:
«Նախաձեռնությունը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից է եղել: Եղել է 10 լրատվամիջոց. փորձել ենք գտնել ամենաազդեցիկ լրատվամիջոցների, դիմել ենք խմբագրություններին, և նրանք ուղարկել են համապատասխան լրագրողների»,– պարզաբանել է նա:
Ըստ Ծառուկյանի` նպատակն է Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Այցի շրջանակում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի, մի շարք այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ:
Ծառուկյանի խոսքով` հրավիրել են և՛ պետական, և՛ մասնավոր, և՛ ավելի պրոիշխանական, և՛ ընդդիմադիր լրատվամիջոցների, և նրանք բոլորն ընդունել են հրավերը։ Թուրքական լրատվամիջոցները ՀՀ–ում կմնան երեք օր և վաղն արդեն կմեկնեն:
Թե պետական բյուջեից որքան գումար է ծախսվել թուրքական ԶԼՄ–ների ներկայացուցիչներին ՀՀ բերելու և վարչապետից հարցազրույց վերցնելու համար, դեռ հայտնի չէ։ Tert.am-ը դա պարզելու համար գրավոր հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ։