https://arm.sputniknews.ru/20250312/qristvonja-arajnvordnery-namak-en-hghel-trampin-hvordvorelvov-ognel-azat-ardzakel-hajerin-86667705.html
Քրիստոնյա առաջնորդները նամակ են հղել Թրամփին` հորդորելով օգնել ազատ արձակել հայերին
Քրիստոնյա առաջնորդները նամակ են հղել Թրամփին` հորդորելով օգնել ազատ արձակել հայերին
Sputnik Արմենիա
Նամակում նշվում է, որ Թրամփը բացառիկ հնարավորություն ունի պաշտպանելու հալածվող քրիստոնյաներին, ինչի մասին նա խոսում էր մինչ նախագահ ընտրվելը։ 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T13:01+0400
2025-03-12T13:01+0400
2025-03-12T13:06+0400
արցախ
դոնալդ թրամփ
ադրբեջան
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84958073_0:85:1600:985_1920x0_80_0_0_0f4e5cfd416c19ddb772f843f4706600.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով օգնել ազատ արձակել Բաքվում գտնվող 24 քրիստոնյա պատանդներին։ Տեղեկությունը հայտնում է «Christian Newswire»-ը։Խոսքը 23 հայ քրիստոնյաների և մեկ ադրբեջանցի քրիստոնյայի մասին է։ Նրանց թվում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը ծայրահեղ վիճակում է, քանի որ արդեն 21 օր է` հացադուլ է հայտարարել, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է։Նամակի հեղինակներն իրենց ուղերձում վկայակոչում են խոշտանգումների և շարունակվող չարաշահումների մասին հավաստի տեղեկությունները՝ պնդելով, որ Թրամփը բացառիկ հնարավորություն ունի լուծելու այս խնդիրը։Նամակի հեղինակները ԱՄՆ նախագահին հիշեցրել են 2024 թվականի հոկտեմբերի 23-ին «Truth Social»-ում արված նրա գրառումը, որտեղ Թրամփը մեղադրել էր Քամալա Հարիսին, որ նա ոչինչ չարեց, երբ 120.000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների և բռնի տեղահանման ենթարկվեցին ԼՂ–ում։«Երբ ես նախագահ դառնամ, ես պաշտպանելու եմ հալածվող քրիստոնյաներին, աշխատելու եմ վերջ տալ բռնությանը և էթնիկ զտումներին, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», - գրել էր Թրամփն այն ժամանակ։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84958073_88:0:1513:1069_1920x0_80_0_0_99f9dfa94c128a1ae1a6e6e9c84200db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, դոնալդ թրամփ, ադրբեջան, գերի
արցախ, դոնալդ թրամփ, ադրբեջան, գերի
Քրիստոնյա առաջնորդները նամակ են հղել Թրամփին` հորդորելով օգնել ազատ արձակել հայերին
13:01 12.03.2025 (Թարմացված է: 13:06 12.03.2025) Նամակում նշվում է, որ Թրամփը բացառիկ հնարավորություն ունի պաշտպանելու հալածվող քրիստոնյաներին, ինչի մասին նա խոսում էր մինչ նախագահ ընտրվելը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով օգնել ազատ արձակել Բաքվում գտնվող 24 քրիստոնյա պատանդներին։ Տեղեկությունը հայտնում է «Christian Newswire»-ը։
Խոսքը 23 հայ քրիստոնյաների և մեկ ադրբեջանցի քրիստոնյայի մասին է։ Նրանց թվում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը ծայրահեղ վիճակում է, քանի որ արդեն 21 օր է` հացադուլ է հայտարարել, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է։
Նամակի հեղինակներն իրենց ուղերձում վկայակոչում են խոշտանգումների և շարունակվող չարաշահումների մասին հավաստի տեղեկությունները՝ պնդելով, որ Թրամփը բացառիկ հնարավորություն ունի լուծելու այս խնդիրը։
«Մենք կարծում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այդ քրիստոնյա պատանդներին: Մոտ երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց ավելի քան 120,000 հայ քրիստոնյաների նկատմամբ, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվեց քայլեր ձեռնարկել: Այդ ժամանակից 23 հայ քրիստոնյա պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյա խոշտանգվել են: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրված է ստուգել նրանց վիճակը, հրամայվել է լքել երկիրը», - ասվում է նամակում։
Նամակի հեղինակները ԱՄՆ նախագահին հիշեցրել են 2024 թվականի հոկտեմբերի 23-ին «Truth Social»-ում արված նրա գրառումը, որտեղ Թրամփը մեղադրել էր Քամալա Հարիսին, որ նա ոչինչ չարեց, երբ 120.000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների և բռնի տեղահանման ենթարկվեցին ԼՂ–ում։
«Երբ ես նախագահ դառնամ, ես պաշտպանելու եմ հալածվող քրիստոնյաներին, աշխատելու եմ վերջ տալ բռնությանը և էթնիկ զտումներին, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», - գրել էր Թրամփն այն ժամանակ։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: