https://arm.sputniknews.ru/20250312/mane-tandiljany-khvostanum-e-uzheghacnel-tshnshumy-baqvi-haj-gerinerin-azat-ardzakelu-harcum-86686536.html
Մանե Թանդիլյանը խոստանում է ուժեղացնել ճնշումը Բաքվի հայ գերիներին ազատ արձակելու հարցում
Մանե Թանդիլյանը խոստանում է ուժեղացնել ճնշումը Բաքվի հայ գերիներին ազատ արձակելու հարցում
Sputnik Արմենիա
Մանե Թանդիլյանը կոչ արեց մարտի 14–ին, ժամը 13։00–ին հավաքվել ՄԱԿ–ի գրասենյակի մոտ` պահանջելու, որ կապ հաստատեն Բաքվում գտնվող իրենց ներկայացուցչի հետ, որպեսզի... 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T17:50+0400
2025-03-12T17:50+0400
2025-03-12T18:33+0400
մանե թանդիլյան
հացադուլ
ազատության հրապարակ
հայ գերիներ, անհետ կորածներ
ռուբեն վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86682971_0:67:1280:787_1920x0_80_0_0_6b3952655dd8025981486a09b718eceb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Հացադուլը դադարեցվում է, պայքարը` ոչ։ Այս մասին Ազատության հրրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։Ինչպես արդեն հայտնել ենք, Թանդիլյանն այսօր հայտարարեց, որ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը և քույրը խնդրել են դադարեցնել հացադուլը, և ինքն ու հացադուլ հայտարարած մյուս երկու անձինք` Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը, դադարեցնում են այն։Թանդիլյանը նշեց, որ դա չի նշանակում, թե պայքարն ավարտված է. իրենք նախանշել են գործողությունների երկու ծրագիր` երկարաժամկետ և կարճաժամկետ։Կարճաժամկետ ծրագրի մեջ մտնում է Ռուբեն Վարդանյանի կյանքը փրկելու համար ամեն ինչ անելը, որ նա ողջ–առողջ հայրենիք վերադառնա։Նա կոչ արեց մարտի 14–ին, ժամը 13։00–ին հավաքվել ՄԱԿ–ի գրասենյակի մոտ` պահանջելու, որ կապվեն Բաքվում գտնվող իրենց ներկայացուցչի հետ, որպեսզի նա ևս մասնակցի Բաքվում ընթացող դատական նիստերին։Ռուբեն Վարդանյանի ուղերձը պայքարի և անտարբեր չլինելու մասին էր․ Մանե ԹանդիլյանԹանդիլյանի նշած երկարաժամկետ ծրագրով նախատեսվում է Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների վերադարձ հայրենիք։ Նա կոչ արեց այս հարցով ակտիվ լինել սոցցանցերում, շփումների մեջ։ Նա նշեց՝ այս իշխանությունները գերիների հարցով կզբաղվեն միայն մի դեպքում, երբ կզգան, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձի հարցը։«Այս կառավարությունը պետք է իմանա, որ հանգիստ չենք տալու իրենց, քանի դեռ մեր որդիներին ետ չեն բերել»,– ընդգծեց Թանդիլյանը։Sputnik Արմենիայի հարցին, թե ՀՀ իշխանությունները իրենց օրեցօր իջնող վարկանիշը փրկելու, ինչպես նաև առաջիկա ընտրություններում վերընտրվելու համար կարող էին վերադարձնել հայ գերիներին, ինչո՞ւ այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկում, Մանե Թանդիլյանն արձագանքեց.Հիշեցնենք` «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Երևանի Ազատության հրապարակում հացադուլ էր սկսել մարտի 1–ից` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։Հավելենք, որ մարտի 3–ին, 5–ին և 9–ին Թանդիլյանի վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց։
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86682971_72:0:1209:853_1920x0_80_0_0_965d6cfa43d141632bde9287e6fbfe59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանե թանդիլյան, հացադուլ, ազատության հրապարակ, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան
մանե թանդիլյան, հացադուլ, ազատության հրապարակ, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան
Մանե Թանդիլյանը խոստանում է ուժեղացնել ճնշումը Բաքվի հայ գերիներին ազատ արձակելու հարցում
17:50 12.03.2025 (Թարմացված է: 18:33 12.03.2025) Մանե Թանդիլյանը կոչ արեց մարտի 14–ին, ժամը 13։00–ին հավաքվել ՄԱԿ–ի գրասենյակի մոտ` պահանջելու, որ կապ հաստատեն Բաքվում գտնվող իրենց ներկայացուցչի հետ, որպեսզի նա ևս մասնակցի դատական նիստերին։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Հացադուլը դադարեցվում է, պայքարը` ոչ։ Այս մասին Ազատության հրրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք,
Թանդիլյանն այսօր հայտարարեց, որ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը և քույրը խնդրել են դադարեցնել հացադուլը, և ինքն ու հացադուլ հայտարարած մյուս երկու անձինք` Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը, դադարեցնում են այն։
Թանդիլյանը նշեց, որ դա չի նշանակում, թե պայքարն ավարտված է. իրենք նախանշել են գործողությունների երկու ծրագիր` երկարաժամկետ և կարճաժամկետ։
Կարճաժամկետ ծրագրի մեջ մտնում է Ռուբեն Վարդանյանի կյանքը փրկելու համար ամեն ինչ անելը, որ նա ողջ–առողջ հայրենիք վերադառնա։
«Այդ նպատակով բոլոր միջազգային կառույցներից պետք է պահանջենք մասնակցություն բոլոր գերիների բոլոր դատական նիստերին։ Միջազգային կառույցները պետք է հասկանան, որ մենք հետևողական ենք լինելու ու պետք չէ մեզ շփոթել ՀՀ իշխանությունների հետ»,– ընդգծեց Թանդիլյանը։
Նա կոչ արեց մարտի 14–ին, ժամը 13։00–ին հավաքվել ՄԱԿ–ի գրասենյակի մոտ` պահանջելու, որ կապվեն Բաքվում գտնվող իրենց ներկայացուցչի հետ, որպեսզի նա ևս մասնակցի Բաքվում ընթացող դատական նիստերին։
Թանդիլյանի նշած երկարաժամկետ ծրագրով նախատեսվում է Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների վերադարձ հայրենիք։ Նա կոչ արեց այս հարցով ակտիվ լինել սոցցանցերում, շփումների մեջ։ Նա նշեց՝ այս իշխանությունները գերիների հարցով կզբաղվեն միայն մի դեպքում, երբ կզգան, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձի հարցը։
«Այս կառավարությունը պետք է իմանա, որ հանգիստ չենք տալու իրենց, քանի դեռ մեր որդիներին ետ չեն բերել»,– ընդգծեց Թանդիլյանը։
Sputnik Արմենիայի հարցին, թե ՀՀ իշխանությունները իրենց օրեցօր իջնող վարկանիշը փրկելու, ինչպես նաև առաջիկա ընտրություններում վերընտրվելու համար կարող էին վերադարձնել հայ գերիներին, ինչո՞ւ այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկում, Մանե Թանդիլյանն արձագանքեց.
«Նրանք բոլոր հայրենասերներից ալերգիա ու վախ ունեն, նրանք չեն ուզում այս մարդկանց վերադարձը, որովհետև հասկանում են` այդ մարդիկ մեծ հեղինակություն ունեն հայ ժողովրդի մեջ, իսկ իշխանությունները հեղինակություն ունեցող մարդկանց վարկաբեկելու, կորցնելու մոլուցքով են տարված»,–ասաց նա։
Հիշեցնենք` «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Երևանի Ազատության հրապարակում
հացադուլ էր սկսել մարտի 1–ից` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել
հացադուլը։
Հավելենք, որ մարտի 3–ին, 5–ին և
9–ին Թանդիլյանի վիճակը
վատացել էր, և նրան տեղափոխել էին
հիվանդանոց։