https://arm.sputniknews.ru/20250312/khvorhrdaranakan-yntrutjunnerum-vor-kusakcutjan-ogtin-kqvearkeiq-harcman-ardjunqner-86672740.html
Խորհրդարանական ընտրություններում ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք. հարցման արդյունքներ
Խորհրդարանական ընտրություններում ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք. հարցման արդյունքներ
Sputnik Արմենիա
Վերջին մեկ ամսվա ընթացքում վարկանիշի ամենամեծ անկումը գրանցել են «ԴՕԿ» և «Հանրապետություն» կուսակցությունները։ 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T14:15+0400
2025-03-12T14:15+0400
2025-03-12T15:44+0400
հարցում
ընտրություններ
gallup
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28006037_0:84:1601:984_1920x0_80_0_0_58c8b065f109882624254b57c6b08a6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ քաղաքացիների 11, 8%-ն է պատրաստ է հաջորդ ընտրություններում քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով իրենց հարցումների արդյունքները։Քաղաքացիների 32%–ը խնդիրների լուծման հեռանկարները կապում է ՌԴ–ի հետ. հարցախույզ ՀՀ–ումՀարցին` եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ո՞ւմ օգտին կքվեարկեիք, հարցվածների 11,8%-ը (վարկանիշը մեկ ամսում աճել է 0,5%-ով) նշել է, որ կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության օգտին, 4,7 %-ը` (վարկանիշի անկումը՝ 1,8 %) «Հայաստան» դաշինքի օգտին, «ԴՕԿ» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3,5 %-ը (վարկանիշի անկում՝ 3,3%)։Չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 2.7% ցուցանիշով (վարկանիշի աճը՝ 0.3%)։ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 2,1% (անկումը՝ 0,2%)։«Հանրապետություն» կուսակցության վարկանիշը ևս նվազել է։ Քաղաքացիների ընդամենը 0,7%–ն է պատրաստ նրանց ձայն տալ։ Անցած ամսվա համեմատ կուսակցության վարկանիշը նվազել է 1,1%-ով։Մյուս ուժերն ունեն հետևյալ ցուցանիշները՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ»՝ 0,7%, ՀՅԴ–ն՝ 0,3%, ՀԱԿ–ը՝ 0,2%, «Լուսավոր Հայաստան»՝ 0,1% և մյուս կուսակցությունները միասին՝ 0,5%։ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն. GALLUPՀարցվածների 6,2%-ը չի ցանկանում որևէ մեկի օգտին քվեարկել հարցվածների 4,7 %-ը նախատեսում է փչացնել իր քվեաթերթիկը։ 24,6%-ը դժվարացել է պատասխանել, 4%-ը հրաժարվել է պատասխանել։ Հարցվածների 32,4 %-ը չի նախատեսում մասնակցել ընտրություններին։Նշենք, որ փետրվարի 27-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումներին մասնակցել է 1100 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28006037_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b7f5d12c97792572c90808d107cf1934.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարցում, ընտրություններ, gallup
հարցում, ընտրություններ, gallup
Խորհրդարանական ընտրություններում ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք. հարցման արդյունքներ
14:15 12.03.2025 (Թարմացված է: 15:44 12.03.2025) Վերջին մեկ ամսվա ընթացքում վարկանիշի ամենամեծ անկումը գրանցել են «ԴՕԿ» և «Հանրապետություն» կուսակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ քաղաքացիների 11, 8%-ն է պատրաստ է հաջորդ ընտրություններում քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով իրենց հարցումների արդյունքները։
Հարցին` եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ո՞ւմ օգտին կքվեարկեիք, հարցվածների 11,8%-ը (վարկանիշը մեկ ամսում աճել է 0,5%-ով) նշել է, որ կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության օգտին, 4,7 %-ը` (վարկանիշի անկումը՝ 1,8 %) «Հայաստան» դաշինքի օգտին, «ԴՕԿ» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3,5 %-ը (վարկանիշի անկում՝ 3,3%)։
«Վերջին 3 շաբաթում ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը կալանավորված է և եթերում չէ, ուստի վարկանիշի նման նկատելի անկումը կարելի է տրամաբանական համարել»,- ասաց Նավասարդյանը։
Չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 2.7% ցուցանիշով (վարկանիշի աճը՝ 0.3%)։ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 2,1% (անկումը՝ 0,2%)։
«Հանրապետություն» կուսակցության վարկանիշը ևս նվազել է։ Քաղաքացիների ընդամենը 0,7%–ն է պատրաստ նրանց ձայն տալ։ Անցած ամսվա համեմատ կուսակցության վարկանիշը նվազել է 1,1%-ով։
Մյուս ուժերն ունեն հետևյալ ցուցանիշները՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ»՝ 0,7%, ՀՅԴ–ն՝ 0,3%, ՀԱԿ–ը՝ 0,2%, «Լուսավոր Հայաստան»՝ 0,1% և մյուս կուսակցությունները միասին՝ 0,5%։
Հարցվածների 6,2%-ը չի ցանկանում որևէ մեկի օգտին քվեարկել հարցվածների 4,7 %-ը նախատեսում է փչացնել իր քվեաթերթիկը։ 24,6%-ը դժվարացել է պատասխանել, 4%-ը հրաժարվել է պատասխանել։ Հարցվածների 32,4 %-ը չի նախատեսում մասնակցել ընտրություններին։
Նշենք, որ փետրվարի 27-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումներին մասնակցել է 1100 մարդ։