00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն. GALLUP

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2025
Բաժանորդագրվել
Հարցվածների 59,6 %-ը նշել է, որ Հայաստանին Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով թեմայի վերաբերյալ կատարած հարցումների արդյունքները։
Նշենք, որ 2025 թվականի փետրվարի 19–ին ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին` նշելով, որ անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը։

«Հարցին, թե արդյոք ՀՀ Սահմանադրությունը պետք է փոփոխվի, հարցվածների 18,4 %-ը նշել է, որ որոշ դրույթներ պետք է փոփոխվեն, 7,5 %-ը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն, 59,6 %-ը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ և 14, 5 %-ը դժվարացել է պատասխանել հարցին»,–նշեց Նավասարդյանը։

Համեմատական անցկացնելով 2024 թվականի հունվարին կատարված հարցումների հետ, երբ Փաշինյանն առաջին անգամ էր խոսել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, Նավասարդյանը նշեց, որ այն ժամանակ հարցվածների 14 %-ն էր կարծում, որ պետք է որոշ փոփոխություններ կատարել, 13%-ը կարծում էր, որանհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն, 34,2 %-ը գտնում էր, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, իսկ հարցին պատասխանել դժվարացողների թիվը կազմում էր 38 %։
Քաղաքացիների 32%–ը խնդիրների լուծման հեռանկարները կապում է ՌԴ–ի հետ. հարցախույզ ՀՀ–ում
2024 թվականի հուլիսին նույն թեմայով հարցման ժամանակ, երբ արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել ՀՀ Սահմանադրության անհրաժեշտության մասին, հարցվածների ընդամենը 3 %-ն էր նշել, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն։
«Այժմ պատկերը զուլալվել է, և միանշանակ կարող եմ ասել, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը դեմ է, որ ՀՀ Սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ենթարկվի»,–ասաց Նավասարդյանը։
Բացի այդ, հարցվածների մեծ մասը կարծում է, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Մասնավորապես, հարցվածների 44%-ը կողմ է ընտրություններ անցկացնելուն, 16,4%-ը կարծում է, որ ամենայն հավանականությամբ դրանք անհրաժեշտ են, 10,3%-ը պատասխանել է, որ արտահերթ ընտրություններն ավելի շուտ անհրաժեշտ չեն, իսկ 23,5%-ն ասել է, որ դրանք ընդհանրապես անհրաժեշտ չեն։
Նավասարդյանի խոսքով` այն, որ հարցվածների 23,5%-ը նշել են` արտահերթ ընտրություններն ընդհանրապես անհրաժեշտ չեն, չի նշանակում, որ համամիտ են ՀՀ իշխանությունների աշխատանքի հետ և ուզում են` ամեն ինչ անփոփոխ մնա։
Խորհրդարանական ընտրություններում ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք. հարցման արդյունքներ
«Ես կարծում եմ, որ այստեղ կան մարդիկ, ովքեր այլընտրանք չեն տեսնում այսօրվա իշխանություններին կամ քաղաքական ուժին, որին կարող են տալ իրենց ձայնը»,- հավելեց նա։
Ընդ որում, հարցվածների մեծ մասը` 46,5%–ը, դժգոհ է Փաշինյանի աշխատանքից։ Միայն 9%-ն է լիովին դրական գնահատել վարչապետի աշխատանքը։ Ավելի շուտ դրական է գնահատել 15,5%–ը: Ավելի շուտ բացասական է գնահատել 19,1%–ը:
Փետրվարի 27-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումներին մասնակցել է 1100 մարդ։
Լրահոս
0