https://arm.sputniknews.ru/20250312/hajastann-u-niderlandnery-razmavarakan-gvortsynkerutjan-masin-hrchakagir-en-stvoragrel-86674159.html
Հայաստանն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Հայաստանն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
Փաստաթղթում անդրադարձ կա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման թեմային, ինչպես նաև շոշափվում է տարածաշրջանային և միջազգային առևտրի ու... 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T14:56+0400
2025-03-12T14:56+0400
2025-03-12T15:00+0400
հայաստան
նիդեռլանդներ
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86673795_0:0:1600:901_1920x0_80_0_0_1885aa55189d0f1a2afe9c9933e1cbde.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Հայաստանն ու Նիդեռլանդներն այսօր ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ԱԳ նախարարի խոսքով՝ փաստաթուղթն ընդգրկում է համագործակցության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, նաև համագործակցության խորացում կիբեռանվտանգության ոլորտում, ներառյալ պայքար հիբրիդային սպառնալիքների դեմ։ Ստորագրված փաստաթուղթը ենթադրում է նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում։Միրզոյանը տեղեկացրեց, որ փաստաթուղթը շուտով հրապարակային կդառնա։ Նրա խոսքով՝ փաստաթղթում նաև նշվում է, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։«Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության վրա։ Նաև ուշադրություն է հատկացված տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային։ »,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։Միրզոյանի խոսքով` նշվում է նաև, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում։Հիշեցնենք` Կասպար Վելդկամպը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։Ինչու է Հայաստանի իշխանություններին պետք «Խաղաղության խաչմերուկը». ռուս քաղաքագետի կարծիքը
նիդեռլանդներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86673795_74:0:1497:1067_1920x0_80_0_0_abaf75be6436abd95b899ea26f08a1ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիդեռլանդներ, արարատ միրզոյան
հայաստան, նիդեռլանդներ, արարատ միրզոյան
Հայաստանն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14:56 12.03.2025 (Թարմացված է: 15:00 12.03.2025) Փաստաթղթում անդրադարձ կա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման թեմային, ինչպես նաև շոշափվում է տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեման։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Հայաստանն ու Նիդեռլանդներն այսօր ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշանական է, թե՛ միևնույն ժամանակ պարտավորեցնող»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ փաստաթուղթն ընդգրկում է համագործակցության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, նաև համագործակցության խորացում կիբեռանվտանգության ոլորտում, ներառյալ պայքար հիբրիդային սպառնալիքների դեմ։ Ստորագրված փաստաթուղթը ենթադրում է նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում։
Միրզոյանը տեղեկացրեց, որ փաստաթուղթը շուտով հրապարակային կդառնա։ Նրա խոսքով՝ փաստաթղթում նաև նշվում է, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։
«Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության վրա։ Նաև ուշադրություն է հատկացված տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային։ »,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Միրզոյանի խոսքով` նշվում է նաև, որ
«Խաղաղության խաչմերուկը» կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում։
Հիշեցնենք` Կասպար Վելդկամպը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։