https://arm.sputniknews.ru/20241214/hh-ishkhanutjunneri-khaghaghutjan-khachmeruk-nakhagitsy-krkin-tankacel-e-83955922.html
ՀՀ իշխանությունների «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կրկին թանկացել է
ՀՀ իշխանությունների «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կրկին թանկացել է
Sputnik Արմենիա
Մի քանի տարվա ընթացքում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ իշխանությունների գնահատականները խիստ տարբերվում են։ Որոշ հատվածներում գնային տարբերությունը... 14.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-14T09:55+0400
2024-12-14T09:55+0400
2024-12-14T10:24+0400
խաղաղության խաչմերուկ
հայաստան
իշխանություն
նախագիծ
երկաթուղի
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
https://cdn.am.sputniknews.ru/img/540/04/5400459_0:83:1601:983_1920x0_80_0_0_45434d2c9b53bf12437c98e35da162b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Հայաստանում երկաթուղու վերականգնման ծախսերը կրկին աճել են։2023 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթգծերի վերականգնման արժեքի վերաբերյալ Հայաստանի իշխանության գնահատականները կտրուկ փոխվել են վերջին երկու տարիների ընթացքում:Սակայն այս տարի նոր թվեր են ի հայտ եկել, և դրանք կրկին տարբեր են։Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրելով մանրամասն ներկայացնել յուրաքանչյուր հատվածի վերականգնման համար նախատեսված ծախսերը։ ՏԿԵՆ–ից մեկ ամիս անց ստացված պատասխանում նշվում է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով նախատեսված Ախուրիկ- Երասխ-Մեղրի երկաթուղու հատվածների վերականգնման և վերանորոգման համար, ըստ նախնական գնահատականների, նախատեսված է շուրջ 360 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:Նախագիծը ներառում է հետևյալ ծախսերը.Գումարը ներառում է նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում (շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար), նախագծում և շինարարության վերահակողություն (շուրջ 32,6 մլն ԱՄՆ դոլար):Գնահատումն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:Այսպիսով, նախորդ տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս գնահատման զգալի անհամապատասխանություն: Ծրագրի ծախսերի փոփոխությունների դինամիկան հատկապես նկատելի է առանձին հատվածների օրինակով:Երասխ – ՀորադիզԳյումրի – Թուրքիայի հետ սահմանԱվելի վաղ ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալը հանրապետությունում երկաթուղու գործարկումից հետո մեկ տարում կկազմի 4,7 մլն տոննա։Հիշեցնենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/540/04/5400459_90:0:1509:1064_1920x0_80_0_0_f8619b9dc34a8e8967bef27747f6b5f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղության խաչմերուկ, հայաստան, իշխանություն, նախագիծ, երկաթուղի, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
խաղաղության խաչմերուկ, հայաստան, իշխանություն, նախագիծ, երկաթուղի, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
ՀՀ իշխանությունների «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կրկին թանկացել է
09:55 14.12.2024 (Թարմացված է: 10:24 14.12.2024) Մի քանի տարվա ընթացքում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ իշխանությունների գնահատականները խիստ տարբերվում են։ Որոշ հատվածներում գնային տարբերությունը եռակիից շատ է։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Հայաստանում երկաթուղու վերականգնման ծախսերը կրկին աճել են։
2023 թվականի դեկտեմբերին
գրել էինք, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթգծերի վերականգնման արժեքի վերաբերյալ Հայաստանի իշխանության գնահատականները կտրուկ փոխվել են վերջին երկու տարիների ընթացքում:
Սակայն այս տարի նոր թվեր են ի հայտ եկել, և դրանք կրկին տարբեր են։
Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրելով մանրամասն ներկայացնել յուրաքանչյուր հատվածի վերականգնման համար նախատեսված ծախսերը։ ՏԿԵՆ–ից մեկ ամիս անց ստացված պատասխանում նշվում է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով նախատեսված Ախուրիկ- Երասխ-Մեղրի երկաթուղու հատվածների վերականգնման և վերանորոգման համար, ըստ նախնական գնահատականների, նախատեսված է շուրջ 360 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նախագիծը ներառում է հետևյալ ծախսերը.
Մեղրու հատվածի վերականգնում (մոտ 43,8 կմ)` շուրջ 187 մլն ԱՄՆ դոլար։
Ադրբեջանի հետ սահմանից (Նախիջևան) մինչև Երասխ հատվածը (մոտ 1 կմ)՝ 11,4 մլն դոլար։
Երասխից Գյումրու հատվածի ենթակառուցվածքի բարելավում (մոտ 197 կմ)` շուրջ 95 մլն ԱՄՆ դոլար։
Գյումրուց Թուրքիայի սահման հատվածը (մոտ 12,7 կմ)` շուրջ 32,4 մլն ԱՄՆ դոլար։
Գումարը ներառում է նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում (շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար), նախագծում և շինարարության վերահակողություն (շուրջ 32,6 մլն ԱՄՆ դոլար):
Գնահատումն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:
Այսպիսով, նախորդ տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս գնահատման զգալի անհամապատասխանություն: Ծրագրի ծախսերի փոփոխությունների դինամիկան հատկապես նկատելի է առանձին հատվածների օրինակով:
Ընթացիկ արժեքը՝ 198,4 մլն դոլար։
2023 թվականին ֆինանսների նախարարն այդ հատվածի արժեքը նշել էր 61,5 մլն դոլար։
2021 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այս հատվածի վերանորոգման արժեքը գնահատել էր 226 միլիոն դոլար։
Գյումրի – Թուրքիայի հետ սահման
Ընթացիկ արժեքը՝ 32,4 մլն ԱՄՆ դոլար
2023 թվականին ֆինանսների նախարարությունն այդ հատվածի արժեքը նշել էր 8–9 մլն դոլար։
2022 թվականին նույն հատվածի վերանորոգման արժեքը կազմում էր 17 միլիոն դոլար։
Ավելի վաղ ՏԿԵՆ–ից
Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալը հանրապետությունում երկաթուղու գործարկումից հետո մեկ տարում կկազմի 4,7 մլն տոննա։
Հիշեցնենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին։