00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:39
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Հայկ Կոնջորյան, Հովիկ Աղազարյան
14:13
1 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի կուսակցությանը չի հաջողվի 50%+ ձայն ստանալ Գյումրիում․ Սուրենյանց

© Sputnik / Zara MikaՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2025
Սուրեն Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանը թվարկեց այն քաղաքական ուժերը, որոնք խաղում են իշխանության դաշտում։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Գյումրիում սպասվող ավագանու ընտրություններում բացառվում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ կամ որևէ դաշինքով 50+1 տոկոս քվե ապահովի։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
«Ընդհանրապես բացառում եմ, որ որևէ քաղաքական ուժ կարող է 50+1 տոկոս ձայն ստանալ»,- ասաց նա։
Սուրենյանցի խոսքով՝ թեպետ սպասվում են ՏԻՄ ընտրություններ, սակայն բավականին մրցակցային մթնոլորտում են անցկացվում ոչ միայն այն պատճառով, որ ներկայացված է հայաստանյան ներքաղաքական դաշտի լայն ներկապնակը, այլև գլխավոր ստուգատեսն է 2026թ․ ընտրություններին ընդառաջ։
Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց` Գյումրու ընտրություններում ՔՊ-ից բացի ևս երկու քաղաքական ուժ գործում են իշխանության դաշտում։
«Ոչ լատենտ, լավ էլ բացահայտ են գործում։ Մեկը «Եվրադաշինքն» է, Լևոն Բարսեղյանն էլ թեկնածուն է։ Ես նրա անձի դեմ ոչինչ չունեմ, պարզապես պետք է ճիշտ հասկանալ` այս դաշինքի առանցքային կուսակցությունը՝ «Հանրապետությունը», Երևանում ընդամենը տարի ու կես առաջ կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ և օգնեց ՔՊ-ի իշխանության վերարտադրությանը՝ Տիգրան Ավինյանի քաղաքապետ ընտրվելով։ Ըստ էության, հնարավոր չէ Երևանում լինել ՔՊ-ի դաշնակիցը, իսկ Գյումրիում հանդես գալ ընդդիմադիր դիրքերից։ Ես ընտրողներին բացահայտ ասում եմ՝ ձայն տալ «Եվրադաշինքին» նույնն է, ինչ ձայն տալ ՔՊ-ին»,- ասաց Սուրենյանցը։
Երկրորդ քաղաքական ուժը, որը, ըստ քաղաքական վերլուծաբանի, կրկին խաղում է իշխանության դաշտում, նախկին երգիչ Արտյոմ Թումանյանն է (սոցցանցերում ակտիվ տարածվել էր նրա նախընտրական տեսահոլովակը, որում թեկնածուն ֆայտոնով շրջում է Գյումրիում. խմբ․)։
Սուրենյանցը վստահ է, որ նույնիսկ «Եվրադաշինքի» հետ ՔՊ-ն չի կարող 50+1 քվե հավաքել, և մյուս 6 քաղաքական ուժերն ունեն հրաշալի հնարավորություն քաղաքական կոնսենսուսով հետընտրական փուլում ձևավորել այնպիսի դաշինք, որը կարող է կայուն զարգացում ապահովել Գյումրու համար և թույլ չտալ ՔՊ-ի հաղթանակն այնտեղ։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
Նշենք, որ Գյումրիում ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։
Լրահոս
0