https://arm.sputniknews.ru/20250312/geragujn-hvogevvor-khvorhurdy-ruben-vardanjanin-hvordvorum-e-dadarecnel-hacaduly-86678148.html
Գերագույն հոգևոր խորհուրդը Ռուբեն Վարդանյանին հորդորում է դադարեցնել հացադուլը
Գերագույն հոգևոր խորհուրդը Ռուբեն Վարդանյանին հորդորում է դադարեցնել հացադուլը
Sputnik Արմենիա
Խորհուրդը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հայ գերիներին ազատ արձակելու համար գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր նախաձեռնել։ 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T16:19+0400
2025-03-12T16:19+0400
2025-03-12T16:19+0400
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ռուբեն վարդանյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86677505_0:46:1200:721_1920x0_80_0_0_2101b2925d84b85e54c3a89f934fa956.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ գումարված ժողովի ժամանակ անդրադարձ է արվել Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին։«Շինծու դատավարություններով և հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ և ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների և միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաև հոգևոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից»,- ընդգծվում է հայտարարության մեջ։Հոգևորականները հավելել են՝ այս պայմաններում կարևոր է Հայաստանի պետական մարմինների և համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը։Գերագույն հոգևոր խորհուրդը նաև կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ հայ գերիների վերադարձի համար։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86677505_56:0:1123:800_1920x0_80_0_0_0ab6b1239d03b145460e8f07ce69908c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ռուբեն վարդանյան, ադրբեջան
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ռուբեն վարդանյան, ադրբեջան
Գերագույն հոգևոր խորհուրդը Ռուբեն Վարդանյանին հորդորում է դադարեցնել հացադուլը
Խորհուրդը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հայ գերիներին ազատ արձակելու համար գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր նախաձեռնել։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։ Համապատասխան հայտարարությունը տարածել է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ գումարված ժողովի ժամանակ անդրադարձ է արվել Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին։
«Շինծու դատավարություններով և հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ և ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների և միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաև հոգևոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Հոգևորականները հավելել են՝ այս պայմաններում կարևոր է Հայաստանի պետական մարմինների և համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը։
«Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը համար»,– նշել են նրանք։
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ հայ գերիների վերադարձի համար։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը
կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։