https://arm.sputniknews.ru/20250311/pvoser-pvoshi-anmkhitar-vitshak-erevani-arin-berdi-pvoghvoci-tntesvarvoghnery-bvoghvoqi-akcia-en-anum-86612025.html
Փոսեր, փոշի, անմխիթար վիճակ․ Երևանի Արին Բերդի փողոցի տնտեսվարողները բողոքի ակցիա են անում
Փոսեր, փոշի, անմխիթար վիճակ․ Երևանի Արին Բերդի փողոցի տնտեսվարողները բողոքի ակցիա են անում
Sputnik Արմենիա
Պատկան մարմինները պատրաստվում են փոսալցման աշխատանքներ իրականացնել իրավիճակը մեղմելու համար։ 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T12:29+0400
2025-03-11T12:29+0400
2025-03-11T12:36+0400
հայաստան
երևան
բողոքի ակցիա
փողոց
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86611337_0:0:1825:1026_1920x0_80_0_0_a0d74cc0ae105887c0f3481fedbe69cd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի անմխիթար վիճակի հետևանքով տարածքի տնտեսվարողներն այսօր բողոքի ակցիա իրականացրին՝ հայտարարելով, որ պատկան մարմիններն ուշադրություն չեն դարձնում այդ կարևոր ճանապարհին։Փողոցի գրեթե ողջ երկայնքով փոսեր են, իսկ մեքենաների, բեռնատարների անցուդարձի հետևանքով ամբողջ տարածքում փոշի է։ Քաղաքացիները պահանջում են լուծում տալ խնդրին, քանի որ արդեն մի քանի տարի է` դիմում են և՛ քաղաքապետարան, և՛ թաղապետարան, բայց հարցը չի լուծվում։ Նրանք նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են նամակով դիմել։Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ճանապարհի անմխիթար վիճակի, մաքուր օդի պակասի, ինչպես նաև հանրային տրանսպորտի խնդրի պատճառով բոլորը հրաժարվում են աշխատել այդ հատվածում։ Նրանց խոսքով` ընդամենը մեկ տրանսպորտ է անցնում, այն է բավականին ուշ-ուշ է գործում։«Խնդիրը հիմնականում Արին Բերդի 6-62 հասցեների մոտ է, լուսավորություն էլ չկա, ու երեկոյան ժամերին խնդիրն ավելի է բարդանում։ Բացի այս հատվածից, Արին Բերդի փողոցի մյուս մասում էլ նոր թաղամաս կա, որտեղ հիմա բռնի տեղահանված մեր բարեկամներն են ապրում (խոսքն արցախցիների մասին է), ու նրանց համար տրանսպորտի հարցը կրկնակի դժվարացած է»,- ասաց քաղաքացիներից մեկը։Մեկ այլ անձ էլ վստահեցրեց, որ արդեն 2 տարի է` քաղաքապետարան է զանգում, դիմում, պատասխանում են, որ կգան, կվերանորոգեն, բայց այդպես էլ ոչինչ չի արվում։ Նախկինում բոլորով նաև ստորագրահավաք են արել, հիմա կրկին ուզում են անել ու դիմել կա՛մ թաղապետարան, կա՛մ քաղաքապետարան։Էրեբունու թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը մոտեցավ քաղաքացիներին և հայտնեց, որ այս տարի Արին Բերդի փողոցում անպայման միջին նորոգման աշխատանքներ են կատարվելու շինբարեկարգման ծրագրով։ Նա նշեց, որ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանն էլ այս պահին Երևանի քաղաքապետարանում է, ու հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։Ակցիայի ընթացքում Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ, արձագանքելով քաղաքացիների բարձրացրած խնդիրներին, հայտնեց, որ Արին Բերդի փողոցում նախատեսվում է իրականացնել փողոցի հիմնանորոգում, նախահաշվային փաթեթը կազմված է, և առաջիկայում նախագծի մրցույթի կդրվի, մինչ այդ իրավիճակը մեղմելու համար փոսալցման աշխատանքներ կիրականացվեն։ Կոստանյանն այս մասով հստակ ժամկետ չնշեց։Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. բնակիչները պահանջում են չեղարկել շենքի կառուցումը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երևանի Արին Բերդի փողոցի տնտեսվարողները բողոքի ակցիա են անում
Sputnik Արմենիա
Երևանի Արին Բերդի փողոցի տնտեսվարողները բողոքի ակցիա են անում
2025-03-11T12:29+0400
true
PT1M42S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86611337_200:0:1568:1026_1920x0_80_0_0_ee66be1252b2cc46d0bc67cbffd92e02.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, բողոքի ակցիա, փողոց, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, երևան, բողոքի ակցիա, փողոց, видео, տեսանյութ, տեսանյութեր
Փոսեր, փոշի, անմխիթար վիճակ․ Երևանի Արին Բերդի փողոցի տնտեսվարողները բողոքի ակցիա են անում
12:29 11.03.2025 (Թարմացված է: 12:36 11.03.2025) Պատկան մարմինները պատրաստվում են փոսալցման աշխատանքներ իրականացնել իրավիճակը մեղմելու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի անմխիթար վիճակի հետևանքով տարածքի տնտեսվարողներն այսօր բողոքի ակցիա իրականացրին՝ հայտարարելով, որ պատկան մարմիններն ուշադրություն չեն դարձնում այդ կարևոր ճանապարհին։
Փողոցի գրեթե ողջ երկայնքով փոսեր են, իսկ մեքենաների, բեռնատարների անցուդարձի հետևանքով ամբողջ տարածքում փոշի է։ Քաղաքացիները պահանջում են լուծում տալ խնդրին, քանի որ արդեն մի քանի տարի է` դիմում են և՛ քաղաքապետարան, և՛ թաղապետարան, բայց հարցը չի լուծվում։ Նրանք նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են նամակով դիմել։
«Բազմիցս տեղեկացրել ենք համապատասխան մարմիններին, բայց ոչ մի բան չի արվում։ Հենց գարունը գալիս է, փոսերն ավելի են շատանում։ Ավելի քան 100 տնտեսվարող կա այս փողոցում՝ խանութներ, գործարաններ, ինչպես նաև ՌԴ-ից ժամանող բեռնատարներով ՀՀ բերվող ապրանքների ժամանակավոր պահպանման պահեստ («Հայկ» ՓԲԸ)։ Շատ են բեռնատարներ անցնում՝ ժամում մոտ 40 հատ։ Ասֆալտը նման տեղում անիմաստ է, առաջարկել ենք, որ այս փողոցը բետոնապատ լինի»,- ասացին քաղաքացիները։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ճանապարհի անմխիթար վիճակի, մաքուր օդի պակասի, ինչպես նաև հանրային տրանսպորտի խնդրի պատճառով բոլորը հրաժարվում են աշխատել այդ հատվածում։ Նրանց խոսքով` ընդամենը մեկ տրանսպորտ է անցնում, այն է բավականին ուշ-ուշ է գործում։
«Խնդիրը հիմնականում Արին Բերդի 6-62 հասցեների մոտ է, լուսավորություն էլ չկա, ու երեկոյան ժամերին խնդիրն ավելի է բարդանում։ Բացի այս հատվածից, Արին Բերդի փողոցի մյուս մասում էլ նոր թաղամաս կա, որտեղ հիմա բռնի տեղահանված մեր բարեկամներն են ապրում (խոսքն արցախցիների մասին է), ու նրանց համար տրանսպորտի հարցը կրկնակի դժվարացած է»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անձ էլ վստահեցրեց, որ արդեն 2 տարի է` քաղաքապետարան է զանգում, դիմում, պատասխանում են, որ կգան, կվերանորոգեն, բայց այդպես էլ ոչինչ չի արվում։ Նախկինում բոլորով նաև ստորագրահավաք են արել, հիմա կրկին ուզում են անել ու դիմել կա՛մ թաղապետարան, կա՛մ քաղաքապետարան։
Էրեբունու թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը մոտեցավ քաղաքացիներին և հայտնեց, որ այս տարի Արին Բերդի փողոցում անպայման միջին նորոգման աշխատանքներ են կատարվելու շինբարեկարգման ծրագրով։ Նա նշեց, որ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանն էլ այս պահին Երևանի քաղաքապետարանում է, ու հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։
Ակցիայի ընթացքում Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ, արձագանքելով քաղաքացիների բարձրացրած խնդիրներին, հայտնեց, որ Արին Բերդի փողոցում նախատեսվում է իրականացնել փողոցի հիմնանորոգում, նախահաշվային փաթեթը կազմված է, և առաջիկայում նախագծի մրցույթի կդրվի, մինչ այդ իրավիճակը մեղմելու համար փոսալցման աշխատանքներ կիրականացվեն։ Կոստանյանն այս մասով հստակ ժամկետ չնշեց։