00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
12:46
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
33 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
44 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. բնակիչները պահանջում են չեղարկել շենքի կառուցումը

Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը պարզաբանել է, որ նշված հողատարածքը Երևանի գլխավոր հատակագծով և Արաբկիր թաղային համայնքի գոտիավորման նախագծով ներառված է բազմահարկ բազմաբնակարան շենքերով բնակելի կառուցապատման գոտում։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա բազմաբնակարան շենքերի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի դիմաց։
Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը չեղարկի որոշումը, որով իրենց` 50–60 տարվա հնությամբ շենքերի արանքում 12– հարկանի նոր շենք է կառուցվում։
Ավելի վաղ բնակիչները նշել էին, որ Երևանի քաղաքապետարանն առանց հանրային լսում անցկացնելու, ապօրինի շինթույլտվություն է տվել մի ընկերության, որի սեփականատերը քավոր–սանիկական հարաբերություններ ունի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Բնակիչները դիմել են վարչական դատարան իրենց իրավունքները վերականգնելու համար։ Երևանի քաղաքապետարանից էլ հայտնել են, որ նախագծման թույլտվությունը տրվել է 2023 թ. սեպտեմբերի 18–ին կառուցապատող «Ադամիում» ընկերությանը: Մշակված նախագիծը անցել է պետական համալիր փորձաքննություն, ստացել «Արտագերատեսչական փորձաքննություն» ընկերության և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դրական եզրակացություններ:
Բողոքի ակցիային մասնակցում և բնակիչներին աջակցում է նաև Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դիմել էին քաղաքապետարան` ստանալու շինարարության հետ կապված բոլոր փաստաթղթերը։
«Դրանցից պարզ է դարձել, որ ՀՀ քաղաքաշինության և կադաստրի կոմիտեները դեմ են քվեարկել այս նախագծին։ Փաստաթղթերից նաև հասկանում ենք, որ կան բազմաթիվ կոպիտ խախտումներ»,– ընդգծեց նա։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա խորհրդական Կամո Արեյանի հետ։
Հավելենք, որ թեմայի վերաբերյալ գրառում է արել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա «Ֆեյսբուքում» գրել է, որ Զարուհի Փոստանջյանի հայտարարություններն անհիմն են։
«Շինարարությունը դասվում է 4-րդ (բարձր) ռիսկայնության օբյեկտների շարքին և անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում՝ պետական համալիր փորձաքննություն։ Նախատեսվում է 8 վերգետնյա և 1 մասնակի նահանջ հարկ։ Նախագիծը ստուգվել և հաստատվել է համապատասխան պետական մարմինների կողմից՝ ներառյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ն և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմինը»,– գրել է Կոստանյանը։
Նա ավելացրել է, որ նշված հողատարածքը Երևանի գլխավոր հատակագծով և Արաբկիր թաղային համայնքի գոտիավորման նախագծով ներառված է բազմահարկ բազմաբնակարան շենքերով բնակելի կառուցապատման գոտում։
Ինչ վերաբերում է կառուցապատողի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև ենթադրյալ քավոր-սանիկական հարաբերություններին, ապա Կոստանյանի վստահեցմամբ` այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։
Լրահոս
0