https://arm.sputniknews.ru/20250311/mvoskvaji-marzi-vra-ukrainakan-atsneri-hardzakumic-tuzhatsneri-tivy-hasel-e-20-i-86605532.html
Մոսկվայի մարզի վրա ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումից տուժածների թիվը հասել է 20-ի
Մոսկվայի մարզի վրա ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումից տուժածների թիվը հասել է 20-ի
Sputnik Արմենիա
Վիրավորների թվում նաև երեք երեխա կա։ 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T10:54+0400
2025-03-11T10:54+0400
2025-03-11T10:56+0400
տեսանյութեր
մոսկվա
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
զոհ
տուժածներ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86605178_0:0:1280:720_1920x0_80_0_0_1a98ab6e436a06d9f60c3bccf6c885cb.jpg.webp
Մերձմոսկովյան Ռամենսկոյեում, Վիդնոյեում և Դոմոդեդովոյում ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի, նրանց մեջ նաև 3 երեխա կա, հայտնում է «Mash» Telegram- ալիքը։Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՌԴ ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել Մոսկվայի վրա հարձակումը։ Գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքի վրա խոցվել է թշնամու 337 անօդաչու, որից 91-ը՝ Մոսկվայի մարզի երկնքում։ Դոմոդեդովոյում անօդաչուների բեկորների անկման պատճառով մի փոքր վնասվել էր տրանսպորտային ենթակառուցվածքը, երկաթուղային կայարանում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես հետաձգվել էր։Հարձակման ֆոնին «Ռոսավիացիայի» մամուլի ծառայությունը հայտարարել էր մայրաքաղաքի «Վնուկովո», «Շերեմետևո», «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայանների շահագործման ժամանակավոր սահմանափակումների մասին։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Անօդաչուների գրոհը կապված է Մոսկվա ԵԱՀԿ–ի գլխավոր քարտուղարի այցի հետ. Զախարովա
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Машины повреждены после отражения атаки дронов к юго-востоку от Москвы, на месте работают оперативные службы
Sputnik Արմենիա
Машины повреждены после отражения атаки дронов к юго-востоку от Москвы, на месте работают оперативные службы
2025-03-11T10:54+0400
true
PT0M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86605178_174:0:1134:720_1920x0_80_0_0_e1753d156db028290e49c08622d2ef17.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մոսկվա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, տուժածներ, видео
տեսանյութեր, մոսկվա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, տուժածներ, видео
Մոսկվայի մարզի վրա ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումից տուժածների թիվը հասել է 20-ի
10:54 11.03.2025 (Թարմացված է: 10:56 11.03.2025) Վիրավորների թվում նաև երեք երեխա կա։
Մերձմոսկովյան Ռամենսկոյեում, Վիդնոյեում և Դոմոդեդովոյում ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի, նրանց մեջ նաև 3 երեխա կա, հայտնում է «Mash» Telegram- ալիքը։
Դոմոդեդովոյին հասցված հարվածի հետևանքով «Միրատորգ» ընկերության ավտոկայանատեղիում
մահացած անվտանգության աշխատակիցը 37-ամյա Անդրեյ Կ.-ն է, որն աշխատում էր անօդաչուի հարվածից տուժած բնակելի համալիրի հարևանությամբ գտնվող սուպերմարկետներից մեկում։ «Միրատորգ»-ի ևս երկու աշխատակից վիրավորվել են` 50-ամյա տղամարդն այս պահին գտնվում է Վիդնովսկայա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գլխի բաց վնասվածքով, իսկ 44-ամյա տղամարդը գլխի վնասվածքներով հոսպիտալացվել է Դոմոդեդովոյի հիվանդանոց։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՌԴ ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել Մոսկվայի վրա հարձակումը։ Գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքի վրա
խոցվել է թշնամու 337 անօդաչու, որից 91-ը՝ Մոսկվայի մարզի երկնքում։ Դոմոդեդովոյում անօդաչուների բեկորների անկման պատճառով մի փոքր վնասվել էր տրանսպորտային ենթակառուցվածքը, երկաթուղային կայարանում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես հետաձգվել էր։
Հարձակման ֆոնին «Ռոսավիացիայի» մամուլի ծառայությունը հայտարարել էր մայրաքաղաքի «Վնուկովո», «Շերեմետևո», «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայանների շահագործման ժամանակավոր սահմանափակումների մասին։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։