https://arm.sputniknews.ru/20250311/dvomvodedvovvojum-atsi-grvohi-hetevanqvov-mahacel-e-miratvorgi-1-ashkhatakic-viravvorvel-en-2-y-86603181.html
Դոմոդեդովոյում ԱԹՍ–ի գրոհի հետևանքով մահացել է «Միրատորգի» 1 աշխատակից, վիրավորվել են 2-ը
Դոմոդեդովոյում ԱԹՍ–ի գրոհի հետևանքով մահացել է «Միրատորգի» 1 աշխատակից, վիրավորվել են 2-ը
Sputnik Արմենիա
Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման մասին։ 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T10:06+0400
2025-03-11T10:06+0400
2025-03-11T10:07+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
մոսկվա
զոհ
արտադրամաս
տեսանյութեր
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86602342_0:0:1280:720_1920x0_80_0_0_6c66b865e7a4c76298e4d72ce432636b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Դոմոդեդովոյում անօդաչուի գրոհի հետևանքով մահացել է «Միրատորգի» (կիսաֆաբրիկատների արտադրություն) 1 աշխատակից, վիրավորվել են 2-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։Ավելի վաղ Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանությունները հայտնել էին ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման մասին, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը` տուժել են։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով` ՀՕՊ–ը շարունակում է հետ մղել Մոսկվայի վրա իրականացվող գրոհը։ Ներկա պահին դեպի Մոսկվա թռչող թշնամու 73 անօդաչու է խոցվել։Ընկերությունը վստահեցնում է, որ զոհվածի և վիրավորների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն ու նյութական օգնություն կտրամադրվի։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86602342_161:0:1121:720_1920x0_80_0_0_05644ff7841fb6eeda6061ac0f317823.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), մոսկվա, զոհ, արտադրամաս, տեսանյութեր, видео
անօդաչու թռչող սարք (աթս), մոսկվա, զոհ, արտադրամաս, տեսանյութեր, видео
Դոմոդեդովոյում ԱԹՍ–ի գրոհի հետևանքով մահացել է «Միրատորգի» 1 աշխատակից, վիրավորվել են 2-ը
10:06 11.03.2025 (Թարմացված է: 10:07 11.03.2025) Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Դոմոդեդովոյում անօդաչուի գրոհի հետևանքով մահացել է «Միրատորգի» (կիսաֆաբրիկատների արտադրություն) 1 աշխատակից, վիրավորվել են 2-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանությունները
հայտնել էին ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման մասին, ինչի հետևանքով
մեկ մարդ է զոհվել, երեքը` տուժել են։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով` ՀՕՊ–ը շարունակում է հետ մղել Մոսկվայի վրա իրականացվող գրոհը։ Ներկա պահին դեպի Մոսկվա թռչող թշնամու 73 անօդաչու է խոցվել։
«Ժամը 05:14-ին անօդաչուի բեկորների անկման հետևանքով վնասվել են Դոմոդեդովոյի «Միրատորգ» ընկերության դիստրիբյուտորական կենտրոնի տարածքում գտնվող օբյեկտները: Միջադեպի հետևանքով, ցավոք, ընկերության մեկ աշխատակից զոհվել է և երկուսը վիրավորվել: Տուժածներին տեղափոխել են Վիդնոյեի և Դոմոդեդովոյի բուժհաստատություններ, որտեղ նրանց բուժօգնություն են ցուցաբերում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը վստահեցնում է, որ զոհվածի և վիրավորների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն ու նյութական օգնություն կտրամադրվի։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։