https://arm.sputniknews.ru/20250311/kurski-marzi-vra-hardzakvelu-hamar-2-ukrainaci-zintsarajvogh-e-azatazrkman-datapartvel-86627638.html
Կուրսկի մարզի վրա հարձակվելու համար 2 ուկրաինացի զինծառայող է ազատազրկման դատապարտվել
Կուրսկի մարզի վրա հարձակվելու համար 2 ուկրաինացի զինծառայող է ազատազրկման դատապարտվել
Sputnik Արմենիա
Մելնիկը և Պոկատիլովը 2024 թվականի սեպտեմբերին հատել են Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը` ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով։ 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T15:24+0400
2025-03-11T15:24+0400
2025-03-11T15:26+0400
ռուսաստան
զինծառայող
ազատազրկում
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86624992_0:0:1675:943_1920x0_80_0_0_ebedd262057ec78339022646f0f61fa0.png.webp
Կուրսկի մարզի վրա հարձակվելու համար 2 ուկրաինացի զինծառայողներ 16 տարվա ազատազրկման են դատապարտվել։ Առաջին 3 տարին պատիժը կկրեն բանտում, ժամկետի մնացած մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։Ինչպես հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն, Ուկրաինայի զինված ուժերի «Չեռնոմորսկայա Սեչ» 408-րդ առանձին հետևակային գումարտակի զինծառայողներ Ալեքսանդր Մելնիկը և Ալեքսեյ Պոդկատիլոն 2024 թվականի սեպտեմբերին զենքով և պայթուցիկներով ապօրինի հատել են ՌԴ պետական սահմանի Կուրսկի մարզի հատվածը՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով։Քննությունն ու դատարանը պարզել են, որ 2024 թվականի սեպտեմբերին Մելնիկը և Պոկատիլովը, զինված մարտական զենքով և պայթուցիկ սարքերով, ապօրինաբար հատել են Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը` ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով։Գլուշկովոյի շրջանում հանցագործները կրակել են ՌԴ զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ահաբեկել տեղի բնակչությանը, ապօրինաբար զավթել տները, խոչընդոտել մարդկանց տարհանումը։ Մելնիկն ու Պոկատիլովը ձերբակալվել են։ Մինչ դատավճիռ կայացնելը նրանք պահվել են կալանքի տակ։Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 1000 հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86624992_275:0:1598:992_1920x0_80_0_0_aeaedaba4c11f63da58b1649f35f6ddd.png.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, զինծառայող, ազատազրկում, видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, զինծառայող, ազատազրկում, видео, տեսանյութ, տեսանյութեր
Կուրսկի մարզի վրա հարձակվելու համար 2 ուկրաինացի զինծառայող է ազատազրկման դատապարտվել
15:24 11.03.2025 (Թարմացված է: 15:26 11.03.2025) Մելնիկը և Պոկատիլովը 2024 թվականի սեպտեմբերին հատել են Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը` ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով։
Կուրսկի մարզի վրա հարձակվելու համար 2 ուկրաինացի զինծառայողներ 16 տարվա ազատազրկման են դատապարտվել։ Առաջին 3 տարին պատիժը կկրեն բանտում, ժամկետի մնացած մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։
Ինչպես հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն, Ուկրաինայի զինված ուժերի «Չեռնոմորսկայա Սեչ» 408-րդ առանձին հետևակային գումարտակի զինծառայողներ Ալեքսանդր Մելնիկը և Ալեքսեյ Պոդկատիլոն 2024 թվականի սեպտեմբերին զենքով և պայթուցիկներով ապօրինի հատել են ՌԴ պետական սահմանի Կուրսկի մարզի հատվածը՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով։
Քննությունն ու դատարանը պարզել են, որ 2024 թվականի սեպտեմբերին Մելնիկը և Պոկատիլովը, զինված մարտական զենքով և պայթուցիկ սարքերով, ապօրինաբար հատել են Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը` ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով։
Գլուշկովոյի շրջանում հանցագործները կրակել են ՌԴ զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ահաբեկել տեղի բնակչությանը, ապօրինաբար զավթել տները, խոչընդոտել մարդկանց տարհանումը։ Մելնիկն ու Պոկատիլովը ձերբակալվել են։ Մինչ դատավճիռ կայացնելը նրանք պահվել են կալանքի տակ։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 1000 հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը
կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն: