https://arm.sputniknews.ru/20240806/kurski-marzum-kankhvel-e-ukrainaji-zu-arajkhaghacumy-rd-pn-n-manramasner-e-nerkajacrel-79184763.html
Կուրսկի մարզում կանխվել է Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացումը․ ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Կուրսկի մարզում կանխվել է Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացումը․ ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության և ՌԴ Զինված ուժերի զինծառայողները Կուրսկի մարզում սահմանի ճեղքում թույլ չեն տվել։ 06.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-06T19:48+0400
2024-08-06T19:48+0400
2024-08-19T14:42+0400
կուրսկ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_0:164:1600:1065_1920x0_80_0_0_e1a9c0c0fc11f252b3b894f0b7110186.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Առավոտյան ժամը 8-ին Ուկրաինայի ԶՈւ-ն գրոհել է ՌԴ պետական սահմանը պահպանող ստորաբաժանումների դիրքերը Կուրսկի մարզի Նիկոլաևո-Դարյինո և Օլեշնյա բնակավայրերի շրջաններում, հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական ուժերը փորձել են ներխուժել Կուրսկի մարզ, սակայն հետ են շպրտվել:ԱԹՍ-երի հարձակման հետևանքով խաղաղ քաղաքացիների շրջանում կան զոհեր: Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ Կոմարովկա գյուղում զոհվել է ավտոմեքենայի վարորդը, իսկ Նեխաևկա գյուղի մոտակայքում՝ միկրոավտոբուսի վարորդը: Առավոտյան Սուջի քաղաքի գնդակոծության հետևանքով կին է զոհվել։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_c3a60a07a76429591fce289347e0b42e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուրսկ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
կուրսկ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Կուրսկի մարզում կանխվել է Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացումը․ ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել
19:48 06.08.2024 (Թարմացված է: 14:42 19.08.2024) Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության և ՌԴ Զինված ուժերի զինծառայողները Կուրսկի մարզում սահմանի ճեղքում թույլ չեն տվել։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Առավոտյան ժամը 8-ին Ուկրաինայի ԶՈւ-ն գրոհել է ՌԴ պետական սահմանը պահպանող ստորաբաժանումների դիրքերը Կուրսկի մարզի Նիկոլաևո-Դարյինո և Օլեշնյա բնակավայրերի շրջաններում, հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական ուժերը փորձել են ներխուժել Կուրսկի մարզ, սակայն հետ են շպրտվել:
«Այսօր առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8: 00-ից, կրակային պատրաստությունից հետո, Ուկրաինայի զինված ուժերը 22-րդ մեքենայացված բրիգադի կազմից մինչև 300 զինյալների ներգրավմամբ և 11 տանկերի և ավելի քան 20 մարտական զրահապատ մեքենաների աջակցությամբ գրոհել է Ռուսաստանի Դաշնության Պետական սահմանի պահպանության ստորաբաժանումների դիրքերը Կուրսկի մարզի Նիկոլաևո-Դարյինո և Օլեշնյա բնակավայրերի շրջաններում, որոնք անմիջականորեն հարում են ռուս-ուկրաինական սահմանին», - ասվում է հաղորդագրության մեջ:
ԱԹՍ-երի հարձակման հետևանքով խաղաղ քաղաքացիների շրջանում կան զոհեր: Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ Կոմարովկա գյուղում զոհվել է ավտոմեքենայի վարորդը, իսկ Նեխաևկա գյուղի մոտակայքում՝ միկրոավտոբուսի վարորդը: Առավոտյան Սուջի քաղաքի գնդակոծության հետևանքով կին է զոհվել։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը