https://arm.sputniknews.ru/20250311/inch-e-katarvum-lataqiajum-patmum-en-teghacinery-86633321.html
Ի՞նչ է կատարվում Լաթաքիայում. պատմում են տեղացիները
Ի՞նչ է կատարվում Լաթաքիայում. պատմում են տեղացիները
Sputnik Արմենիա
Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում մարտի 6-ին կատաղի մարտեր են սկսվել երկրի անվտանգության ուժերի ու նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների... 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T16:59+0400
2025-03-11T16:59+0400
2025-03-11T16:59+0400
սիրիա
ալևի
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86628378_0:0:1280:720_1920x0_80_0_0_d7f91ef9d7e9c8d25f3b2cced87595cf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի –- Sputnik. Լաթաքիայի բնակիչները սգում են Սիրիայի ափերին կառավարական ուժերի ռազմական գործողության ընթացքում սպանված իրենց հարազատների համար:Ինչպես RT-ին պատմել է տեղի բնակիչներից մեկը, դիակները տեղափոխելու համար սիրիական բանակն աղբատար մեքենաներ է բերել։Սիրիական Բեյթ-Անա գյուղում պարեկություն կատարող ուժայինները սպառնացել են ալավիներին։ Լաթաքիայի մեկ այլ բնակիչ էլ պատմել է, որ կատաղի բախումները սկսվել են տեղացի զինվորականի և նրա երեխաների սպանությունից հետո։Նրա խոսքով՝ տեղացի զինվորականը փորձել է հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն բոլորի աչքի առաջ սպանել են նրան և որդիներին, ինչն էլ ապստամբություն է առաջացրել:Որոշ ժամանակ անց ուժայինների շարասյուներ են ժամանել Ալ-Մուխտարիա և Զուբար գյուղեր։ Կարողացել են փրկվել այն բնակիչները, որոնք դաշտեր են փախել։Տեղաբնակների տներն այրել են, իսկ նրանց, ովքեր չեն հասցրել թաքնվել, սպանել են։Տեղաբնակի խոսքով՝ մարդկանց սպանել են նաև Էյն ալ-Արուս և Քաբու ալ-Ավամիա գյուղերում: Ոմանց հաջողվել է փախչել ռազմաբազա, մի մասն էլ թաքնվել է ափամերձ գոտիներում՝ կամուրջների տակ և փոքր նրբանցքներում։Հիշեցնենք` Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում մարտի 6-ին կատաղի մարտեր են սկսվել Սիրիայի անվտանգության ուժերի ու բանակի և երկրի նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների միջև: Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոր իշխանությունների հակառակորդների զինված խմբերի հետ բախումների հետևանքով մահացել է ուժային կառույցների 231 աշխատակից: Գերատեսչությունը մարտի 10-ին հայտարարել է, որ նշված նահանգներում ուժային գործողությունն ավարտվել է, իրավիճակի կայունացել է։Իրավապաշտպանների վերջին տվյալներով՝ բախումների պատճառով սպանվել է ալավիական համայնքի մոտ հազար քաղաքացիական անդամ:Թուրքական հետքն ակնհայտ է․ արևելագետը՝ Սիրիայի զանգվածային բախումների մասին
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86628378_161:0:1121:720_1920x0_80_0_0_1399554ff8078df259a1c754ca9f9ec0.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, ալևի, սպանություն, видео
սիրիա, ալևի, սպանություն, видео
Ի՞նչ է կատարվում Լաթաքիայում. պատմում են տեղացիները
Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում մարտի 6-ին կատաղի մարտեր են սկսվել երկրի անվտանգության ուժերի ու նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների միջև:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի –- Sputnik. Լաթաքիայի բնակիչները սգում են Սիրիայի ափերին կառավարական ուժերի ռազմական գործողության ընթացքում սպանված իրենց հարազատների համար:
Ինչպես
RT-ին պատմել է տեղի բնակիչներից մեկը, դիակները տեղափոխելու համար սիրիական բանակն աղբատար մեքենաներ է բերել։
Սիրիական Բեյթ-Անա գյուղում պարեկություն կատարող ուժայինները սպառնացել են ալավիներին։ Լաթաքիայի մեկ այլ բնակիչ էլ պատմել է, որ կատաղի բախումները սկսվել են տեղացի զինվորականի և նրա երեխաների սպանությունից հետո։
Նրա խոսքով՝ տեղացի զինվորականը փորձել է հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն բոլորի աչքի առաջ սպանել են նրան և որդիներին, ինչն էլ ապստամբություն է առաջացրել:
«Հասարակ մարդիկ էին, որոնք վախենում էին իրենց կյանքի համար և պաշտպանում էին սեփական արժանապատվությունը, իրենց ու զավակներին», - հավելել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Որոշ ժամանակ անց ուժայինների շարասյուներ են ժամանել Ալ-Մուխտարիա և Զուբար գյուղեր։ Կարողացել են փրկվել այն բնակիչները, որոնք դաշտեր են փախել։
Տեղաբնակների տներն այրել են, իսկ նրանց, ովքեր չեն հասցրել թաքնվել, սպանել են։
Տեղաբնակի խոսքով՝ մարդկանց սպանել են նաև Էյն ալ-Արուս և Քաբու ալ-Ավամիա գյուղերում: Ոմանց հաջողվել է փախչել ռազմաբազա, մի մասն էլ թաքնվել է ափամերձ գոտիներում՝ կամուրջների տակ և փոքր նրբանցքներում։
Հիշեցնենք` Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում մարտի 6-ին
կատաղի մարտեր են սկսվել Սիրիայի անվտանգության ուժերի ու բանակի և երկրի նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների միջև: Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոր իշխանությունների հակառակորդների զինված խմբերի հետ բախումների հետևանքով մահացել է ուժային կառույցների 231 աշխատակից: Գերատեսչությունը մարտի 10-ին հայտարարել է, որ նշված նահանգներում ուժային գործողությունն ավարտվել է, իրավիճակի կայունացել է։
Իրավապաշտպանների վերջին տվյալներով՝ բախումների պատճառով սպանվել է ալավիական համայնքի մոտ հազար քաղաքացիական անդամ: