00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
04:48
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական հետքն ակնհայտ է․ արևելագետը՝ Սիրիայի զանգվածային բախումների մասին

© Getty Images / AnadoluՍիրիա
Սիրիա - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2025
Սիրիա
Բաժանորդագրվել
Անդրանիկ Իսպիրյանը պարզաբանել է, թե ինչ քաղաքական խնդիրներ է լուծում Անկարան՝ հովանավորելով զինված խմբավորումներին։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Սիրիայի արևմուտքում տեղի ունեցող զանգվածային բախումների և ալավիական փոքրամասնության սպանությունների մեջ թուրքական հետքն ակնհայտ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Սիրիայում արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանությունները։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է հազարի։ Սակայն սրանք հստակ տվյալներ չեն։ Սպանվածների թվում նաև հայեր կան։ Նրանց թվում են (հաստատված տեղեկությունների համաձայն) հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսները, որոնց սպանել են մարտի 7-ին Լաթաքիայի մուտքի մոտ։
Փորձագետի խոսքով՝ կասկած չկա, որ բախումներն ու ալավիների և մյուս ազգային փոքրամասնությունների նկատմամբ հաշվեհարդարը հովանավորվում են Թուրքիայի կողմից։
«Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների գլխավոր շահառուն հենց Թուրքիան է, նույնիսկ այնտեղի հայտնի գործիչները չեն թաքցնում, որ կարող են միջամտել և «կարգավորել» հարցը։ Ավելին` այն ուժերը, որոնք անմեղ բնակչության ջարդ են իրականացնում, հովանավորվում են հենց Թուրքիայից։ Այս հարցին կարող են միջամտել նաև ԱՄՆ-ն, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, հենց իրենք էլ «դաբռոն» տվել են այս բախումների»,- ասաց Իսպիրյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա կարծիքով՝ այս իրադարձությունները պայմանավորված են քրդական գործոնով։ Ինչպես հայտնի է, Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը։
Իսպիրյանը նշեց, որ այդ կոչը Թուրքիայում որոշակի ներքաղաքական թոհուբոհ է առաջացրել, և այն ձեռնտու չէ թուրքական իշխանություններին։ Նրա խոսքով՝ հենց քրդական խնդրից ուշադրությունը շեղելու համար էլ որոշում է կայացվել զանգվածային բախումներ հրահրել Սիրիայում։
Խոսելով Սիրիայում ապրող հայերի անվտանգության մասին՝ փորձագետը շեշտեց՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ուժեր են իշխանության եկել, այնուամենայնիվ, Երևանը պետք է նրանց հետ լավ հարաբերություններ պահպանի, որպեսզի վատագույն սցենարները կանխվեն։ Այս համատեքստում նա հիշեցրեց վերջերս ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի Դամասկոս կատարած այցի մասին։ Նա տեղին համարեց Սիրիայի բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության մասին Երևանի հայտարարությունները։
«Անկախ նրանից, թե Դամասկոսում ով է իշխանության ղեկին, մեծ և ազդեցիկ հայկական համայնքի առկայությունը հրամայական է դարձնում Սիրիայի նոր իշխանությունների հետ աշխատանքը՝ հանուն այդ նույն համայնքի անվտանգության։ Այս աշխատանքը պետք է հիմա էլ շարունակել՝ օգտագործելով կապի բոլոր հնարավոր և հասանելի ուղիները։ Պետք է Սիրիայի իշխանությանը խնդրել, որպեսզի այս խառը ժամանակներում լրացուցիչ ուշադրություն դարձվի հայերի անվտանգությանը»,- ասաց Իսպիրյանը։
Հիշեցնենք, որ Սիրիայում ալավիների ջարդն իրականացնում են 2 ահաբեկչական կազմակերպություններ՝ «Համզաթը» և «Ամշաթը», որոնք ծայրահեղական, վարձկան զինյալներով են համալրված ու ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից։
Հայերի տարհանումը դեռ հնարավոր չէ․ ինչ իրավիճակ է Սիրիայում արյունալի բախումներից հետո
Լրահոս
0