00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
13:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Поле битвы: история
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Что прокладывает путь к большой войне?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

© Photo : Social media of KANTSASARՍիրիայի բնակիչներ
Սիրիայի բնակիչներ - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2025
Սիրիայի բնակիչներ
Բաժանորդագրվել
Տարածաշրջանում տիրող քաոսի և բռնության պատճառով կրկին վտանգված է Սիրիայի բոլոր քրիստոնյա համայնքների անվտանգությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց ուշադրություն հրավիրելով Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաների պաշտպանության վրա:
«Տեսնելով Սիրիայում շարունակվող անկարգություններն ու ավերիչ հակամարտությունը՝ մեր սրտերը լցվում են խոր տխրությամբ և անհանգստությամբ բոլոր տառապողների համար: Մեզ մասնավորապես անհանգստացնում է մեր հայ եղբայրների ու քույրերի աղետալի վիճակը։ Նրանք տարիներ շարունակ ապրել են այս հողում, որտեղ ապաստան են գտել 1915 թվականի Հայոց սարսափելի ցեղասպանությունից հետո: Սիրիան նրանցից շատերի տունն է դարձել», – ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ տարածաշրջանում տիրող քաոսի և բռնության պատճառով կրկին վտանգված է Սիրիայի բոլոր քրիստոնյա համայնքների անվտանգությունը:
Պատրիարքությունն ընդգծել է, որ իր ձայնը բարձրացնում է ի պաշտպանություն բոլոր անմեղ մարդկանց, հատկապես` հայերի:
«Նրանք պարզապես էթնիկ խումբ կամ հավատացյալների համայնք չեն, այլ գոյատևման, տոկունության և արժանապատվության համար շարունակվող պայքարի վկայությունը», - ասված է հայտարարության մեջ:
Հայ հոգևորականներն ընդգծել են` սիրիահայերը, որոնցից շատերը բնակվում են Հալեպում և Դամասկոսում, արդեն շատ բան են վերապրել:
«Ցեղասպանությունից հետո նրանք վերականգնել են իրենց կյանքը, ստեղծել են դինամիկ զարգացող համայնքներ և զգալի ներդրում ունեցել Սիրիայի սոցիալական, մշակութային և հոգևոր կյանքում։ Սակայն այժմ նրանք բախվում են իրենց կյանքին և ժառանգությանը սպառնացող նոր վտանգի։ Նրանց եկեղեցիները, դպրոցները, տները հայտնվել են շարունակվող քաղաքացիական պատերազմի խաչաձև կրակի տակ», - հիշեցրել է պատրիարքարանը։
Դիմելով միջազգային հանրությանը` Երուսաղեմի պատրիարքարանն ընդգծել է, որ հայերը Մեծ Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության կենսական մասն են։
«Սիրիայում մեր քրիստոնյա եղբայրների և քույրերի անվտանգությունը չպետք է խաթարվի»,– ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ մարտի 7–10–ը Սիրիայում ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանություններ են իրականացվել։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է հազարի։ Սակայն սրանք հստակ տվյալներ չեն։ Սպանվածների թվում նաև հայեր կան։ Նրանց թվում են (հաստատված տեղեկությունների համաձայն) հայր և որդի Անտուան և Ֆատի Պութրոսները, որոնց սպանել են մարտի 7-ին Լաթաքիայի մուտքի մոտ։
Լրահոս
0