00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիմելիությունը բարձր է, բայց մահճակալների պակաս չկա. ի՞նչ է կատարվում մանկական ԲԿ–ներում

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2025
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռ փետրվարի 28-ին հայտարարել էր, որ հնարավոր չէ ՍՇՎ-ների պատճառով ամեն տարի մի ամբողջ սեզոն փակել դպրոցները։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան․ ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է՝ Հայաստանում սուր շնչառական վարակների (ՍՇՎ) հետևանքով ԲԿ–ների մանկական բաժանմունքներում դիմելիությունը բարձր է, բայց ընդհանուր համաճարակային վիճակը սեզոնին բնորոշ է։ Քաղաքացիները հակառակի մասին են բարձրաձայնում։
Քաղաքացիներ պարբերաբար սոցցանցերում իրենց վրդովմունքն են հայտնում ու պահանջում, որպեսզի որոշ ժամանակով դպրոցներում դասերը հետաձգվեն, քանի որ վիրուսը գնալով ավելի է տարածվում։ Բազմաթիվ ծնողներ նաև գրում են, որ հիվանդանոցներում ստացիոնար բուժման համար արդեն տեղ չկա։
Օրինակ՝ մի կին հայտնել էր, որ օրեր առաջ 1,2 տարեկան թոռնիկին 39,3 ջերմաստիճան ջերմությամբ շտապօգնության մեքենայով մանկական մի հիվանդանոցից մյուսն են տեղափոխել՝ տեղ չինելու պատճառով։ Սկզբում «Մուրացան» հիվանդանոցային համալիր են տարել, որտեղ նույնիսկ միջանցքներն են լեփ-լեցուն եղել, այնուհետև տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ու նույն պատկերն էլ այնտեղ է եղել, փոքրիկին չեն կարողացել ընդունել։ Այնտեղ հորդորել են գնալ Բանգլադեշի հիվանդանոց, որտեղ էլ կարողացել են փոքրիկին հոսպիտալացնել ու բուժօգնություն ցուցաբերել։
Sputnik Արմենիան կապ հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության հետ` պարզելու` արդյոք ծանոթ են իրավիճակին։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը նշեց՝ նմանատիպ դեպքերում անպայման պետք է կապ հաստատել նախարարության հետ, զանգել թեժ գծին։ Ընդգծեց՝ նմանատիպ խնդրով ահազանգ գերատեսչությունը չի ստացել։ Ծատրյանը վստահեցրեց, որ համաճարակային վիճակը գերատեսչության վերահսկողության տակ է, իրականացվում է ամենօրյա մշտադիտարկում ու ներկայացվում առողջապահության նախարարին։ Այսօր հանրապետությունում շարունակում են շրջանառվել H1N1 վիրուսի A և B ենթատեսակները։
«Վերջին շաբաթներին նույնիսկ հիվանդացության նվազում է գրանցվել, բայց մանկական հիվանդանոցներում դիմելիությունը բարձր է։ Հիմնականում երեխաներին բերում են թոքաբորբով հիվանդ վիճակում։ Դա բնորոշ է H1N1 վիրուսին։ Փոքրիկների մոտ վիճակը բարդանում է, երբ ծնողներն առանց բժշկի հետ խորհրդակցելու` հակաբիոտիկներ են տված լինում։ Արդեն խորացված վիճակում են երեխաներին բերում հիվանդանոց, դրա համար հետագա բուժումն էլ բարդ ընթացք է ունենում»,- նշեց Ծատրյանը։
Նրա խոսքով՝ մանկական հիվանդանոցներում, ընդհանուր առմամբ, մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության պատկեր այս պահին չկա։ Առողջապահության նախարարի խոսնակն ընդգծեց նաև, որ հաճախ դեպքեր են լինում, որ ծնողը պարտադիր ցանկանում է`երեխան հոսպիտալացվի, բայց մանկաբույժները զննելով` նման ցուցում չեն տալիս, քանի որ կարծում են, որ բուժումը հնարավոր է շարունակել նաև տանը։ Ծատրյանը հավելեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն արգելել է ուղղակի ծնողի պահանջով, անտեղի հոսպիտալացումները։
«Այո՛, հիվանդանոցային օղակում այժմ իրավիճակը ծանր է, բայց դա պայմանավորված է դիմելիությամբ, ոչ թե մահճակալային ֆոնդի պակասով։ Նախարարությունը հավելյալ մահճակալային ֆոնդ ունի, բայց համաճարակային այդպիսի իրավիճակ չկա երկրում։ Այս փուլը սկսվում է նոյեմբերից ու տևում մինչև մարտ, իսկ մենք այս սեզոնին պատրաստվում ենք սեպտեմբերից՝ գրիպի դեմ պատվաստանյութն է ներկրկվում, իրազեկման ակցիաներ են արվում, շարժական մեքենաներ են լինում»,- նշեց նախարարի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռ փետրվարի 28-ին հայտարարել էր, որ հնարավոր չէ ՍՇՎ-ների պատճառով ամեն տարի մի ամբողջ սեզոն փակել դպրոցները։
Նա ընդգծել էր, որ հստակ ուղեցույց կա ԱՆ-ում, թե որ դեպքում է պետք հավելյալ միջոցառումների անցնել՝ զսպելու վարակի բռնկումները։ Դպրոցների մասով կա առանձին հնարավորություն. եթե որևէ տեղ երեխաների հիվանդացությունից ելնելով բացակայությունների թիվն աճել է 25%-ից, ապա իրենք կարող են հեռավար դասապրոցեսի անցնել` համաձայնեցնելով կրթական ոլորտը համակարգող գործընկերների հետ։
Հավելենք նաև, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) սուր շնչառական վարակների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել։ Դրանց համաձայն` 2025 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում (հունվարի 27-ից փետրվարի 2–ը) ՀՀ–ում ՍՇՎ-ով պոլիկլինիկաներ դիմել է 9105 բուժառու, նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է 1,1 անգամ։ Նույն ժամանակահատվածում թոքաբորբով հիվանդ 1022 պացիենտ է դիմել։ Նրանց 68 %-ը 0-18 տարեկան են։ ՍՇՎ-ներով հոսպիտալացվածների (863 մարդ) 92.8%-ը նույնպես 0-18 տարեկաններն են։ Թոքաբորբով հոսպիտալացվածների (578 բուժառու) դեպքում այդ տարիքային խմբի ցուցանիշը մի փոքր ցածր է` 67.4%։
Լրահոս
0