https://arm.sputniknews.ru/20250208/shncharakan-varaknery-shatacel-en-tvoqabvorbi-buzhman-zhamketnery-erkarel-bzhshki-khvorhurdnery-85547124.html
Շնչառական վարակները շատացել են, թոքաբորբի բուժման ժամկետները` երկարել. բժշկի խորհուրդները
Շնչառական վարակները շատացել են, թոքաբորբի բուժման ժամկետները` երկարել. բժշկի խորհուրդները
Sputnik Արմենիա
Բժիշկը դժգոհում է, որ Հայաստանում քաղաքացիները փռշտալու և հազալու կուլտուրա չունեն` ձեռքի ափով փակում են բերանը, հետո էլ նույն ձեռքով հպվում տարբեր... 08.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-08T10:05+0400
2025-02-08T10:05+0400
2025-02-08T10:05+0400
գրիպ
վիրուս
թոքաբորբ
բժիշկ
կարինե ստեփանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/555/01/5550189_0:0:1600:901_1920x0_80_0_0_410a190b62c61f5b576d15927df832bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում թոքաբորբով հիվանդների թիվն այս տարի սուր շնչառական վարակների ֆոնին մի փոքր ավելին է, իսկ բուժման ժամկետներն էլ երկարել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թերապևտ Կարինե Ստեփանյանը` անդրադառնալով երկրում ՍՇՎ–ներով պայմանավորված իրավիճակին։Հայաստանում սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումներն աճել ենՆշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) սուր շնչառական վարակների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել։ Դրանց համաձայն` 2025 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում (հունվարի 27-ից փետրվարի 2–ը) ՀՀ–ում ՍՇՎ-ով պոլիկլինիկաներ դիմել է 9105 բուժառու, նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է 1,1 անգամ։ Նույն ժամանակահատվածում թոքաբորբով հիվանդ 1022 պացիենտ է դիմել։ Նրանց 68 %-ը 0-18 տարեկան են։ ՍՇՎ-ներով հոսպիտալացվածների (863 մարդ) 92.8%-ը նույնպես 0-18 տարեկաններն են։ Թոքաբորբով հոսպիտալացվածների (578 բուժառու) դեպքում այդ տարիքային խմբի ցուցանիշը մի փոքր ցածր է` 67.4%։Թերապևտն ընդգծեց, որ այս պատկերի պատճառներից մեկն այն է, որ մանկական հոսպիտալիզացիան անվճար է, ծնողները չեն մտածում, որ կարող է գումարի խնդիր լինել, իսկ մեծերի դեպքում խնդիր կա` շատերը չեն դիմում հիվանդանոց, մինչև դանակը ոսկորին չի հասնում։Կարինե Ստեփանյանը նշեց, որ ՍՇՎ–ների սեզոնային սրացումները սկսվում են հոկտեմբերից և տևում մինչև ապրիլ, քանի որ այդ ընթացքում շատ են լինում մարդկային կուտակումները շենքային պայմաններում` փակ տարածքներում, իսկ ջեռուցվող տներում օդն է չորանում, ինչից լորձաթաղանթը նույնպես չորանում է։ Նա նշեց, որ շենքերում, բոլոր փակ տարածքներում հնարավորինս պետք է օդափոխություն իրականացնել և խոնավություն ապահովել։Բժիշկը դժգոհություն հայտնեց, որ Հայաստանում քաղաքացիները փռշտալու և հազալու կուլտուրա չունեն` ձեռքի ափով փակում են բերանը, հետո էլ նույն ձեռքով հպվում տարբեր մակերևույթների։ Ըստ նրա` պետք է սովորություն դարձնել անձեռոցիկով փակել բերանը, այնուհետև այն նետել աղբամանը, կամ գոնե արմունկի հատվածում հազալ կամ փռշտալ։Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվությունԻնչ վերաբերում է ինքնաբուժությանը, երբ մեկը մյուսին խորհուրդներ է տալիս ու «ախտորոշում», Ստեփանյանը նկատեց, որ բոլորը չէ, որ կարող են նույն դեղն օգտագործել։«Շատերն, օրինակ, «Տամիֆլու» են օգտագործում, բայց որքան էլ այն օգուտ տվող դեղ է, միևնույն է` տոքսիկ է ու բոլորին ցուցված չէ. բացառապես բժիշկը պետք է նշանակի։ Ջերմության, հազի, թուլության դեպքում ամենաճիշտ բանը, որ անձը կարող է անել` մեկուսանալն է, ինչպես նաև շատ հեղուկներ օգտագործելը, ձեռքերը հաճախ լվանալը»,– նշեց թերապևտը։Այսօր ՀՀ–ում շրջանառվող ՍՇՎ–ների ինկուբացիոն շրջանը կարող է մի քանի ժամից մինչև 7 օր կամ 2 շաբաթ տևել։ Բժիշկը կոչ արեց վարակներից խուսափելու համար ամեն տարի պատվաստվել։Գրիպի և սուր շնչառական վարակների աճ ՀՀ-ում. համաճարակաբանն ասել է՝ արժե՞ անհանգստանալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/555/01/5550189_113:0:1533:1065_1920x0_80_0_0_4a959d636213bd09de87b3d8d3cef57d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիպ, վիրուս, թոքաբորբ, բժիշկ, կարինե ստեփանյան
գրիպ, վիրուս, թոքաբորբ, բժիշկ, կարինե ստեփանյան
Շնչառական վարակները շատացել են, թոքաբորբի բուժման ժամկետները` երկարել. բժշկի խորհուրդները
Բժիշկը դժգոհում է, որ Հայաստանում քաղաքացիները փռշտալու և հազալու կուլտուրա չունեն` ձեռքի ափով փակում են բերանը, հետո էլ նույն ձեռքով հպվում տարբեր մակերևույթների։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում թոքաբորբով հիվանդների թիվն այս տարի սուր շնչառական վարակների ֆոնին մի փոքր ավելին է, իսկ բուժման ժամկետներն էլ երկարել են։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թերապևտ Կարինե Ստեփանյանը` անդրադառնալով երկրում ՍՇՎ–ներով պայմանավորված իրավիճակին։
Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) սուր շնչառական վարակների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել։ Դրանց համաձայն` 2025 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում (հունվարի 27-ից փետրվարի 2–ը) ՀՀ–ում ՍՇՎ-ով պոլիկլինիկաներ դիմել է 9105 բուժառու, նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է 1,1 անգամ։ Նույն ժամանակահատվածում թոքաբորբով հիվանդ 1022 պացիենտ է դիմել։ Նրանց 68 %-ը 0-18 տարեկան են։ ՍՇՎ-ներով հոսպիտալացվածների (863 մարդ) 92.8%-ը նույնպես 0-18 տարեկաններն են։ Թոքաբորբով հոսպիտալացվածների (578 բուժառու) դեպքում այդ տարիքային խմբի ցուցանիշը մի փոքր ցածր է` 67.4%։
Թերապևտն ընդգծեց, որ այս պատկերի պատճառներից մեկն այն է, որ մանկական հոսպիտալիզացիան անվճար է, ծնողները չեն մտածում, որ կարող է գումարի խնդիր լինել, իսկ մեծերի դեպքում խնդիր կա` շատերը չեն դիմում հիվանդանոց, մինչև դանակը ոսկորին չի հասնում։
«Այս տարի թոքաբորբով հիվանդների թիվը մի փոքր ավելի մեծ է, քան նախորդ տարի է եղել։ Բայց անսպասելի որևէ բան չկա. այսպիսի պիկ ունեցել ենք 2016, 2009 թվականներին, նույնիսկ մահացության շատ մեծ դեպքերով։ Անսպասելին այն է, որ բուժման ժամկետներն են երկարել. եթե նախկինում 1 շաբաթում բուժվում էր, ապա հիմա շատ ավելի բարդացել է։ Այսօր նկատվում է պացիենտների մոտ, որ երկար ժամանակ հազը պահպանվում է»,– ասաց թերապևտը։
Կարինե Ստեփանյանը նշեց, որ ՍՇՎ–ների սեզոնային սրացումները սկսվում են հոկտեմբերից և տևում մինչև ապրիլ, քանի որ այդ ընթացքում շատ են լինում մարդկային կուտակումները շենքային պայմաններում` փակ տարածքներում, իսկ ջեռուցվող տներում օդն է չորանում, ինչից լորձաթաղանթը նույնպես չորանում է։ Նա նշեց, որ շենքերում, բոլոր փակ տարածքներում հնարավորինս պետք է օդափոխություն իրականացնել և խոնավություն ապահովել։
Բժիշկը դժգոհություն հայտնեց, որ Հայաստանում քաղաքացիները փռշտալու և հազալու կուլտուրա չունեն` ձեռքի ափով փակում են բերանը, հետո էլ նույն ձեռքով հպվում տարբեր մակերևույթների։ Ըստ նրա` պետք է սովորություն դարձնել անձեռոցիկով փակել բերանը, այնուհետև այն նետել աղբամանը, կամ գոնե արմունկի հատվածում հազալ կամ փռշտալ։
Ինչ վերաբերում է ինքնաբուժությանը, երբ մեկը մյուսին խորհուրդներ է տալիս ու «ախտորոշում», Ստեփանյանը նկատեց, որ բոլորը չէ, որ կարող են նույն դեղն օգտագործել։
«Շատերն, օրինակ, «Տամիֆլու» են օգտագործում, բայց որքան էլ այն օգուտ տվող դեղ է, միևնույն է` տոքսիկ է ու բոլորին ցուցված չէ. բացառապես բժիշկը պետք է նշանակի։ Ջերմության, հազի, թուլության դեպքում ամենաճիշտ բանը, որ անձը կարող է անել` մեկուսանալն է, ինչպես նաև շատ հեղուկներ օգտագործելը, ձեռքերը հաճախ լվանալը»,– նշեց թերապևտը։
Այսօր ՀՀ–ում շրջանառվող ՍՇՎ–ների ինկուբացիոն շրջանը կարող է մի քանի ժամից մինչև 7 օր կամ 2 շաբաթ տևել։ Բժիշկը կոչ արեց վարակներից խուսափելու համար ամեն տարի պատվաստվել։