https://arm.sputniknews.ru/20250311/ajgavan-gjughi-benzalcakajani-pajtjunic-tuzhatsneric-meky-mahacel-e-86608172.html
Այգավան գյուղի բենզալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է
Այգավան գյուղի բենզալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է
Sputnik Արմենիա
Երկրորդ վիրավորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրան հիվանդասենյակ են մտեղափոխել։ 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T11:38+0400
2025-03-11T11:38+0400
2025-03-11T11:39+0400
բենզալցակայան
արարատ միրզոյան
այրվածքաբանության ազգային կենտրոն
այրվածք
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86407653_0:104:2013:1236_1920x0_80_0_0_d83a992758bcb8703c7e3ff88b2d473e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ունեցած բձենզալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» փոխտնօրեն Կարինե Բաբայանը։Տղամարդը մահացել է երեկ։ Նա ուներ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ, մարմնի մակերեսի 50 տոկոսից ավելին այրված էր, ուներ նաև շնչուղիների վնասվածք։Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ մահացած տղամարդը մոտ 40 տարեկան էր։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 3 քաղաքացի է հոսպիտալացվել: Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։Երրորդ տուժածը հետազոտվել է Արարատի ԲԿ-ում, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում, վնասվածքները, բարեբախտաբար, լուրջ չեն եղել, նա չի հոսպիտալացվել։Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին: Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86407653_114:0:1901:1340_1920x0_80_0_0_d00422d77c918c11dc434ff69e80a0f4.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենզալցակայան, արարատ միրզոյան, այրվածքաբանության ազգային կենտրոն, այրվածք, մահ
բենզալցակայան, արարատ միրզոյան, այրվածքաբանության ազգային կենտրոն, այրվածք, մահ
Այգավան գյուղի բենզալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է
11:38 11.03.2025 (Թարմացված է: 11:39 11.03.2025) Երկրորդ վիրավորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրան հիվանդասենյակ են մտեղափոխել։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ունեցած բձենզալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» փոխտնօրեն Կարինե Բաբայանը։
Տղամարդը մահացել է երեկ։ Նա ուներ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ, մարմնի մակերեսի 50 տոկոսից ավելին այրված էր, ուներ նաև շնչուղիների վնասվածք։
«Մյուս վիրավորի վիճակը միջին ծանրության է, նրան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ ենք տեղափոխել»,- նշեց Բաբայանը։
Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ մահացած տղամարդը մոտ 40 տարեկան էր։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Արարատի մարզի Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 3 քաղաքացի է հոսպիտալացվել: Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Երրորդ տուժածը հետազոտվել է Արարատի ԲԿ-ում, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում, վնասվածքները, բարեբախտաբար, լուրջ չեն եղել, նա չի հոսպիտալացվել։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին: Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)։