00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վերջին բոյ պետք էր ուրիշ տեղ տալ». Բալասանյանը պատասխանել է Փաշինյանին

© Photo : official site of the Prime Minister of RAՍամվել Բալասանյանն ու Նիկոլ Փաշինյանը
Սամվել Բալասանյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2025
Սամվել Բալասանյանն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Սամվել Բալասանյանը համաքաղաքացիներին հորդորել է ակտիվ մասնակցել Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին` մերժելով հայ ազգին սև ու սպիտակի բաժանածների թեկնածուին։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ իր ընտանիքը Սև բերդ ամրոցը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, ոչ թե համայնքից: Նա հայտարարություն է տարածել` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանը մարտի 9-ին Գյումրիում կուսակիցների հետ գալա-միջոցառման, խոսելով Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության պատճառների մասին, հայտարարել է, որ Գյումրու կարևոր սիմվոլներից մեկը՝ Սև բերդն ապօրինի սեփականաշնորհվել է և պետք է վերադարձվի համայնքին:
«Սև բերդը չի կարող դառնալ քո սիրելի #հատիկառհատիկի կոնտենտ և հայտնվել ռենջ ռովեռի կողքին: Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերվում է ոչ թե Սև բերդ ամրոցին, այլ դրան հարակից հողերին: Կարծում եմ` քեզ զեկուցող տգետներ շատ կան: Բոլոր գյումրեցիները գիտեն, թե ինչ վիճակում է գտնվել ամրոցը մասնավոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում՝ մասնավոր անձից, և ինչ է դարձել հիմա»,– նշել է Բալասանյանը։
Նրա խոսքով` Փաշինյանի խղճուկ խմբակը Գյումրու զբոսաշրջային զարգացման համար չի արել 10 տոկոսն այն ամենի, ինչ արել է Սև բերդ ամրոցը՝ հարյուրհազարավոր այցելուներ բերելով քաղաք ու դառնալով թիվ մեկ այցեքարտը:
«Ինչ վերաբերում է Սև բերդի ապօրինի լինելուն, խորհուրդ եմ տալիս նախքան մեղադրելը, անմեղության կանխավարկած խախտելը, քո ելույթով պետական ողջ գործիքակազմը իմ ընտանիքի դեմ տրամադրելը՝ ստանալ ճիշտ տեղեկություններ: Մարդկային, բարոյական բոլոր սահմանները անցած անձին խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ինձանից և իմ ընտանիքից», – գրել է Գյումրու նախկին քաղաքապետը։
Դիմելով գյումրեցիներին` Բալասանյանը նշել է, որ առողջական խնդիրները կարգավորվելուն պես վերադառնալու է Գյումրի: Նա կոչ է արել Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել մինուս մեկ ձևաչափով` մերժելով հայ ազգին սև ու սպիտակի բաժանած խմբակին և նրանց դրածոյին:
«Ինձ հետ կապված բոլոր շինծու մեղադրանքների իրավական և քաղաքական պատասխանը տալու եմ, իսկ որդուս՝ Խաչատուր Բալասանյանի գործով դատաքննությունը մտել է բաց փուլ, իրավական ֆարսը բոլորի համար ակնհայտ է լինելու, չնայած այս խմբակի գործողություններում իրավական հետք փնտրելը անիմաստ է: Այդ անձը խոսեց «վերջին բոյի» մասին, ասեմ որ վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում Սև բերդի դեմ»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանն անցնում է Սև բերդ ամրոցի` պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու քրեական վարույթով։ Նա գտնվում է տնային կալանքի տակ։
Լրահոս
0