Ղուկասյանը պնդում է` Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն 2017-2018թթ եղել է ՀՀԿ անդամ
Ղուկասյանը պնդում է` Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն 2017-2018թթ եղել է ՀՀԿ անդամ
Sputnik Արմենիա
Սարիկ Մինասյանը պնդում է, որ երբեք Հանրապետական կուսակցության անդամ չի եղել։ ՀՀԿ-ում՝ ի պատասխան նրա հայտարարության, փաստաթղթեր են հրապարակել։ 08.03.2025, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը 2017-2018թթ եղել է Հանրապետական կուսակցության անդամ: Այս մասին «Առավոտ» օրաթերթին հայտնել է Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը։Ղուկասյանի հայտարարությանը կոշտ ձևով արձագանքել է Սարիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում ՝ կտրուկ հերքելով ՀՀԿ-ի հետ իր առնչությունը։«Հանրապետական կուսակցությունը, լավ հասկանալով, որ որպես կուսակցություն` ի զորու է միայն սևացնել այս կամ այն մարդուն՝ ՀՀԿ-ականի պիտակը նրան կպցնելով, փորձում է դա անել իմ նկատմամբ․․․ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես երբեք ՀՀԿ անդամ չեմ եղել», - գրել է Մինասյանը։Ընդ որում, Մինասյանը հայտարարել է, որ աշխատել է Գյումրու համայնքապետարանում, Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ու եթե ինչ-որ մեկն այդ հանգամանքից ելնելով՝ առանց իրեն հարցնելու, իր անունը այս կամ այն ցուցակի մեջ է գրել ու սրա-նրա առաջ իրեն կուսակցական դիմումատու ներկայացրել, «գլուխը պատին է տվել»։Ի պատասխան Մինասյանի՝ Ղուկասյանը լրատվամիջոցին փաստաթղթեր է ներկայացրել։ Դրանցից մեկը Սարիկ Մինասյանի՝ 2017 թվականի հունիսի 12-ի դիմումն է՝ հասցեագրված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին։Փաստաթղթում նշվում է, որ Մինասյանը ծանոթացել է ՀՀԿ ծրագրին ու կանոնադրությանը, որին լիովին համաձայն է։ Համաձայն է կուսակցության վարած քաղաքականությանը և խնդրում է իրեն ընդունել կուսակցության շարքերը։Համակարգչով հավաքած այս տեքստի տակ դիմող Սարիկ Սամվել Մինասյանը ստորագրել է, իսկ ձեռագրով երկու տեղ գրված է նրա անուն-ազգանունը։ Մյուս փաստաթուղթը Սարիկ Մինասյանի անձնական թերթիկն է, որից ակնհայտ է դառնում, որ նա Գյումրու քաղաքապետարանում բաժնի պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանում է անդամագրության դիմում ներկայացրել ՀՀԿ-ին։Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։Նշենք, որ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։
Սարիկ Մինասյանը պնդում է, որ երբեք Հանրապետական կուսակցության անդամ չի եղել։ ՀՀԿ-ում՝ ի պատասխան նրա հայտարարության, փաստաթղթեր են հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը 2017-2018թթ եղել է Հանրապետական կուսակցության անդամ: Այս մասին «Առավոտ» օրաթերթին հայտնել է Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը։
«Նա կուսակցությանն անդամագրվել է իր դիմումի համաձայն, սակայն կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել։ Նրան հեռացրել ենք կուսակցությունից, երբ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀԿ անդամների վերահաշվարկ ենք կատարել, և նա չի ներկայացել վերահաշվարկին»,-հայտնել է Արտյոմ Ղուկասյանը։
Ղուկասյանի հայտարարությանը կոշտ ձևով արձագանքել է Սարիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում ՝ կտրուկ հերքելով ՀՀԿ-ի հետ իր առնչությունը։
«Հանրապետական կուսակցությունը, լավ հասկանալով, որ որպես կուսակցություն` ի զորու է միայն սևացնել այս կամ այն մարդուն՝ ՀՀԿ-ականի պիտակը նրան կպցնելով, փորձում է դա անել իմ նկատմամբ․․․ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես երբեք ՀՀԿ անդամ չեմ եղել», - գրել է Մինասյանը։
Ընդ որում, Մինասյանը հայտարարել է, որ աշխատել է Գյումրու համայնքապետարանում, Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ու եթե ինչ-որ մեկն այդ հանգամանքից ելնելով՝ առանց իրեն հարցնելու, իր անունը այս կամ այն ցուցակի մեջ է գրել ու սրա-նրա առաջ իրեն կուսակցական դիմումատու ներկայացրել, «գլուխը պատին է տվել»։
Ի պատասխան Մինասյանի՝ Ղուկասյանը լրատվամիջոցին փաստաթղթեր է ներկայացրել։ Դրանցից մեկը Սարիկ Մինասյանի՝ 2017 թվականի հունիսի 12-ի դիմումն է՝ հասցեագրված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին։
Փաստաթղթում նշվում է, որ Մինասյանը ծանոթացել է ՀՀԿ ծրագրին ու կանոնադրությանը, որին լիովին համաձայն է։ Համաձայն է կուսակցության վարած քաղաքականությանը և խնդրում է իրեն ընդունել կուսակցության շարքերը։
Համակարգչով հավաքած այս տեքստի տակ դիմող Սարիկ Սամվել Մինասյանը ստորագրել է, իսկ ձեռագրով երկու տեղ գրված է նրա անուն-ազգանունը։ Մյուս փաստաթուղթը Սարիկ Մինասյանի անձնական թերթիկն է, որից ակնհայտ է դառնում, որ նա Գյումրու քաղաքապետարանում բաժնի պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանում է անդամագրության դիմում ներկայացրել ՀՀԿ-ին։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
Նշենք, որ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։