https://arm.sputniknews.ru/20250310/irany-dimel-e-siriajum-teghi-unecvogh-iradardzutjunneri-vra-azdecutjun-unecvogh-erkrnerin-86584272.html
Իրանը դիմել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդեցություն ունեցող երկրներին
Իրանը դիմել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդեցություն ունեցող երկրներին
Sputnik Արմենիա
Թեհրանը չափազանց մտահոգված է ալավիների, ինչպես նաև այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ տեղի ունեցող հետապնդումներով։ 10.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-10T16:03+0400
2025-03-10T16:03+0400
2025-03-10T17:44+0400
սիրիահայ
սիրիա
ահմեդ ալ-շարաա
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86572346_0:18:1600:918_1920x0_80_0_0_7ac90ea5f4f6ad96f6f18d4b3ecb215f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանը համապատասխան կարգով դիմել է այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ հայտնելով իր մտահոգությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ չպարզաբանելով, թե կոնկրետ որ երկրներն ի նկատի ունի։Երկարատև քաոս է կանխատեսվում․ իրանագետը՝ Սիրիայի մասինԴիվանագետի խոսքով` Թեհրանը չափազանց մտահոգված ալավիների, քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունների և իրավիճակի ապակայունացման մասին հաղորդագրություններից։Բաղային կարծում է, որ նման միջադեպերը կբարդացնեն աշխարհաքաղաքական իրավիճակն ու Սիրիայում անվտանգության հետ կապված խնդիրները։ Նա հավելել է, որ իրավիճակից օգտվում են այն երկրները, որոնք բարին չեն կամենում Սիրիայի ժողովրդին և ողջ տարածաշրջանին։Սիրիայում կրոնական փոքրամասնությունների դաժան սպանդ է. ի՞նչ է հայտնի այս ժամինԱնցյալ շաբաթ սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և Դամասկոսում նոր կառավարության դեմ հանդես եկող ջոկատների միջև: Անցումային շրջանի համար նշանակված Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել ջոկատներին վայր դնել զենքը, իսկ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ափամերձ շրջաններ տանող ճանապարհների փակման մասին։Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ վերջին օրերին երկրի ափամերձ շրջաններում 830 խաղաղ բնակիչ է սպանվել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մահացածների թիվը (ալավիներ և քրիստոնյաներ) շատ ավելի մեծ է։ Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ նոր իշխանությունների հակառակորդների դեմ մարտերում մահացել է ուժային կառույցների 231 աշխատակից։
սիրիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86572346_116:0:1539:1067_1920x0_80_0_0_74237da31157ccf9cac7fe0f335d9651.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիահայ, սիրիա, ահմեդ ալ-շարաա, իրանի իսլամական հանրապետություն
սիրիահայ, սիրիա, ահմեդ ալ-շարաա, իրանի իսլամական հանրապետություն
Իրանը դիմել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդեցություն ունեցող երկրներին
16:03 10.03.2025 (Թարմացված է: 17:44 10.03.2025) Թեհրանը չափազանց մտահոգված է ալավիների, ինչպես նաև այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ տեղի ունեցող հետապնդումներով։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանը համապատասխան կարգով դիմել է այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ հայտնելով իր մտահոգությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ չպարզաբանելով, թե կոնկրետ որ երկրներն ի նկատի ունի։
Դիվանագետի խոսքով` Թեհրանը չափազանց մտահոգված ալավիների, քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունների և իրավիճակի ապակայունացման մասին հաղորդագրություններից։
«Մենք կտրականապես դատապարտում ենք նման գործողությունները։ Ցանկացած սպանություն կամ գործողություն քաղաքացիական բնակչության դեմ դատապարտելի են և արդարացում չունի», - ասել է նա։
Բաղային կարծում է, որ նման միջադեպերը կբարդացնեն աշխարհաքաղաքական իրավիճակն ու Սիրիայում անվտանգության հետ կապված խնդիրները։ Նա հավելել է, որ իրավիճակից օգտվում են այն երկրները, որոնք բարին չեն կամենում Սիրիայի ժողովրդին և ողջ տարածաշրջանին։
Անցյալ շաբաթ սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և Դամասկոսում նոր կառավարության դեմ հանդես եկող ջոկատների միջև: Անցումային շրջանի համար նշանակված Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել ջոկատներին վայր դնել զենքը, իսկ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ափամերձ շրջաններ տանող ճանապարհների փակման մասին։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ վերջին օրերին երկրի ափամերձ շրջաններում 830 խաղաղ բնակիչ է սպանվել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մահացածների թիվը (ալավիներ և քրիստոնյաներ) շատ ավելի մեծ է։ Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ նոր իշխանությունների հակառակորդների դեմ մարտերում մահացել է ուժային կառույցների 231 աշխատակից։