00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլևս չենք կարող լռել․ աշխարհի հայ հոգևորականները գերիների վերաբերյալ հրատապ կոչ են հղել

© PhotoԱրցախի նախկին ղեկավարները
Արցախի նախկին ղեկավարները - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2025
Արցախի նախկին ղեկավարները
Բաժանորդագրվել
Հոգևորականները շեշտել են, որ իրավիճակի լրջությունը հասկանալը չափազանց կարևոր է, քանի որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Աշխարհի հայկական եկեղեցիների միացյալ ներկայացուցիչները միասնաբար դիմել են աշխարհի քրիստոնյաներին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու հրատապ կոչով:
Տարածված հայտարարությունում շեշտվում է, որ այս շարունակական կալանքը մարդկային պարկեշտության և քրիստոնեական կարեկցանքի բոլոր սկզբունքների ոտնահարում է։
«Հանուն մեր ընդհանուր հավատքի մենք այլևս չենք կարող լռել: Հիմա գործելու ժամանակն է: Գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը հակասում է մեր հավատքի բուն էությանը: Պետք է վերջ դնել նրանց հանդեպ բռնությանը, տառապանքին ու զրկանքներին»,- նշված է կոչում, որը ստորագրել են ավելի քան 100 հոգևորականներ:
Նրանք ընդգծել են, որ իրավիճակի լրջությունը հասկանալը չափազանց կարևոր է, քանի որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է. ամեն հաջորդող օրը չափազանց ծայրահեղ է դարձնում իրավիճակը:
Ըստ հոգևորականների` տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ հայեր, ադրբեջանցիներ, ցանկացած այլ ազգություն, արժանի են խաղաղության, իսկ այն կառուցվում է արդարության հենքի վրա։ Նրանք հավատում են, որ հայ գերիներին ազատ արձակելը կարող է նոր էջ բացել, որտեղ առողջացումը կփոխարինի ատելությանը, և խաղաղությունը կլինի ոչ թե պարզապես երազանք, այլ իրականություն:
Աշխարհի տարբեր երկրների հայ հոգևորականները կառավարություններին, միջազգային կազմակերպություններին կոչ են արել դատապարտել այս ցուցադրական դատավարությունը՝ որպես քաղաքական և ոչ լեգիտիմ, ճնշում գործադրել գերիներին ազատ արձակելու համար։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Լրահոս
0