https://arm.sputniknews.ru/20250310/adrbejanakan-zlmnery-hraparakel-en-bakvo-sahakjani-ev-arkadi-ghukasjani-cucmunqnery-86595717.html
Ադրբեջանական ԶԼՄ–ները հրապարակել են Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի «ցուցմունքները»
Ադրբեջանական ԶԼՄ–ները հրապարակել են Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի «ցուցմունքները»
Sputnik Արմենիա
Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը։ 10.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-10T17:56+0400
2025-03-10T17:56+0400
2025-03-10T21:59+0400
ադրբեջան
արցախ
բակո սահակյան
արկադի ղուկասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/14/85988387_0:78:1503:923_1920x0_80_0_0_5758c776e49478999d1afc19f37dcaa2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարության հերթական նիստը, որի ժամանակ հարցաքննվել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Բակո Սահակյանը, խոսելով Արցախյան շարժման մասին, իբր հայտարարել է, թե մարդիկ զինվել են ինչպես գյուղերում, այնպես էլ քաղաքներում։«Զենքի մի մասը եղել է խորհրդային զորամասերից։ Բացի այդ, զենք է մատակարարվել Հայաստանից։ Դրանք սպառազինության հիմնական խողովակներն էին»,- իբրև թե ասել է Սահակյանը։Արկադի Ղուկասյանն էլ, ի պատասխան դատախազի այն հարցին, թե «համաձա՞յն եք Մեծ Հայաստանի գաղափարախոսության հետ», ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ չի հավատում հեքիաթներին։Նրան նաև վերագրում են խոսքեր այն մասին, որ 1992 թվականին Արցախի տարածքում իբր 30 հազարից քիչ հայ է ապրել, հետագայում այդ մարդկանց մի մասը մնացել է Արցախում, մի մասը տեղափոխվել է Հայաստան, մյուսները՝ Ռուսաստան։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/14/85988387_85:0:1418:1000_1920x0_80_0_0_475e3b4372a091a9e8af5292528a8f63.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, արցախ, բակո սահակյան, արկադի ղուկասյան
ադրբեջան, արցախ, բակո սահակյան, արկադի ղուկասյան
Ադրբեջանական ԶԼՄ–ները հրապարակել են Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի «ցուցմունքները»
17:56 10.03.2025 (Թարմացված է: 21:59 10.03.2025) Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարության հերթական նիստը, որի ժամանակ հարցաքննվել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Բակո Սահակյանը, խոսելով Արցախյան շարժման մասին, իբր հայտարարել է, թե մարդիկ զինվել են ինչպես գյուղերում, այնպես էլ քաղաքներում։
«Զենքի մի մասը եղել է խորհրդային զորամասերից։ Բացի այդ, զենք է մատակարարվել Հայաստանից։ Դրանք սպառազինության հիմնական խողովակներն էին»,- իբրև թե ասել է Սահակյանը։
Արկադի Ղուկասյանն էլ, ի պատասխան դատախազի այն հարցին, թե «համաձա՞յն եք Մեծ Հայաստանի գաղափարախոսության հետ», ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ չի հավատում հեքիաթներին։
Նրան նաև վերագրում են խոսքեր այն մասին, որ 1992 թվականին Արցախի տարածքում իբր 30 հազարից քիչ հայ է ապրել, հետագայում այդ մարդկանց մի մասը մնացել է Արցախում, մի մասը տեղափոխվել է Հայաստան, մյուսները՝ Ռուսաստան։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը
կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։