00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:26
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանը կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը

© Sputnik / Aram NersesyanԱբդուլլահ Օջալանի պատկերով դրոշ
Աբդուլլահ Օջալանի պատկերով դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2025
Աբդուլլահ Օջալանի պատկերով դրոշ
Բաժանորդագրվել
Քրդստանի աշխատավորական կուսակցության ղեկավարը ցմահ ազատազրկված է Իմրալի կղզու բանտում։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը և ցրել ՔԱԿ-ը: Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Իր ուղերձում նա կոչ է արել դադարեցնել թուրքական պետության դեմ զինված պայքարը։
«Ես ինձ վրա եմ վերցնում զինաթափման այս կոչի պատմական պատասխանատվությունը։ Համագումար անցկացրեք և պետությանն ու հասարակությանն ինտեգրվելու վերաբերյալ որոշումներ կայացրեք: Բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքը, իսկ ՔԱԿ-ը պետք է լուծարվի», - հայտարարել է նա։
Իր հերթին քրդամետ DEM կուսակցության համանախագահի օգնական Թայիփ Թեմելը հայտարարել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին ուղղված Օջալանի կոչը չի վերաբերում Սիրիայի հյուսիս-արևելքում գործող խմբավորումներին։
Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը 1999 թվականից ցմահ ազատազրկված է Մարմարայի ծովի հարավարևելյան մասում գտնվող Իմրալի կղզու բանտում: Քրդստանի աշխատավորական կուսակցությունն արգելված է Թուրքիայում։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ահաբեկչությանը վերջ տալու հնարավորություն ունի
Լրահոս
0