Ամբողջ օրը սիրունների հետևից եմ վազում․ ինչպես Հայկը տներ կառուցելուց ծաղկի բիզնեսի հասավ
Բաժանորդագրվել
Վարդակակաչները սիրում են զով տեղում լինել. տաքությունից թոշնում են, գլխիկները կախում։ Պահանջկոտ ծաղիկներ չեն, բայց սիրում են, երբ իրենց լեզուն հասկանում են։
Պահակ, բանվոր, տաքսու վարորդ, արտագնա աշխատանք և, ի վերջո, սեփական շինարարական բիզնես։ Մասնագիտությամբ իրավաբան Հայկ Զոհրաբյանն իր կյանքի 36 տարիների ընթացքում ինչ գործ ասես, որ չի արել` հասցնելով նաև բանաստեղծությունների ժողովածուներ հրատարակել։
© Sputnik / Aram NersesyanՀայկ Զոհրաբյանը

Հայկ Զոհրաբյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Դպրոցական տարիքում բանվորություն էի անում, հետո ընդունվեցի համալսարան։ Հորեղբայրներս վերանորոգման գործ էին անում, իրենց մոտ էլ սկսեցի բանվորություն անել, իսկ երբ ձեռքս վաժվեց, արդեն վարպետ էի աշխատում։ Իրավաբանության մագիստրոսի աստիճան ունեմ. աշխատում էի բանկերից մեկում` որպես իրավաբան, ձեռքի հետ տաքսի էի քշում, գումարն էլի չէր բավականացնում, նաև դպրոցներից մեկում պահակ էի աշխատում»,- ժպտալով պատմում է Հայկը, որն իր թիմի հետ այսօր զրոյից տներ է կառուցում։
© Sputnik / Aram NersesyanТеплицы с тюльпанами Айка Зограбяна

Теплицы с тюльпанами Айка Зограбяна
© Sputnik / Aram Nersesyan
Վարդակակաչների ջերմոց հիմնելու գաղափարը նախորդ տարի է ծնվել։ Նիդեռլանդներից տարբեր գույների սոխուկներ բերեց, գործի անցավ։ Ու Հայկը, որ կյանքում ծաղիկ չէր աճեցրել ու վարդակակաչների մասին ոչինչ չգիտեր, նոր ու հաջողված բիզնեսի տեր դարձավ։
© Sputnik / Aram NersesyanՀայկ Զոհրաբյանի ջերմոցը

Հայկ Զոհրաբյանի ջերմոցը
© Sputnik / Aram Nersesyan
«Մինչև դա, որ ասում էին ծաղիկ, առաջինը պատկերացնում էի վարդ։ Հիմա ինձ համար ծաղիկը կակաչն է։ Հետևներից վազում եմ` ոնց որ փոքր երեխեքի հետևից կվազես․ արևը շատ է լինում` հովացնում եմ իրենց։ Իրենք սեր են, հնազանդ, լսող, չդժգոհող, չեն գոռոզանում»,- ասում է Հայկն ու համաձայնում դիտարկմանս հետ, թե իդեալական աղջիկներ են։
© Sputnik / Aram NersesyanՀայկ Զոհրաբյանի ջերմոցի վարդակակաչները

Հայկ Զոհրաբյանի ջերմոցի վարդակակաչները
© Sputnik / Aram Nersesyan
Վարդակակաչները հնազանդ են, բայց երկար կյանքի համար պետք է լեզուն հասկանալ։ Նրանք սիրում են զով, մթություն։ Տաք տեղում արագ բացվում են, գլխիկները խոնարհվում են։ Պետք չէ դնել օդորակիչին կամ ջեռուցման սարքերին մոտ, տնային պայմաններում անգամ «ուշաթափված» վարդակակաչներին կյանք վերադարձնել հնարավոր է։ Դրա համար պետք է լոգարանում, զով տեղում դնել, ցնցուղով ցողել։
© Sputnik / Aram Nersesyan
Հայկ Զոհրաբյանի ջերմոցի վարդակակաչները

1/4
© Sputnik / Aram Nersesyan
Հայկ Զոհրաբյանի ջերմոցի վարդակակաչները
© Sputnik / Aram Nersesyan
Հայկ Զոհրաբյանի ջերմոցը

2/4
© Sputnik / Aram Nersesyan
Հայկ Զոհրաբյանի ջերմոցը
© Sputnik / Aram Nersesyan
Հայկ Զոհրաբյանի ջերմոցի վարդակակաչները

3/4
© Sputnik / Aram Nersesyan
Հայկ Զոհրաբյանի ջերմոցի վարդակակաչները
© Sputnik / Aram Nersesyan
Հայկ Զոհրաբյանի ջերմոցը

4/4
© Sputnik / Aram Nersesyan
Հայկ Զոհրաբյանի ջերմոցը
1/4
© Sputnik / Aram Nersesyan
Հայկ Զոհրաբյանի ջերմոցի վարդակակաչները
2/4
© Sputnik / Aram Nersesyan
Հայկ Զոհրաբյանի ջերմոցը
3/4
© Sputnik / Aram Nersesyan
Հայկ Զոհրաբյանի ջերմոցի վարդակակաչները
4/4
© Sputnik / Aram Nersesyan
Հայկ Զոհրաբյանի ջերմոցը
Կատակում է՝ ծաղիկների այս բիզնեսի շնորհիվ կանանց տոներին նվեր փնտրելու գործից էլ ազատվեց. պարզապես ջերմոց է մտնում, սիրով աճեցված վարդակակաչներից իր ձեռքերով մի փունջ հավաքում, ու նվերը պատրաստ է։
© Sputnik / Aram NersesyanՀայկ Զոհրաբյանն իր ջերմոցում

Հայկ Զոհրաբյանն իր ջերմոցում
© Sputnik / Aram Nersesyan
Թեպետ Հայկն ընդամենը մի քանի ամիս է, ինչ զբաղվում է վարդակակաչներ աճեցնելով, բայց գործի ընթացքից շատ գոհ է։ Սպառումը ոչ միայն Հայաստանում է, այլև երկրի սահմաններից դուրս։ Հայկի սիրով ու հոգատարությամբ աճեցրած գեղեցկուհիներն արդեն հասել են Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ, Կանադա։ Գալիք տարվա համար նպատակ ունի ավելացնել վարդակակաչների ոչ միայն քանակը, այլ նաև գույները։
© Sputnik / Aram NersesyanТеплицы с тюльпанами Айка Зограбяна

Теплицы с тюльпанами Айка Зограбяна
© Sputnik / Aram Nersesyan