00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
09:26
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սամվել Հայրապետյան
Չեմ կարծում, որ Իլոն Մասկը, կամ SpaceX-ը սպասում են, որ ինչ–որ երկիր դիմի իրենց․ Սամվել Հայրապետյան
09:06
10 ր
Արմեն Բեգոյան
Ստեղծելու են ստվեր, մաքրելու են օդը, կլանելու են փոշին. Արմեն Բեգոյան
09:17
4 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:27
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

5-րդ գարունն է, որ առանց մեր ծաղիկների ենք․ անհետ կորածների ծնողները կառավարության մոտ են

Video Player is loading.
Ընթացիկ ժամանակը 0:00
/
Duration 0:00
Ներբեռնում: 0%
Առաջընթաց: 0%
Հոսքի տեսակը ԵԹԵՐՈւՄ Է
Մնացած ժամանակը -0:00
 
1x
SD
5-րդ գարունն է, որ առանց մեր ծաղիկների ենք․ անհետ կորածների ծնողները կառավարության մոտ են
5:01
Բաժանորդագրվել
Անհետ կորածների ծնողների խոսքով՝ իրենք մեծ հույսեր էին կապում Միջազգային իրավական հարցերով արդեն նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ։ Վստահ էին, որ նա ամեն ինչ անում է հայ գերիների և անհետ կորածների խնդիրները լուծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ են հավաքվել 44-օրյա պատերազմում անհետ կորած տղաների ծնողները։ Նրանք խաղաղ ակցիա են իրականացնում և հայտարարում, որ չնայած Կանանց միջազգային օրն է, բայց իրենց ծաղիկ պետք չէ։
«Մեր ծաղիկները մեր տղաներն են, իրենց ենք սպասում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասած անհետ կորած տղաներից մեկի մայրը, որը չցանկացավ ներկայանալ։
Մյուս մայրն էլ հավելեց, որ այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել, որ բարձրացնեն իրենց բողոքի ձայնը, որ իշխանությունն անի ամեն ինչ իրենց երեխաներին տուն վերադարձնելու համար։
«Մենք արդեն 5-րդ գարունն է, որ առանց մեր ծաղիկների ենք։ Աշնանը տարել են ու հետ չեն բերել։ Թող կառավարությունն անի անհնարինը, բայց մեր երեխաներին հետ բերի։ Միթե իրենք հասկանում են մեր 4 տարի 6 ամսվա սպասումը, հասկանում են, թե ինչ է զգում երեխա կորցրած մայրը »,-ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։
Նրանք վստահ են, որ իրենց զավակները ողջ են և գտնվում են Ադրբեջանում, ուստի իշխանություններից պահանջում են հարցը դարձնել առաջնահերթություն ու զբաղվել դրանով։
44-օրյա պատերազմում ահետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանն իր հերթին նշեց, որ այստեղ հավաքված մայրերը էլ չունեն ոչ մի տոն․ ո՛չ Մարտի 8, ո՛չ Նոր տարի։
44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած. «Ժողովուրդ»
«Իրենք էլ կուզեին այսօր իրենց որդիներից, ամուսիններից մի փունջ ծաղիկ ստանալ, որ ողջ լինեին, իրենց կողքին լինեին։ Բայց այսօր այստեղ հավաքված մարդիկ չունեն այդ ուրախությունը։ Այսօր նրանք ունեն միայն սպասումներ ու վերջին հույս»,-ասաց Ղուկասյանը։
Նա ընդգծեց, որ իրենք մեծ հույսեր էին կապում Միջազգային իրավական հարցերով արդեն նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ։ Վստահ էին, որ նա ամեն ինչ անում է հայ գերիների անհետ գորածների խնդիրներով զբաղվելու համար։ Իսկ ներկայիս իշխանություններն անում են ամեն ինչ, որ հավաքվածների վերջին հույսն էլ կտրվի։
«Եղիշե Կիրակոսյանն այն մարդն էր, որ կարողանում էր մեր խնդիրներն ու պահանջները միջազգային ատյաններում բարձրացնել։ Նրա շնորհիվ նաև լուրջ հաղթանակներ ենք ունեցել։ Խելացի տղա էր, իրեն լուրջ էր պահում։ Բայց այսօր ինչ են ուզում անել. ուզում են Միջազգային ատյաններից մեր հայցերը հետ կանչել․․․Հիմա էլ ո՞ւմ վրա հույս դնենք, Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ Արարատ Միրզոյանի»,-ասաց նա։
Ղուկասյանն ընդգծեց, որ եթե այսօր անհետ կորածների ծնողների վերջին հույսը մարի, այդ քայլով իշխանություններն իրենց ուղղակի կստիպեն դառնալ պոտենցիալ հանցագործ։
«Մարդու վերջին հույսը, որ կտրվեց, նա ունակ կլինի ամեն ինչի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։
Ըստ ՀՀ ՔԿ–ի` 44-օրյա մարտական գործողությունների հետևանքով մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Լրահոս
0