https://arm.sputniknews.ru/20250307/ruben-vardanjani-ugherdzy-patvvov-aprelu-masin-er-ev-da-veraberum-er-mezgagik-tsarukjan-86539325.html
Ռուբեն Վարդանյանի ուղերձը պատվով ապրելու մասին էր, և դա վերաբերում էր մեզ․Գագիկ Ծառուկյան
Ռուբեն Վարդանյանի ուղերձը պատվով ապրելու մասին էր, և դա վերաբերում էր մեզ․Գագիկ Ծառուկյան
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ժամանակն է դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը, ժամանակն է գնալ ազգային և պետական վերածննդի։ 07.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-07T20:35+0400
2025-03-07T20:35+0400
2025-03-07T20:35+0400
ռուբեն վարդանյան
բաքու
բանտ
ուղերձ
գագիկ ծառուկյան
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/14/26521869_0:0:1601:901_1920x0_80_0_0_427c5e56edf7257ac7173199e9f45633.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Բաքվի բանտից հղված Ռուբեն Վարդանյանի ուղերձը լաց լինելու մասին չէր, այն պինդ լինելու, սկզբունքային լինելու, արժանապատիվ լինելու, պայքարի մասին էր։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանը։Նա ընդգծել է, որ ժամանակն է դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը։ Ժամանակն է՝գնալ ազգային և պետական վերածննդի։ Ճիշտ Հայաստանը դա է։«Ես գիտեմ, որ շատերը Ռուբենին լսել են արցունքն աչքերին։ Ես Ռուբենին շատ լավ եմ ճանաչում, և ուզում եմ ասել, հասկանալով ու կիսելով ձեր բոլոր զգացմունքները. Ռուբենի խոսքը լաց լինելու մասին չէր։ Այն պինդ լինելու, սկզբունքային լինելու, արժանապատիվ լինելու, պայքարի մասին է։ Ես բոլորին կոչ եմ անում, որ հենց այս ճանապարհով մենք գնանք՝ միասնական, արժանապատիվ, ամուր և գիտակցված»,-եզրափակել է գործարարը։Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ձայնային ուղերձ է հղել և ընտանիքի անդամներին խնդրել է հրապարակել այն։ Նա ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Որ այն, ինչ անում է, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու բոլորին այն անտարբերությունից, որում գտնվում են:Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր իր համար աղոթողներին ու նրանց, ովքեր անտարբեր չեն կատարվողի նկատմամբ, վստահեցրել է, որ ինքը լավ վիճակում է, ամուր, առողջությունը` նորմալ և ոգով ուժեղ։ Դիմելով հայրենակիցներին` Ռուբեն Վարդանյանը շեշտել է` դատում են ոչ թե իրեն ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին:Գերիները ՀՀ իշխանության համար վտանգ են ներկայացնում. քաղաքագետը` Վարդանյանի ուղերձի մասին
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/14/26521869_77:0:1500:1067_1920x0_80_0_0_e2ac5f9cd6de1e1f048d827bdf2c25db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, բաքու, բանտ, ուղերձ, գագիկ ծառուկյան, հայաստան, ադրբեջան
ռուբեն վարդանյան, բաքու, բանտ, ուղերձ, գագիկ ծառուկյան, հայաստան, ադրբեջան
Ռուբեն Վարդանյանի ուղերձը պատվով ապրելու մասին էր, և դա վերաբերում էր մեզ․Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ժամանակն է դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը, ժամանակն է գնալ ազգային և պետական վերածննդի։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Բաքվի բանտից հղված Ռուբեն Վարդանյանի ուղերձը լաց լինելու մասին չէր, այն պինդ լինելու, սկզբունքային լինելու, արժանապատիվ լինելու, պայքարի մասին էր։ Այս մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանը։
«Ես կարծում եմ, որ դա անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին ուղերձ էր։ Կյանքում շատ ավելի կարևոր գաղափարներ կան, քան կուսակցական շահը, պաշտոնը, անձնական շահը, նյութական շահը։ Իմ կարծիքով՝ այս ուղերձը դրա մասին էր։ Այս ուղերձը պատվով ապրելու մասին էր, և դա վերաբերում էր ազատության մեջ գտնվողներին։ Հասցեատերը մենք ենք»,-գրել է Ծառուկյանը։
Նա ընդգծել է, որ ժամանակն է դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը։ Ժամանակն է՝գնալ ազգային և պետական վերածննդի։ Ճիշտ Հայաստանը դա է։
«Ես գիտեմ, որ շատերը Ռուբենին լսել են արցունքն աչքերին։ Ես Ռուբենին շատ լավ եմ ճանաչում, և ուզում եմ ասել, հասկանալով ու կիսելով ձեր բոլոր զգացմունքները. Ռուբենի խոսքը լաց լինելու մասին չէր։ Այն պինդ լինելու, սկզբունքային լինելու, արժանապատիվ լինելու, պայքարի մասին է։ Ես բոլորին կոչ եմ անում, որ հենց այս ճանապարհով մենք գնանք՝ միասնական, արժանապատիվ, ամուր և գիտակցված»,-եզրափակել է գործարարը։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից
ձայնային ուղերձ է հղել և ընտանիքի անդամներին խնդրել է հրապարակել այն։ Նա ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Որ այն, ինչ անում է, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու բոլորին այն անտարբերությունից, որում գտնվում են:
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր իր համար աղոթողներին ու նրանց, ովքեր անտարբեր չեն կատարվողի նկատմամբ, վստահեցրել է, որ ինքը լավ վիճակում է, ամուր, առողջությունը` նորմալ և ոգով ուժեղ։ Դիմելով հայրենակիցներին` Ռուբեն Վարդանյանը շեշտել է` դատում են ոչ թե իրեն ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: