00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քայլ արվում է, բայց բացասական. Շարմազանովը` հայ գերիների համար ՀՀ գործողությունների մասին

Բաժանորդագրվել
Էդուարդ Շարմազանովի խոսքով` Ռուբեն Վարդանյանի օրինակն ամենալավն է հերքում Նիկոլ Փաշինյանի «այն հիմար թեզը, թե դպրոցը պետք է երեխաներին սովորեցնի կյանքը վայելել»։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ իշխանություններն անգործություն են դրսևորում և բացասական ազդեցություն ունենում Բաքվի բանտերում պահվող գերիների վերադարձի մասով։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները քայլեր անում են Բաքվում պահվող գերիներին հայրենիք վերադարձնելու մասով։
Նշենք, որ ՀՀ իշխանությունները վերջին օրերին վստահեցնում են, որ իրենց քայլերը տեսանելի չեն, քանի որ աշխատում են քիչ խոսել, շատ գործել։ Ընդգծում են, որ իրենք գործում են չվնասելու սկզբունքով։
«Իհարկե արվում են քայլեր, բայց բացասական։ Իրենց անգործության արդյունքում այդ մարդիկ հայտնվեցին Բաքվի բանտերում։ 1.5-2 տարի է՝ այդ մարդիկ Բաքվի բանտում են, առաջին անգամ ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը խոսել այդ մասին։ Պուտինն իր ասուլիսի ժամանակ հռետորական հարց հնչեցրեց` Երևանում գերիներին սպասո՞ւմ են, իսկ այստեղից՝ զրո արձագանք։ Եթե սպասելիս լինեին, ապա ամեն ինչ կանեին, որ այդ մարդիկ Երևանում լինեին, ոչ թե Ռուբեն Վարդանյանի դեմ ավել–պակաս խոսեին` թե ինչ գործ ուներ Արցախում։ Նրա օրինակն ամենալավն է հերքում Նիկոլ Փաշինյանի այն հիմար թեզը, թե դպրոցը պետք է երեխաներին սովորեցնի կյանքը վայելել։ Դպրոցը պետք է սովորեցնի հայրենիքին ծառայել։ Ինքն ամենաշատը կարող էր կյանքը վայելել, իրենց թվում է` գնացել էր Արցախ, որ հետո էլ կյանքը Բաքվի բանտում անցնի՞։ ՀՀ իշխանությունների ամբողջ փիլիսոփայությունը մեկն է` տակը չոր, փորը կուշտ»,– ասաց Շարմազանովը։
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ձայնային ուղերձին, որը փոխանցել էր ընտանիքի միջոցով` ԱԺ նախկին փոխնախագահը շեշտեց` եթե Ռուբեն Վարդանյանը չի հուսահատվում ու պայքարի կոչեր է անում, ապա «շանտղություն կլինի, որ Հայաստանից հուսահատություն տարածվի»։
«Բաքվում գտնվող մեր եղբայրները` և՛ Ռուբեն Վարդանյանը, և՛ Բակո Սահակյանը, և՛ Արկադի Ղուկասյանը, և՛ Լևոն Մնացականյանը, և՛ մյուսներն իրենց վարքագծով ցույց են տալիս, որ հայկական ոգին չի կարելի սպանել։ Եռաբլուրին հավատարիմ մնալու ոգին կարելի է բանտարկել, բայց չի կարելի սպանել»,– ասաց Շարմազանովը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Լրահոս
0